ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կալանքի ժամանակահատվածը պետք է հաշվակցվի ազատազրկման ժամկետին 11/01/2012 15:59 | ԳՈՐԾ #
Գրիգոր Պետրոսյանը 2010 թվականի փետրվար ամսին, չարաշահելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնվսերվատորիայի մի խումբ ուսանողների և աշխատակիցների վստահությունը, Կանադայի Հանրապետությունում կայանալիք հյուրախաղերին նրանց մասնակցությունն ապահովելու պատրվակով, խաբեությամբ հափշտակում է խոշոր չափի՝ 1.380.800 ՀՀ դրամ գումար:
Խաբեության զոհերը դիմում են իրավապահ մարմիններին:
Քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը հաշվի է առնում ինչպես ամբաստանյալի կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության բարձր աստիճանը, այնպես էլ նրա անձնական հատկանիշները: Գրիգոր Պետրոսյանը «բնութագրվում է դրականորեն, նախկինում դատված ու արատավորված չի եղել և փոխհատուցել է տուժածների մի մասին պատճառած գույքային վնասն ամբողջությամբ»:
Միաժամանակ դատարանը քննության ընթացքում չի արձանագրել նրա պատիժը ծանրացնող որևէ հանգամանք և կայացրել է Գրիգոր Պետրոսյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռ:
Այս նույն փաստաթղթի եզրափակիչ մասում դատարանը նշել է, որ Գրիգոր Պետրոսյանի պատժի սկիզբը պետք է հաշվել դատավճիռն ի կատար ածելու պահից:
Սակայն Գրիգոր Պետրոսյանի պաշտպան Ս.Հարությունյանը առաջին ատյանի դատարանի դատավճռի հետ չի համաձայնել: Նա գտել է, որ ընդհանուր իրավասության դատարանը պետք է ամբաստանյալի նկատմամբ կիրառեր պատժի ոչ թե ազատարկման, այլ՝ պայմանական ձևը և բողոքով դիմել է վերաքննիչ դատարան: Սակայն վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացել օրինական ուժի մեջ:
Դատապաշտպանը վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան:
Վճռաբեկ դատարանը նշում է, որ «բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար» և այն ընդունում է քննության:
Լսելով գործի հանգամանքները՝ վճռաբեկ դատարանը ներկայացված փաստերի հիման վրա արձանագրում է, որ «Գ.Պետրոսյանի կողմից կատարված հանցագործության արդյունքում տուժողներին պատճառված նյութական վնասը հատուցվել է ամբողջությամբ», մինչդեռ վերաքննիչ դատարանը «իր դատական ակտում հաստատված է համարել այն, որ պատճառված գույքային վնասը հատուցվել է մասնակիորեն», որով թույլ է տրվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում»:
Միաժամանակ վճռաբեկը բերում է Անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի և չափի վերաբերյալ մի շարք նախկինում քննարկված նախադեպային գործեր, որոնցում արտահայտված են համապատասխան դիրքորոշումները արարքի հանրային վտանգավորության բնույթի և հանցագործության որակական կողմի, մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալներ:
Բացի այդ նշվում է, որ «Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին»:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերաքննիչ դատարանը Գ.Պետրոսյանի նկատմամբ «պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցով կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող` չհիմնավորված որոշում»: Միաժամանակ նշվում է, որ «նշանակած պատժի ժամկետի սկիզբը որոշելը պատիժ նշանակելու կարևոր տարրերից մեկն է, քանի որ այն ճիշտ չորոշելու հետևանքով կարող են վրա հասնել դատապարտյալի համար անբարենպաստ և նրա վիճակը վատթարացնող իրավական հետևանքներ»: Բացի այդ «ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձի` կալանքի տակ գտնված ժամանակահատվածն ամբողջությամբ հաշվակցվում է ազատազրկման ժամկետի մեջ»:
Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ հարցի այդ կողմի անտեսումն ամբաստանյալ Գ.Պետրոսյանի համար կարող է առաջացնել նրա վիճակը վատթարացնող իրավական հետևանքներ: Ուստի, հիմք ընդունելով օրենքի այս և էլի մի շարք դրույթներ ու պահանջներ, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ «Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել պատիժ նշանակելու ընդհանուր կանոնների ակնհայտ և կոպիտ խախտում»:
Նկատի ունենալով ներկայացված և էլի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վճռաբեկ դատարանը պաշտպանի բողոքը բավարարում է մասնակիորեն, իսկ ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանում և գործն ուղարկում նոր քննության:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ