ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական գնումների hամակարգի գործունեությունը թափանցիկ չէ 10/30/2012 14:08 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2010 թ. ԱԺ-ի ընդունած «Գնումների մասին» ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ մտան 2011 թ. հունվարի 1-ից, որը ենթադրում էր, որ համակարգի գուծունեությունը հնարավորինս թափանցիկ կդառնա:
2011 թվականի նոյեմբերից «Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ իրականացրած պետական գնումների համակարգի դիտարկումը, որի նպատակն էր ուսումնասիրել համակարգում առկա հիմնախնդիրները, հանգեցրել է այն եզրակացության, որ այնուամենայնիվ համակարգը շարունակում է մնալ սակավ մատչելի և թափանցիկ:
Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց կազմակերպության գնումների համակարգի փորձագետ Արտակ Մանուկյանը, նշելով, որ որպես թիրախային ուղղություններ ընտրվել են գնումների աջակցման կենտրոնի /ԳԱԿ/ գործունեությունը, գնումների պաշտոնական կայքը, մեկ անձից կատարվող գնումները և էլեկտրոնային գնումների համակարգը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԳԱԿ-ը չի կատարում տվյալների վերլուծություն, այսինքն՝ չի կատարում իր գործառույթները: Բացի այդ, գնումների պաշտոնական կայքը մատչելի և թափանցիկ չէ, իսկ 2011 թ. օգոստոսից մինչ օրս չի թարմացվել:
«Սա վկայում է այն մասին, որ համակարգը շարունակում է անարդյունավետ գործել,- ասում է կազմակերպության գնումների համակարգի փորձագետ Արտակ Մանուկյանը,- իսկ բողոքների բավարարման 60 տոկոս ցուցանիշը վկայում է այն մասին, որ տեղի է ունենում մասնակիցների իրավունքների պարբերաբար ոտնահարում»:
Կազմակերպության կողմից էլեկտրոնային տարբերակով կազմակերպած գնումների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող շուրջ 140 հազար տնտեսվարող սուբյեկտներից նույն կայքում գրանցվածների թիվը կազմել է 690, որը կազմում է ընդհանուր տնտեսվարող սուբյեկտների 0,49 տոկոսը:
«Սա վկայում է այն մասին, որ մասնավոր հատվածը կամ իրազեկ չէ էլեկտրոնային գնումների համակարգին, կամ չի կարևորում այն: Բացի այդ, կայքը հնարավորություն չի ընձեռում ստանալ վիճակագրական տվյալներ կատարված գործարքների մասին»,- ասում է փորձագետը:
«Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ չնայած 19 պետական կառավարման մարմիններ պլանավորել և ներկայացրել են բաց ընթացակարգով նախատեսված և էլեկտրոնային ձևով գնման ենթակա գնումների ցանկը, սակայն մեծամասամբ ցանկում չնշված մրցույթներ են իրականացվում, որն արդեն իսկ խոսում է գնումների պլանավորման վատ մակարդակի մասին:
Վերջինը, ըստ «Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրապետության բուհերը համապատասխան մասնագետներ չեն պատրաստում և հետևաբար կառավարման մարմիններում մասնագիտական կարողությունների բացակայությունը հանգեցնում է համակարգի թերի աշխատանքին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ