ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուսուցիչը մեղադրվում է սուտ ցուցմունք տալուն դրդելու մեջ 11/06/2012 14:51 | Քրեական խրոնիկոն
Կոտայքի մարզի Արամուս գյուղի ուսուցիչ Նորայր Ստեփանյանի գործն ընդունվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրայր Սարգսյանի վարույթ (նստավայրը՝ Աբովյան):
Նորայր Ստեփանյանը մեղադրվում է զգալի չափի՝ 30.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու, փաստաթղթի կեղծման, սուտ ցուցմունք տալուն դրդելու և անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:
Նորայր Ստեփանյանն աշխատել է Կոտայքի մարզի Արամուս գյուղի «Վլադիկ Առաքելյանի» անվան միջնակարգ դպրոց ՊՈԱ կազմակերպությունում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, միաժամանակ նաև ֆիզիկական կուլտուրայի մեթոդ միավորման նախագահ, ընդգրկված է եղել «ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական և պետական ավարտական քննությունների ընդունման հանձնաժողովի կազմում: Ուստի հանդիսանալով կազմակերպչական գործառույթներ իրականացնելու, աշակերտների քննության արդյունքների ամրագրման իրավասություններ ունեցող պաշտոնատար անձ, 2011-2012 թ. ուսումնական տարվա ընթացքում դպրոցի 12 Բ դասարանի աշակերտուհի Մարիամ Արշակյանին «ֆիզկուլտուրա» առարկայի դասաժամերից ազատելու և նույն առարկայի ավարտական և պետական ավարտական քննության ժամանակ վերջինիս դրական գնահատական արձանագրելուն նպաստելու համար Մարիամ Արշակյանի հայր Մելիք Արշակյանից 2011 թվականի հոկտեմբեր ամսին, Արամուսի գյուղապետարանի վարչական շենքի դիմաց որպես կաշառք առձեռն ստացել է զգալի չափի` 30.000 ՀՀ դրամ գումար: Դրա դիմաց, Մարիամ Արշակյանի բացակայության պայմաններում՝ կեղծելով իրավունք վերապահող, «Վլադիկ Առաքելյանի» անվան միջնակարգ դպրոցի 12 Բ դասարանի դասամատյանը, դրանում չի հաշվառել վերջինիս բացակայությունների մեծ մասը, ավելին նշանակել է բարձր գնահատականներ, իսկ «ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ նպաստել է վերջինիս դրական գնահատական ստանալուն:
Բացի այդ, մինչև ավարտական քննությունը հանձնելը չի հրահանգել աշակերտների մոտ ֆիզիկական գերբեռնվածություն չառաջացնելու համար նախատեսված նախավարժանքը կատարել, ինչի հետևանքով վազք 30 մետր բարձր մեկնարկից վարժությունն ավարտելիս օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակների կտրուկ անկման պատճառով առաջացած հավասարակշռության կորստի հետևանքով Մարիամ Արշակյանը վայր է ընկել և վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:
2012 թվականի մայիսի 21-ին, Մարիամ Արշակյանի հոգեհանգստի օրը, տեղեկանալով, որ վերջինիս համադասարանցիները հրավիրվել են որպես վկա հարցաքննության, դպրոցի տնօրենի աշխատասենյակում, տնօրեն Սամվել Զոհրաբյանի, դասղեկ Լաուրա Պետրոսյանի ներկայությամբ, օգտվելով այն հանգամանքից, որ 12 Բ դասարանի աշակերտները դեռևս հանդիսանում են իրենց դպրոցի սաները, գտնվում են ավարտական պետական քննությունների հանձնման փուլում, համոզելու եղանակով Մարիամ Արշակյանի դասընկերներ Քնարիկ Թադևոսյանին, Նունուֆար Պողոսյանին, Շողինե Նիկողոսյանին, Արմինե Նիկողոսյանին, Շուշանիկ Վարդանյանին և Բելլա Խաչատրյանին դրդել է տալ սուտ ցուցմունք, իբրև Մարիամ Արշակյանի կողմից ֆիզկուլտուրա առարկայի ավարտական քննության «վազք 30 մետր բարձր մեկնարկից» վարժությունը կատարելիս վայր ընկնելուց հետո քննությունը դադարեցվել է, չեն թույլատրել նրան մինչև շտապօգնության գալը տեղաշարժել, տնօրենը զանգահարել է շտապօգնություն, հետաքրքրվել է Մարիամ Արշակյանի որպիսությամբ: Այդ ամենը լսելուց հետո Շողինե Նիկողոսյանը, Արմինե Նիկողոսյանը, Շուշանիկ Վարդանյանը և Բելլա Խաչատրյանը վրդովվելով Նորայր Ստեփանյանի վարքագծից և չենթարկվելով վերջինիս դրդչությանը, դուրս են եկել տնօրենի աշխատասենյակից, իսկ Քնարիկ Թադևոսյանը և Նունուֆար Պողոսյանը նույն օրը, ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում որպես վկա հարցաքննության ընթացքում, ենթարկվելով Նորայր Ստեփանյանի դրդչությանը, թաքցնելով իրականությունը, տվել են սուտ ցուցմունքներ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/18/2024 17:35 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ
- 11/18/2024 17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
- 11/18/2024 16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 11/18/2024 14:56 ԱՄՆ-ից ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով. Գևորգ Պապոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/18/2024 22:22 Վրաերթ՝ Կապանում. 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
- 11/18/2024 22:08 Ողբերգական ավտովթար՝ ՌԴ-ում՝ ազգությամբ հայերի մասնակցությամբ․ «Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց․ կա 3 զոհ և 3 վիրավոր
- 11/18/2024 21:49 Վայքում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են առանձնապես ծանր հանցանքի համար փախուստի դիմած կալանավորվածին
- 11/18/2024 21:21 Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները