ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուժողը պնդում է. ծեծողները 15-20 հոգի էին (լրացված) 10/31/2012 21:06 | Քրեական խրոնիկոն
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում տուժող, բժիշկ Արտակ Բայադյանը հայտարարեց, որ իրեն և ևս 4 տուժողների դաժան ծեծի են ենթարկել 15-20 հոգի: Ըստ տուժողի, ծեծողները ագրեսիվ էին , ամեն հարված հասցնելիս հայհոյում էին՝ ծեծել են մինչև ուշագնաց լինելը: Տուժողը հայտարարեց, որ դեպքի օրվա կապակցությամբ ճանաչում է բոլոր 6 ամբաստանյալներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին:
Տուժողը նշեց, որ տուժող Արկադի Աղաջանյանի ծննդյան օրը նշելու համար «Հարսնաքար» եկած տուժող Վահե Ավետյանի հագուստը չի կարելի միանշանակ մարզահագուստ համարել, այդուհանդերձ, մարզահագուստով փակ տարածքում գտնվելու արգելքի վերաբերյալ մատուցող Դավիթ Ադամյանի դիտողությանը Վ. Ավետյանը հումորով էր արձագանքում, իսկ Դ. Ադամյանը շատ ագրեսիվ էր: Հագուստը փոխելուց հետո վերադառնալով «կարո՞ղ է գլխարկով էլ չի կարելի» Վ. Ավետյանի հարցից հետո նա և տուժող Արկադի Աղաջանյանը դուրս հրավիրվեցին՝ խոսելու: Ավելի ուշ տուժողը Վ. Ավետյանին հայտնաբերել է կքանիստ վիճակում՝ ձեռքով գլուխը պահած, քթից արյուն էր հոսում:
Ըստ տուժողի, «տանտերերը» հարցնում էին՝ ո՞վ է հայհոյել, տուժողը պատասխանել է, որ իրենք չեն հայհոյել, սակայն այնպիսի տպավորություն էր, որ նրանք պատասխանի չէին սպասում, ասացին, որ մատուցողին կպատժեն և «գլխի տակ փափուկ բարձ դնելով»՝ իրենց առաջնորդեցին դեպի ավտոկայանատեղի: Տուժողը նշեց, որ ջարդարարները պարզապես ինչ-որ բանի էին սպասում և նպատակ ունեին բոլորին հավաքել մի տեղում: Այստեղ տուժողներին շրջապատել են 15-20 հոգի, սկսել հարվածել: Հարվածողների շարքում էին նաև ամբաստանյալները, սակայն ով ում է հարվածել՝ չի կարող ասել, ինքն այն վիճակում չէր:
Ըստ տուժողի, իրեն շատ էին հարվածում՝ հիմնականում դեմքին ու գլխին, ապա լսել է ծեծողների հայտարարությունը՝ «լավ, մեռավ, էլ մի խփեք», և կորցրել է գիտակցությունը: Ուշքի գալով՝ իրենից 5-10 մ հեռավորության վրա հայտնաբերել է Վ. Ավետյանին անբնական վիճակում, ծալապատիկ պառկած՝ անգիտակից էր, պուլսը թույլ էր, կար թեթևակի ներշնչանք՝ խռխռոցի ձևով:
Որքան հնարավոր է արագ տուժողները հասել են հոսպիտալ, վերելակում Վ. Ավետյանի մոտ տեղի է ունեցել շնչառական կանգ, նրան արհեստական շնչառություն է միացվել: Իսկ հետագա հետազոտումը ցույց է տվել, որ նրա ուղեղի միջին գծի շեղումը 5 անգամ գերազանցում է կյանքի հետ անհամատեղելի նվազագույն շեղումը: «Ամեն ինչ արեցինք Վահեին փրկելու համար, բայց հրաշք տեղի չունեցավ»,- ասաց նա:
Տուժողը հայտնեց նաև, որ Վահե Ավետյանին ճանաչում է 4 տարի՝ նա մարդասեր, ընկերասեր, հայրենասեր, բավականին հավասարակշռված անձնավորություն էր:
Նոյեմբերի 6-ի դատական նիստում կշարունակվի Ա. Բայադյանի հարցաքննությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից