ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում» 11/01/2012 11:17 | ԼՐԱՀՈՍ
Առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց կառավարության հաստատած «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»։ Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
«Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարություններից բխող այս ծրագիրը երկու շաբաթ առաջ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Առաջիկա 6-7 ամիսների ընթացքում այն մեր աշխատանքի ուղեցույցն է լինելու»,- բացելով նիստը, ասել է նախարար Դումանյանը։
Կոլեգիայի անդամներին ներկայացնելով ծրագիրը, աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն էլ նշել է, որ առաջին հերթին խնդիր է դրվել լուծում տալ առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրներին։ Դրանք են՝ առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների և կառուցվածքների անկատարությունը, դեղերի գրանցման մեխանիզմների բարդության ու վերագրանցման մեխանիզմների բացակայության պատճառով դեղերի ֆիզիկական մատչելիությանն առնչվող խնդիրները, դեղերի շրջանառության բոլոր փուլերում անվտանգության և որակի ապահովման մեխանիզմների անկատարությունը։ Փաստվեց, որ օրենսդրական դաշտի անկատարության արդյունքում 2000 թվականից հետո նախարարությունը դեղերի ոլորտում տեսչական վերահսկողության գործառույթներ չի իրականացրել, ինչի արդյունքում մարդկանց առողջության ու կյանքի համար կարևոր այս ոլորտը դուրս է մնացել պատշաճ վերահսկողությունից։ Բանախոսն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բազայի վրա ստեղծվում է առողջապահական տեսչություն՝ նույն հաստիքներով։ Տեսչությունը հանրապետության ողջ տարածքում կապահովի դեղերի, բժշկական օգնության և սպասարկման որակի ու անվտանգության, առողջապահական գովազդի, բուժօգնության պետական պատվերի ծավալների, ֆինանսավորման և նպատակային ծրագրերի կատարման արդյունավետության, դեղերի գների նկատմամբ վերահսկողության, մշտադիտարկման և վերլուծության իրականացումը:
Իսկ մինչ այդ դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողություն կիրականացնի ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը։ Ի դեպ, նախատեսվում է նաև այս կենտրոնի հզորացում։
Կարևորվում է դեղերի գների պետական կարգավորման հարցը։ Այս ուղղությամբ նախատեսվում են թե՛ պետական գնումների բաց մրցույթներ, թե՛ անմիջապես արտադրողի հետ բանակցություններ։
Մինչև նոյեմբերի 30-ը կմշակվեն և առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն բուժման սխեմաներ այն հիվանդությունների համար, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:
Դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովման նպատակով կդյուրացվի դեղերի պետական գրանցման կարգը, կներդրվի դրանց վերագրանցման պարզեցված մեխանիզմ։
Ներկայացվեցին ծրագրով նախատեսված բազմաթիվ այլ քայլեր, որոնք միտված են ինչպես տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի, այնպես էլ դեղերի շրջանառության բոլոր փուլերում դրանց անվտանգության ու որակի ապահովմանը։ Այս ենթատեքստում կարևորվեց նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 50% և ավելի պետական մասնակցությամբ առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրերում նախատեսվող այն դրույթները, որոնք հնարավորություն կընձեռեն վերահսկողություն սահմանել ինչպես գնման գործընթացների կազմակերպման, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման որակի նկատմամբ։ Ավելին՝ 2013-ի պայմանագրում կամրագրվի տվյալ բուժհաստատությունում բուժաշխատողների նվազագույն աշխատավարձ։
Նշվեց նաև, որ նախարարությունը լուրջ աշխատանքներ կտանի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ։
Ուշադրության կենտրոնում էին նաև բժշկական կադրերի վերապատրաստմանը և շարունակական կրթությանը, մասնագետների լիցենզավորմանը կամ որակավորմանը, արդյունավետ կառավարմանը, ֆինանսավորման մեխանիզմներին, հանրային առողջապահությանը վերաբերող և այլ հարցեր։
Կոլեգիայի անդամները հանդես եկան նաև առաջարկություններով։ Արա Մինասյանը կարևորեց մարզային առողջապահական ցանցի օպտիմալացման, ինչպես նաև սանավիացիայի վերականգնման հարցերը։
Որոշվեց երկու հարցն էլ ընդգրկել նախարարության ծրագրում։
Արա Բաբլոյանը նշեց, որ բավական լավ ծրագիր է մշակված և ոչինչ չի կարող խանգարել այն կյանքի կոչելուն։ Մանավանդ, որ արդեն իսկ բավական աշխատանքներ արվել են։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հավելեց, որ մինչ առողջապահական տեսչությունը կսկսի իր աշխատանքները, նախարարությունը ողջ հանրապետությունում լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում բոլոր ոլորտներում։
«Այսօր կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում։ Խնդիրներ կան, որոնց շատ արագ լուծումներ կտրվեն։ Խնդիրներ էլ կան, որոնք տարիների ընթացքում կկարգավորվեն։ Մենք ժամանակ չունենք և համատեղ ուժերով պիտի լծվենք համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելուն։ Կոլեգիայի այս նիստին մասնակցում են նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի նորանշանակ վարչության պետը։ Նրանք տեղերում կներկայացնեն մեր այս ծրագիրը։ Երևանը մեր ամենաշատ բուժհաստատություններով համալրված կենտրոնն է, և բարեփոխումների շունչն ամենաշատ մայրաքաղաքում պիտի զգացվի»,- ամփոփելով քննարկումն ասաց Դերենիկ Դումանյանը։
Կոլեգիան հավանության արժանացրեց ներկայացված ծրագիրը և հանձնարարեց կազմել հստակ ժամանակացույց ու պատասխանատուներ` այն անշեղորեն կյանքի կոչելու համար։
Օրակարգում նաև «ՄԻԱՎ/ՁԻԱՀ ներկայի իրավիճակային վերլուծություն և 2012-2015թթ. նոր ազգային ծրագրի ընդունում» հարցն էր։ Կոլեգիան այն ընդունեց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ