ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունն առաջարկում է բացառություններն ամրագրել օրենքով 10/29/2012 17:10 | Ընտանեկան իրավունք
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին կազմակերպել էր «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Ինչպես նշեց հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը, նախագիծը շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ համակողմանի քննարկելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախագծի ներկայացումից հետո հասարակության տարբեր` հատկապես ազգային փոքրամասնությունների շրջանակներում անհանգստության ալիք բարձրացավ` պայմանավորված կանանց և տղամարդկանց համար ամուսնության կնքման համար միևնույն տարիքային չափանիշի, այն է` 18 տարեկան տարիքի հասնելը, սահմանմամբ: Առաջակվող այս փոփոխությանը դեմ էր արտահայտվել հատկապես եզդիական համայնքի մի մասը` պատճառաբանելով, որ իրենք իրենց երեխաներին ավելի վաղ տարիքում են ամուսնացնում: Գործող Ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար կանանց տարիքային չափանիշ է սահմանված տասնյոթ, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկան տարիքի հասնելը:
Հանձնաժողովի փոխնախագահը հայտնեց, որ, երբ որոշված էր լսումներ կազմակերպելու հարցը, նախորդ շաբաթավա վերջին կառավարությունը «մի փոքրիկ անակնկալ ներկայացրեց»` օրենսդրական նոր փաթեթ, որում ընդգրկված է նաև Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունների լրամշակված տարբերակը: Ի դեպ` այս օրենսդրական նախաձեռնությունը, ի տարբերություն արդեն շրջանառվողի, կառավարության նիստում դեռևս չի քննարկվել, հետևաբար` չի ընդունվել:
ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն իր հերթին նշեց, որ նախորդ նախագծի հիմնական նպատակն էր` ի կատարումն միջազգային պարտավորությունների, սահմանել միևնույն ամուսնական տարիքի նվազագույն շեմ, վերացնելով սեռերի նկատմամբ անհավասար, խտրական մոտեցումը: Նշվեց նաև, որ հասարակության որոշ շրջանակներում առաջացած դժգոհությունները հաշվի առնելով, նախագիծը լրամշակվել է, և այն ներկայացվում է որպես այլընտրանք և խնդրի հնարավոր լուծում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել որոշ բացառություններ: Ըստ դրանց, անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Բացառիկ դեպքերում դատարանը, եթե դա պահանջում է անչափահասի շահը, կարող է թույլատրել անձի ամուսնությունը 16 տարեկան հասակում` վերջինի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ:
Նշենք, որ քննարկումների մասնակիցների գերակշռող մասն ընդունելի համարեց լրամշակված նախագիծը: Այդ թվում, այն ողջունեցին նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորման խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, ով, ի տարբերություն համայնքի մի մասի, կտրականապես դեմ էր եզդիների համար օրենքով ամուսնական առանձին` ավելի ցածր տարիք սահմանելուն, համարելով դա ևս խտրական վերաբերմունքի դրսևորում, նշեց, որ իրենք համամիտ են լրամշակված տարբերակով առաջարկվող լուծումներին:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից