ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 31 345,8 դրամ 11/01/2012 16:12 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քիչ առաջ մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով սոցիալական ապահովության, նպաստների, թոշակների ֆինանսավորման հարցի քննարկումը:
Ըստ նախագծի, գալիք տարի սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 303, 2 մլրդ դրամ, ինչը 2012 թ.-ի պետական բյուջեով հաստատվածից պակաս է 4,1 մլրդ դրամով:
Մասնավորապես, «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 167,5 մլրդ դրամի չափով ծախս` 2012 թ.-ի 169,1 մլրդ դրամի դիմաց: Ծախսերի նվազումը պայմանավորված է կենսաթոշակառուների թվաքանակի 4 117-ով նվազմամբ: 2012 թ.-ին կենսաթոշակառուների թվաքանակն եղել է 449 355:
Աշխատանքային հիմնական կենսաթոշակի չափը կպահպանվի 13 000 դրամ և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` 450 դրամ: Արդյունքում` աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 31 345,8 դրամ` 2012 թ.-ի 31 254,5 դրամի դիմաց:
Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների միջին ամսական կենսաթոշակի չափը 2013թ.-ին կկազմի 16 357,4 դրամ` 2012 թ.-ի 16 513,1 դրամի դիմաց, սոցիալական կենսաթոշակի միջին ամսական չափը` 16 221 դրամ` 2012 թ.-ի 16 226,1 դրամի դիմաց:
Դատավորի կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 431 998,6 դրամ` 2012 թ-ի 434 363,3 դրամի դիմաց:
2013 թ.-ին կառավարությունը գործազրկության նպաստի ծրագրի ծախսերը հաշվարկելիս հիմնվել է գործազուրկների թվաքանակի նվազման կանխատեսումների վրա: Այսպես` 2013թ.-ին գործազուրկների թվաքանակը նախատեսվել է 16 617` 2012 թ.-ի 20 850-ի փոխարեն: Գործազրկության նպաստի ամսական չափը կպահպանվի 18 հազար դրամի, թաղման նպաստի չափը` 200 հազար դրամի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ամսական չափը՝ 18 հազար դրամի մակարդակում: Ընտանեկան նպաստի միջին ամսական չափը կկազմի 29 537,8 դրամ:
Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովման ծրագրի ծախսը 2013թ.-ին կազմում է 19,5 մլրդ` 2012 թ.-ի 18 մլրդ դրամի դիմաց: Ծախսերի շուրջ 1,5 մլրդ դրամի չափով աճը պայմանավորված է շահառուների թվաքանակի ընդլայնմամբ. 2013 թ.-ին կանխատեսվում է շուրջ 148 000 մարդ` 2012 թ.-ի 117 200 մարդու դիմաց:
«Հայաստանի զոհված Ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգևատրված անձի ընտանիքներին նպաստ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նպաստ տրամադրել 98 մարդու: Հայաստանի ազգային հերոսի ընտանիքին տրվող նպաստի չափը 250 հազար դրամ է, Առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգևատրված անձի ընտանիքինը` 150 հազար դրամ, Երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգևատրված անձի ընտանիքինը` 100 հազար դրամ:
«ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով կծախսվի 2012 թ.-ի համար նախատեսված չափով` 1,7 մլրդ դրամ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից