ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կհրապարակվի պետական դավաճանության գործով որոշումը 10/30/2012 18:32 | Քրեական խրոնիկոն
Վաղը Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ Արմեն Դանիելյանի, Մհեր Արղամանյանի և Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, կհրապարակի պետական դավաճանության հատկանիշներով հարուցված գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը:
Ամբաստանյալներ Կարեն Մեհրաբյանը, Ռոմիկ Մաթևոսյանը, Կարեն Պետրոսյանը, Աշոտ Չտրկյանը, Արթուր Ավետիքյանը, Դավիթ Ավետիքյանը պահանջում են բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ապրիլի 6-ին կայացված դատավճիռը՝ կարճել գործի վարույթը կամ ամբողջությամբ բեկանել դատական ակտը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:
Դատավճռով ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պետական դավաճանություն, ներկայացված մեղադրանքում և դատապարտվել 14 տարվա ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ: Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը նույնպես մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանությանը օժանդակելու մեջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման: Ամբաստանյալներ Կարեն Պետրոսյանն ու Արթուր Ավետիքյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հանցագործության մասին չհայտնելը, և դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման։ Ամբաստանյալ Դավիթ Ավետիքյանը նույնպես մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։
Ըստ մեղադրանքի, Կարեն Մեհրաբյանը 2011թ. սկզբներին գտնվելով Թուրքիայում ընկել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող Տիգրան և Վարդան անուններով անձնավորությունների կողմից, Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում` ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի և զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի և սարքավորումների վերաբերյալ:
Վերադառնալով Հայաստան` ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ և գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների և հավաքած տեղեկատվությունը 2011թ. հուլիսի 23-ին փորձել տանել Թուրքիա: Սակայն հայ-վրացական սահմանը հատելու պահին բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Ռոմիկ Մաթևոսյանին ներկայացվել է մեղադրանք առ այն, որ նա 2007թ. մեկնելով Թուրքիա այնտեղ ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջան հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող Սայիդ անունով անձնավորության, և որպես վերջինիս ազգական ներկայացած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան անունով անձնավորության հետ, հավաքագրվել վերջինիս կողմից և ստացել առաջադրանքներ` Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած ՀՀ քաղաքացիների միջից գտնել հավաքագրման համար հավանական անձանց: Վերադառնալով Հայաստան` փորձել է տեղեկություններ հայթայթել իրավասու` զինծառայողներ հանդիսացող անձանցից, այսինքն լրտեսության ձևով պետական դավաճանության մեջ:
Աշոտ Չտրկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերոջ Կ. Մեհրաբյանի առաջարկով մեկնել է Թուրքիա, վերջինիս միջոցով ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջան հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան և Սայիդ անուններով անձնավորությունների հետ և տեղեկանալով, որ Կ. Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է նրանց գաղտնի առաջադրանքներով, նպատակ ունենալով նույնպես գումար ստանալ, հնարավորինս օժանդակել է Կ. Մեհրաբյանի կողմից այդ առաջադրանքների կատարմանը:
Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին գործընկեր Կ. Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ծանոթացել է անձանց հետ, որոնք առաջարկել են գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, ՀՀ պետական սահմանի, Հայաստանի զինուժի բաշխման վերաբերյալ տեղեկություններ` իրենց փոխանցելու համար ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:
Արթուր Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի հունիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին, այսինքն հանցագործության մասին չհայտնելու մեջ, նախատեսված՝ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:
Դավիթ Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի հունիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին, այսինքն հանցագործության մասին չհայտնելու մեջ։
Այսօրվա դատական նիստում դատարանը մերժեց ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանի՝ գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արամ Ամիրզադյանին ներկայացված բացարկի միջնորդությունը՝ անհիմն և քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից չբխելու պատճառաբանությամբ: Ըստ պաշտպանի, մեղադրողը կանխակալ վերաբերմունք ունի, կատարել է դատավարական խախտումներ: Մասնավորապես, ըստ նրա, մեղադրողը չի քննարկել նախաքննության ավարտին հանցակազմի բացակայության հիմքով իր պաշտպանյալի մասով քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իր միջնորդությունը մերժելու քննիչի որոշման դեմ իր ներկայացրած բողոքը, և 5 հատորանոց քրեական գործն ուղարկել է դատարան: Մեղադրողը գտնում է, որ պաշտպանն իր պարտականությունները չի կատարել, ժամանակին չի ներկայացրել բողոքը: Պաշտպանը նաև «օդից վերցրած» է համարում իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում ընկած Հակահետախուզության գլխավոր վարչության պետ Ս. Մելքոնյանի գրությունն՝ ուղղված ՀՀ ԱԱԾ Քննչական գլխավոր վարչության պետ Մ. Մարուքյանին առ այն, թե ինչպես է ամբաստանյալը հայտնվել անվտանգության մարմինների տեսադաշտում: Ըստ նրա, որևէ ապացույց, այդ թվում՝ հեռախոսակապի հասցեատեր և հեռախոսահամար չի նշվում: Պաշտպանը միջնորդությանը կցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեի ելույթը, որում քննադատություն էր հնչել դատախազության համակարգի վերաբերյալ:
Դատարանը հետաձգեց հարազատների հետ տեսակցությունների ու հեռախոսազանգերի հարցում ամբաստանյալներ Կարեն Մեհրաբյանին, Աշոտ Չտրկյանին և Ռոմիկ Մաթևոսյանին ներկայացված արգելքի որոշումները վերացնելու մասին միջնորդության քննարկումը՝ դատարանը դրան կանդրադառնա գործով վերջնական եզրահանգման գալիս: Մեղադրողը առարկել էր միջնորդության դեմ, նշելով, որ քննությունը շարունակվում է, և չկան հիշյալ որոշումները վերացնելու հիմքեր:
Բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը որոշ իմաստով անակնկալ էր պաշտպանական կողմի համար: Մասնավորապես, Աշոտ Չտրկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախորդ դատական նիստն ընդհատվել էր այն պատճառով, որ պաշտպանական կողմը նպատակ ուներ ներկայացնել գործը վերաքննության կարգով քննելու միջնորդություն /այն քննվել է վճռաբեկության կարգով/: «Դատարանը կարող էր մեր միջնորդությունները մերժել, բայց պաշտպանության կողմին հնարավորություն չտրվեց միջնորդություն ներկայացնել», ինչն ըստ պաշտպանի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված արդար դատաքննության իրավունքի խախտում է:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից