ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանդայի գործով տուժողը գոհ է քննիչների աշխատանքից 11/05/2012 17:36 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բանդայի գործով այսօրվա նիստում տուժող Էդուարդ Բեզոյանի կինը՝ Սերիկ Սողոյանը, հայտարարեց, որ 2011թ. հունիսի լույս 1-ի գիշերն իրենց տուն ներխուժած անձինք 5-6 հոգի էին՝ դիմակավորված, սև շորերով, ձեռնոցներով:
Այն հարցին, թե արդյոք ամբաստանյալները ավազակային հարձակման մասնակիցնե՞րն են, տուժողը նշեց, որ իր տպավորությամբ, քննիչները լավ են աշխատել:
Տուժողը հայտնեց նաև, որ ավազակային հարձակում կատարած անձանցից մեկը արհեստական վրացական ակցենտով հարցնում էր «գդե զոլոտո, գդե դենգի»՝ որտեղ են ոսկեղենն ու փողերը: Նրանք ցանկանում էին տպավորություն ստեղծել, թե հարձակումը վրեժ է (տուժողի ամուսինը երկուսուկես տարի առաջ եղել է «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ տնօրենը), սակայն գնալով համոզվել է, որ դա «ընդամենը խուճապի մեջ գցելու սովորական մեթոդ է»: Տուժողը ներկայացված ձայնագրություններից ճանաչել է իրենց «այցելած» խռպոտի՝ Գուրգեն Հայրապետյանի ձայնը՝ նա փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, ժայռից վայր էր ընկել և մահացել:
Անկոչ հյուրերը կապկպել են տան անդամներին, տնից տարել չհրկիզվող պահարանը, որում եղել է 20-25 հազար դոլար և դստեր ոսկեղենը:
Տուժողի դստեր` տուժող Լիլիթ Բեզոյանի վկայությամբ, շուկայական գներով ոսկեղենը գնահատվում է 180 հազար դոլար: Նրա զարմուհին՝ Մանե Սողոյանը հայտարարեց, որ եթե չլիներ այլուրեքության մասին հայտարարությունը, ինքը կասեր, որ 100 տոկոսով ճանաչում է «հյուրերից» մեկի՝ Արթուր Մանուկյանի, ձայնը: Վերջինս դատարանի դահլիճում հայտարարեց, որ հարձակմանը չէր կարող մասնակցել, որովհետև Հայաստանում չի եղել:
Տուժող, ոսկու շուկայում «ադամանդի որակավորող» Ատոմ Ղազազյանի կինը՝ տուժող Զարուհի Ղազազյանը, հայտնեց, որ անցյալ տարվա մայիսի լույս 18-ի գիշերը իրենց տուն էին ներխուժել դիմակավորված 5 անձինք: Սոսնձվող ժապավենով «հերմետիկ կապկպել» տան անդամներին, ովքեր տարբեր սենյակներում էին գտնվում, ամուսնուն շատ են տանջել, ծեծել, պահանջել փող ու ոսկի, սպառնացել, որ երեխաներին «կմորթեն», մեկը մյուսին հրահանգել՝ զենքին խլացուցիչ հագցնել ու սպանել որդուն:
Հարձակվողները տնից տարել են շուկայական գներով 24 մլն դրամ արժողության ոսկեղեն, երկու թանկարժեք ժամացույցներ՝ 31 հազար դոլար ընդհանուր արժողությամբ, հնություններ, 1200 դոլար:
Տուժողը ճանաչեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանին, ում ոստիկանները բերել էին իրենց տուն՝ քննչական գործողության: Նա շատ վատ վիճակում էր, ուղեկցողների օգնությամբ էր աստիճանները բարձրանում:
Տուժողի որդին՝ Ավետիք Ղազազյանը նշեց, որ վերջինս իրավապահներին ցույց էր տալիս որ պատուհանից են ներս մտել, գումարն ու ոսկեղենը որտեղից են վերցրել:
Նոյեմբերի 12-ի նիստում տուժողների հարցաքննությունը կշարունակվի:
Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են 6 անձինք:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին (ով խմբի վնասազերծման ժամանակ վայր է ընկել ժայռից ու մահացել) ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների` Ա. Հակոբյանը 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել և ղեկավարել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
Նախաքննության տվյալներով մասնավորապես` Սամվել Դավթյանը և Դավիթ Գալստյանը մասնակցել են Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:
Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստության մեջ մեղադրվում են նաև Քյարամ Ամոյանն ու Արթուր Մանուկյանը: Վերջինս մեղադրվում է նաև իր մոտ եղած ատրճանակից ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակելու մեջ:
Արման Դալլաքյանը մեղադրվում է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու մեջ:
Բացի այդ՝ կատարված խուզարկությունների արդյունքում Ա. Հակոբյանի և Դ. Գալստյանի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի, իսկ Ս. Դավթյանի և Ա. Դալլաքյանի մոտ՝ ափիոն տեսակի թմրամիջոց:
Բանդան վնասազերծվել է հերթական ավազակային հարձակումը նախապատրաստելիս, որը պետք է իրականացվեր Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից