ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայր և որդի մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ 11/01/2012 17:05 | Քրեական խրոնիկոն
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է հայր և որդի Ալեքսանյանների կողմից խարդախություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Ալեքսանյանը, քրեակատարողական հիմնարկում շարունակել է ծրագրել տարբեր խարդախություններ՝ դրանց կատարման մեջ ներգրավելով նաև որդուն:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ խարդախության մի դեպքը Ա.Ալեքսանյանի որդին՝ Ն.Ալեքսանյանը, կատարել է միայնակ: Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերին, տեղեկանալով, որ Այնթապ գյուղի բնակչուհի Ս. Գրիգորյանի որդին պետք է զորակոչվի ժամկետային զինծառայության, առաջադրված մեղադրանքի համաձայն, խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս համոզել է, թե իր ծանոթների միջոցով կարող է նրա որդու զինվորական ծառայությունը կազմակերպել ՀՀ տարածքում` իր ծառայությունների դիմաց պահանջելով 2700 ԱՄՆ դոլար գումար: Նշված գումարը Ն. Ալեքսանյանը մաս-մաս ստացել է և հափշտակել:
Մյուս երկու դեպքերում հայր և որդի Ալեքսանյանները գործել են միասին: Ըստ նախաքննության տվյալների՝ Ն. Ալեքսանյանը, իմանալով, որ քաղաքացի Ա. Մինասյանը նպատակ ունի իր ավտոմեքենան վաճառելու, այդ մասին տեղյակ է պահել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող հորը և նրան փոխանցել ավտոմեքենայի սեփականատիրոջ հեռախոսահամարները: Ա. Ալեքսանյանն ավտոմեքենան գնելու առաջարկով զանգահարել է ավտոմեքենայի սեփականատեր Ա. Մինասյանին` վերջինիս խնդրելով, որ ավտոմեքենայի ձեռքբերման հետ կապված գործարքները կատարի իր որդու` Ն. Ալեքսանյանի հետ: Հետագայում Ն. Ալեքսանյանը կապ է հաստատել Ա. Մինասյանի հետ, ներկայացել իբրև իրական գնորդ, նրան համոզել, որ մեքենան սեփականության իրավունքով հաշվառի իր անվամբ, այն գրավադրել գրավատանը և ստացել 10 292 100 դրամին համարժեք 26 000 ԱՄՆ դոլար գումար: Նշված գումարից Ն. Ալեքսանյանը Ա. Մինասյանին տվել է ընդամենը 6000 ԱՄՆ դոլար և 840 000 ՀՀ դրամ գումար: Իսկ մնացած 17 878 ԱՄՆ դոլարը խաբեությամբ հափշտակել է:
Մեկ այլ դրվագով Ն. Ալեքսանյանը տեղեկացել է, որ քաղաքացիներ Ռ. Քլինջյանը և Ղ. Ղուկասյանը Արարատի մարզի Արբաթ համայնքում վաճառում են 600 000 ԱՄՆ դոլար արժողությամբ 30.87 հեկտար հողատարածք, որի մասին Ն. Ալեքսանյանը տեղեկացրել է հորը: Խարդախությամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով Ա. Ալեքսանյանը կալանավայրից զանգահարել է նշված հողատարածքի սեփականատերերին, ներկայացել իբրև գործարար` խնդրելով, որ հողատարածքի հետ կապված առուվաճառքի գործարքները կատարի իր որդու` Ն. Ալեքսանյանի հետ: Վստահություն ձեռք բերելու նպատակով Ն. Ալեքսանյանը հողի սեփականատերերին 7000 ԱՄՆ դոլարի չափով կանխավճար է տվել:
Արդյունքում` 2012թ. մայիսի 31-ին վերոհիշյալ հողատարածքի նկատմամբ Ն. Ալեքսանյանը խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք: Կասկածների տեղիք չտալու համար Ն. Ալեքսանյանը հողի սեփականատերերին տվել է 20 000 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած 573 000 ԱՄՆ դոլարը` խաբեությամբ հափշտակել:
Նախաքննական մարմինը Ն. Ալեքսանյանին յուրաքանչյուր դրվագով մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա. Ալեքսանյանին` երկու դրվագից յուրաքանչյուրի համար 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից