ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամալյա Ավագյան. «Մեղադրանքը փլուզվելու է» 10/30/2012 11:57 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մերժել է նորածին երեխայի սպանության մեջ մեղադրվող Ալիսա Ենոքյանի պաշտպան Ամալյա Ավագյանի միջնորդությունն իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին: Որոշումն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ դատարան:
Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Ա.Ավագյանը, ուշագրավ է որոշման մեջ առկա հղումը՝ «դատարանը փաստում է, որ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի երրորդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի արգելվում առանձին դեպքերում անձին երաշխիքով ազատ արձակելը ճանաչել անթույլատրելի, մասնավորապես, երբ առկա է անձի կողմից թաքնվելու վտանգ և կոնկրետ փաստերով հիմնավորվում է, որ այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ կանխել անձի ոչ իրավաչափ վարքագիծը նրան ազատ արձակելու դեպքում»:
Ըստ պաշտպանի, քննությունից թաքնվելու որևէ վտանգ չկա՝ մեղադրյալն ունի չորս երեխա, որից երկուսն՝ անչափահաս, երկրորդ կարգի հաշմանդամ, հիվանդ ամուսին, ծեր սկեսուր: Ավելին՝ մեղադրյալն ինքն է շահագրգռված ճշմարտության բացահայտման հարցում:
Փաստաբանը նկատեց, որ դատարան էին ներկայացվել երաշխավորագրեր Գորիսի քաղաքապետի և Հարթաշենի համայնքի ղեկավարի կողմից, ինչպես նաև Ա. Ենոքյանի այլուրեքությունը հաստատող ապացույց՝ բուժքույր Ա. Ենոքյանը 2011թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 8.30-ից մինչև հաջորդ օրվա նույն ժամը եղել է հերթապահության Գորիսի կենտրոնական հիվանդանոցում՝ Գորիսը Հարթաշենից գտնվում է մոտ 15 կմ հեռավորության վրա: Քննիչը չի փորձել պարզել այս հանգամանքը, չի հարցաքննել Ա. Ենոքյանի հետ հերթապահած բժշկուհուն ու սանիտարին:
Ըստ մեղադրանքի, Ա. Ենոքյանը «2011թ. հոկտեմբերի 8-ին`ժամը 4-ի սահմաններում, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի գյուղապետ Ա. Ղ.-ի կազմակերպմամբ Աննա Մկրտչյանի ծննդաբերությունն ընդունելու և նորածնին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով գնացել է նույն գյուղում գտնվող Աննա Մկրտչյանի տան բակ, որտեղ նրա ծննդաբերությունից անմիջապես հետո կատարելով Ա. Ղ.-ի ցուցումները` նորածնին տարել է Աննա Մկրտչյանի տնամերձ այգի, որտեղ նորածնին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս շնչուղիները խոտազանգվածով փակելով` խեղդամահ անելու եղանակով սպանել է երեխային»: Ըստ պաշտպանի, քննությունը կանխակալ մեղադրական թեքում ունի, այս հիմքով պաշտպանը բացարկ է հայտնել քննիչին: Միջնորդությունը մերժվել է: Պաշտպանը մտադիր է նորից քննիչին բացարկի միջնորդություն ներկայացնել՝ այլ հիմքով:
Իսկ գործը նախապատմություն ունի՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր քրեական գործ ընդդեմ հիշյալ մարզի Հարթաշենի գյուղապետ Ա. Ղ.-ի՝ անչափահասի բռնաբարության հոդվածով: Դատաքննության ընթացքում հայտնաբերվել էր ևս մեկ տուժող՝ 21-ամյա Աննա Մկրտչյանն, ով դատարանում հայտարարել էր, որ գյուղապետը նաև իրեն է բռնաբարել, երբ ինքն անչափահաս էր: Գործով դատաքննությունը կասեցվել էր՝ մինչև անջատված մասով, որով մեղադրվում է միայն Ալիսա Ենոքյանը, քննության ավարտը:
Տուժողն, ըստ պաշտպանական կողմի, իրարամերժ ցուցմունքներ է տվել՝ նախ, որ իր մահացած նորածնի հայրը ոմն Վահագն է, ինչը հերքվել է, ապա, որ երեխայի հայրը գյուղապետ Ա.Ղ.-ն է: Տուժողը սկզբնապես դատարանում հայտարարել է, որ միայնակ է ծննդաբերել, ապա 10 օր անց ցուցմունք տվել, որ ծննդաբերության ժամանակ իրեն օգնել է հարևան Ալիսա Ենոքյանը, ով Ա. Ղ.-ի ցուցումով երեխային խեղդամահ է արել, գցել այգու խոտերի մեջ:
«Կարծում եմ, որ նախաքննական մարմինը պետք է տուժողի տեղեկությունների, բացատրությունների, ցուցմունքների արժանահավատությունը ճշտեր իմ պաշտպանյալին մեղադրանք առաջադրելուց առաջ»,- ասաց Ա.Ավագյանը: Պաշտպանը կարծում է, որ եթե ոչ մինչդատական վարույթում, ապա դատարանում մեղադրանքը փլուզվելու է:
«Փաստինֆո» գործակալությունը դիմեց ՀՀ ոստիկանությանը՝ ստանալու նաև նախաքննական մարմնի տեսակետը արծարծվող խնդիրների շուրջ, սակայն ոստիկանությունից ասացին հետևյալը. «Հիշատակված մայր գործից մաս է անջատվել, որով որպես մեղադրյալ ներգրավված Ալիսա Ենոքյանը մեղադրվում է սպանություն կատարելու մեջ»:
«Փաստինֆո»-ն պատրաստակամ է լսելու նաև մյուս կողմերի տեսակետները և շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սույն գործը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից