ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարկային վարչարարության ոլորտում Հայաստանը բարելավել է իր վարկանիշը 10/29/2012 12:29 | Վարչական իրավունք
Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը և էլեկտրոնային ժամանակակից ծառայությունների ներդրումը, որոնց ուղղությամբ հատկապես վերջին տարիներին մի շարք միջոցառումներ են իրականացվել: Իսկ հարկային վարչարարությունում իրականացվող փոփոխություններն իրենց դրական ազդեցությունն են թողնում Հայաստանի դիրքի վրա տարբեր միջազգային վարկանիշներում: ՊԵԿ շարունակական բարեփոխումների արդյունքում արձանագրված էական առաջընթացը բարձր է գնահատվել միջազգային հեղինակավոր կառույցների կողմից:
Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից վերջերս համատեղ հրապարակած «Գործարարությամբ զբաղվելը-2013» զեկույցի համաձայն Հայաստանը ընդհանուր ցուցանիշի բարելավման հետ մեկտեղ առաջընթաց է արձանագրել նաև «Հարկերի վճարումը» ցուցանիշում: Ըստ ՊԵԿ ռազմավարական ծրագրավորման վարչության պետ Սասուն Հայրապետյանի, մասնավորապես, այդ ցուցանիշով Հայաստանը 44 կետով բարելավել է դիրքերը` 185 երկրների շարքում 152-րդ տեղից բարձրանալով 108-րդ տեղը: Ցուցանիշի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվել հարկերի և պարտադիր վճարումների ընդհանուր թվաքանակը, վճարման մեթոդը, հաճախականությունը, հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը, հիմնական հարկային հաշվետվությունների կազմման, ներկայացման և վճարման համար ծախսվող ժամանակը, ինչպես նաև հարկի դրույքաչափը` շահույթի նկատմամբ: «Հարկերի վճարում» ցուցանիշի գծով առաջընթացն արձանագրվել է նշված առաջին երկու` «վճարումներ» և «ժամանակ» բաղադրիչների բարելավման շնորհիվ:
Հարկային բարեփոխումների ծրագրով, ինչպես նաև ՀՀ կառավարության այլ ծրագրերով (այդ թվում նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրով) սահմանվեցին այնպիսի ուղղություններ, որոնք կոչված էին հարկ վճարողների համար հարկային պարտավորությունների կատարման հնարավորինս պարզեցված մեխանիզմների սահմանմանը` զուգակցված վարչարարական արդի գործիքների կիրառմամբ: «Ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական գործիքների համալիր կիրառումը հանգեցրեց հարկային հաշվետվությունների մշակման, ներկայացման պարբերականության, վճարումների կատարման քանակական ցուցանիշի բարելավման, ինչպես նաև էականորեն նվազեցրեց վերջիններիս համար հարկ վճարողների կողմից ծախսվող ժամանակահատվածը»,-նշել են ոլորտի պատասխանատուները:
Վերջին տարիներին մեկնարկած բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը հարկերի հաշվառման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության կրճատումն է, ինչը հնարավոր դարձավ էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքերով, բարեփոխումների շրջանակում 2009թ. հունվարի 1-ից գործարկվել է հարկային հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ընդունման համակարգը: «Այս տարիների ընթացքում համակարգի շարունակական կատարելագործման արդյունքում պարբերաբար աճել է հարկային ձևերի քանակը` 7-ից հասնելով 45-ի: Պետք է նշել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետական կառավարման մարմնի կողմից կիրառվել է էլեկտրոնային փաստաթղթերի մշակման համակարգ, ինչի նախաձեռնողը եղել է հենց ՊԵԿ-ը: 2010թ. հունվարի 1-ից մատուցվող էլեկտրոնային ծառայություններին ավելացվել է հաշիվ-ապրանքագրեր էլեկտրոնային եղանակով լրացնելու մեխանիզմը: Այս համակարգն առավելագույնս հեշտացնում է հարկ վճարողների աշխատանքը` ազատելով դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի վերաբերյալ հետագայում հաշվետվություն ներկայացնելու պարտականությունից»:
2009-2012 թվականներին հարկ վճարողներին էլեկտրոնային ծառայություններ մատուցելու ուղղությամբ մի շարք այլ աշխատանքներ ևս իրականացվել են, մասնավորապես հսկիչ-դրամարկղային մեքենաների համակարգչային ցանցին միացումը GPRS համակարգի միջոցով, ՊԵԿ-ի ինտերնետային կայքում տեղադրվող տեղեկատվության շրջանակների ընդլայնումը, ապառքների և չներկայացված հաշվարկների վերաբերյալ ծանուցումների էլեկտրոնային փոստով առաքումը:
Էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունավետության մասին է վկայում նաև վերջին տարիների վիճակագրությունը: Այսպես, եթե 2010-ին էլեկտրոնային հաշվարկ ներկայացնողների թիվը կազմել է 3 933, 2011թ.-ին` 7 286, ապա 2012-ի 9 ամիսների ընթացքում այն հասել է 11 077-ի: Իսկ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրողների թիվը 2011թ.-ի 3 334-ից 2012-ի նույն ժամանակահատվածում հասել է 4 734-ի, էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների քանակն էլ կազմել է` 2011թ.-ին 4 446,938, 2012թ. 9 ամիսներին` 4 260 008: GPRS համակարգով ցանցին միացված ՀԴՄ-ների քանակը 2012թ.-ի 9 ամիսների ընթացքում հասել է 13 141-ի` 2010թ. 9 162-ի և 2011թ.-ի 11 420-ի փոխարեն: Զգալի ավելացել է նաև էլեկտրոնային եղանակով ներկայացված հաշվետվությունների քանակը: Եթե 2010-ին այն կազմել է 64 416, 2011-ին` 181 834, ապա 2012-ի 9 ամիսներին` 239 873:
Ինչ վերաբերում է մաքսային ոլորտում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին, ապա ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանի խոսքերով, թեպետ Հայաստանը 2011-12 թվականների համեմատությամբ մնացել է նույն դիրքի վրա, սակայն զեկույցում ընդգրկված այն ցուցիչները, որոնք վերաբերում են մաքսային ծառայությանը, լիովին բավարարում են միջազգային չափանիշներին: «Օրինակ` «Doing Business»-ում առաջին տեղը զբաղեցնող Սինգապուրում մաքսային ձևակերպումների համար պահանջվում է 3 փաստաթուղթ և մեկ օր, ինչն իրականացվում է նաև մեր երկրում: Վստահեցնում եմ, որ մաքսային ցուցիչների մասով մեր բոլոր պարտավորությունները կատարված են, և չկա մեկ գործողություն, որ չհամապատասխանի միջազգային լավագույն փորձին»,-ընդգծել է Կարեն Բեգլարյանը:
Տնտեսագիտական բնագավառում հեղինակավոր վարկանիշներից է նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կողմից հրապարակվող ամենամյա «Համաշխարհային մրցունակություն» (Global Competitiveness - GCI) զեկույցը: Նշենք, որ երկրների տնտեսական վիճակի վերաբերյալ գնահատումներ կատարելու համար GCI զեկույցում օգտագործվում են հարյուրից ավել ցուցանիշներ՝ 12 ուղղություններով: Ցուցանիշներից մեկը` «Հարկման չափը և ազդեցությունը» վերաբերում է հարկային համակարգի ազդեցությանը տնտեսական գործունեության և ներդրումների խթանման վրա և մեծապես պայմանավորված է երկրի հարկային վարչարարության բնութագրերով: Իսկ «Մաքսային ընթացակարգերի բեռը» ցուցանիշը վերաբերում է մաքսային համակարգի արդյունավետությանը:
Այսպես, վերջերս հրապարակված GCI 2012-2013 զեկույցում, Հայաստանը զբաղեցրել է 82-րդ տեղը 144 պետությունների միջև` բարելավելով իր դիրքը նախորդ (GCI 2011-2012) զեկույցով գրաված 92-րդ տեղի (142-ից) համեմատ: Իսկ «Հարկման չափը և ազդեցությունը» ցուցանիշով Հայաստանն արձանագրել է ավելի մեծ աճ՝ զբաղեցնելով 45-րդ տեղը, նախորդ տարվա 65-րդ տեղի համեմատ: «Մաքսային ընթացակարգերի բեռը» ցուցանիշի մասով նույնպես արձանագրվել է էական աճ` զբաղեցնելով 127-րդ տեղը, նախորդ` 132-րդ տեղի համեմատ: Հատկանշական է, որ, համաձայն GCI 2012-2013 զեկույցի, Հայաստանն իր զարգացման մակարդակով վերջնականապես անցել է անցումային փուլը և առաջին անգամ ընդգրկվել ռացիոնալ զարգացող պետությունների շարքում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ