Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   14:07 Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են 11/25/2024   14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով 11/25/2024   13:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները 11/25/2024   13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները 11/25/2024   13:11 Այսօր կեսօրից հետո սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 6-10 աստիճանով ցրտելու է 11/25/2024   13:02 Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ 11/25/2024   13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   12:45 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 11/25/2024   12:41 Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին 11/25/2024   12:37 Թուրքիայում քրեական գործ է հարուցվել Սոչիից ժամանած ինքնաթիռում հրդեհի բռնկման դեպքով 11/25/2024   12:32 ՀՀ Կառավարության կողմից Արցախի հողի ու բնակչության դեմ ֆաշիզմի և ատելության տարածման 4-ամյակը 11/25/2024   12:26 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 11/25/2024   12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ 11/25/2024   12:12 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում 11/25/2024   12:10 ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերն ավելանում են, այս տարի արդեն հայտնաբերվել է 462 անձի մոտ 11/25/2024   12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են. բոլոր դավանափոխ դաշնակցականների վերջը դա լինելու. Արթուր Խաչատրյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   11:55 Կոշտ վայրէջք. «Ազիմուտ»-ի ևս մեկ «Սուպերջեթ» ինքնաթիռ արտակարգ դրության մեջ է հայտնվել 11/25/2024   11:53 Արցախցիներից կառավարությունը խլել է կենսաթոշակային ֆոնդերը. Արթուր Խաչատրյան 11/25/2024   11:46 ՁԻԱՀ․ հիվանդության տարածվածությունը, կանխարգելիչ միջոցառումները՝ ուղիղ 11/25/2024   11:35 Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 11/25/2024   11:30 Վիլնյուսում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ ու բռնկվել. կա զոհ 11/25/2024   11:20 Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդն ապահով է, դրա գոյության հետ կապված որևէ խնդիր չկա. ԿԲ փոխնախագահ 11/25/2024   11:18 Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան 11/25/2024   11:16 Ռուբեն Վարդանյանի ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը. «ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում 11/25/2024   11:10 Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան 11/25/2024   11:07 Կրակոցներ Երևանում․ ձերբակալվել է անչափահաս 11/25/2024   11:03 Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի. Սերգեյ Կոպիրկին 11/25/2024   11:00 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է 11/25/2024   10:51 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. ՀՀ-ում ՌԴ դեսպան 11/25/2024   10:47 Այս մրցումները պարզապես ֆիզիկական ուժի մասին չեն, այլ ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման եւ ավելիին ձգտելու մասին են. Քոչարյան 11/25/2024   10:38 Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար. Աբրահամյան 11/25/2024   10:33 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ

ԲՆ-ն՝ ի պատասխան «Խոսրովով» մտահոգվածների 10/29/2012   17:33  |  Բնապահպանական իրավունք

Ի պատասխան «Թռչկան» և «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունների՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված նամակի՝ նախարարությունը տարածել է հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն.

«ՀՀ բնապահպանության նախարարությունը միանշանակորեն դրական գնահատելով նախաձեռնության մասնակիցների հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նկատմամբ, միաժամանակ անընդունելի ու ամբարտավան է համարում նամակում ՀՀ բնապահպանության նախարարության նկատմամբ որդեգրված մեղադրական տոնն ու դիմելաձևը:

Մեր իրականությունում առկա թերություններն ու դժվարություններն իրավունք չեն տալիս որևէ մեկին հասարակությունը բաժանելու լավ ու վատ հատվածների, թշնամիների ու բարեկամների, իրեն վերագրելու լավն ու լավագույնը, իսկ դիմացինին մեղադրելու այն ամենում, ինչն անցնում է տվյալ պահին գրիչը ձեռքն առած Ոմն-ի մտքով:

Սա իմիջիայլոց:

Նախարարությունը սա դիտարկում է որպես լրացուցիչ տեղեկատվություն և անպատասխան չթողնելով նամակում բարձրացված հարցերը` ակնկալելու է, որ եթե դրանք չմոտեցնեն որոշակի խնդիրների լուծման, գոնե նամակագրերին ու նրանց համախոհներին (նամակն ստորագրված է «Թռչկան» և «Խոսրովի արգելոց» նախաձեռնությունների անունից) որոշակի, լրացուցիչ փաստարկներ կներկայացնեն «Խոսրովի անտառ» ՊԱ-ի շուրջ ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ:

Նախարարությունը գտնում է, որ «Խոսրովի անտառ» ՊԱ-ում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ նշված նամակում տրված գնահատականները խիստ սուբյեկտիվ են ու հետապնդում են նախարարությանը անհիմն մեղադրելու նպատակ:

Փաստերն ավելի խոսուն են: Բոլորին է հայտնի, թե երբ էր կատարվել կատեգորիայի փոփոխություն, որը թույլ էր տվել արգելոցի մի հատվածը դարձնել արգելավայր և տալ շինարարության թույլտվություն: Հայտնի է նաև, թե ինչ երկարատև ու դժվարին աշխատանքի արդյունքում կատարվեց «վերադարձ» արգելոցի կարգավիճակի և դադարեցվեցին շինարարական աշխատանքները: Դա կարևոր ձեռքբերում է, որում իրենց ներդրումներն ունեն նաև իրականում «Խոսրովով» մտահոգված բնապահպանները: Սա արդյունքն է, որը հանգեցրել է հիմնական խնդրի լուծման, արգելոցին վերադարձվել է զուտ արգելոցային ռեժիմ:

Հիմնական խնդիրը լուծվել է, մնացել են հետևանքները, որոնց վերացման ուղղությամբ նախարարությունը շարունակում է աշխատել: Դրանք վերացնելու գործընթացում բախվում են հանրային և մասնավոր շահերը. «Խոսրովի անտառ» ՊԱ-ի ռեժիմի պահպանումը, որպես հանրային շահ և այդ տարածքի վերաբնակեցված բնակավայրերի բնակիչների ավանդական հովեկությանը, որպես սոցիալական խնդիր, ինչպես նաև նախկին` այսպես կոչված «արգելավայրային» տարածքում շինարարություն իրականացրած կազմակերպության կողմից փոխհատուցման նպատակով հնչեցնող մասնավոր շահը: Սրանց լուծումը նույնպես ժամանակ ու միջոցներ է պահանջում:

Ինչ վերաբերում է ապօրինի որսին, որից հետո աշխատանքից ազատվել է նաև արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը, ապա, կարծում ենք, կատարված գործողությունները, ձեռնարկված միջոցները, ինչպես նաև սպասվելիք քայլերը տեսանելի են բոլորին:

Նախ մի ճշգրտում կատարենք. ո՞րն է ձեր հետաքրքրության առարկան, դուք խնդիր ունեք. ա) պաշտպան՞ել արգելոցի շահերը, բ) պաշտպանե՞լ արգելոցի նախկին տնօրենի շահերը, գ) նույնականացնե՞լ արգելոցն ու նախկին տնօրենին, թե` դ) պարզապես հերթական անգամ առիթով կամ առանց առիթի, սուբյեկտիվ վերաբերմունք ցուցաբերելո՞վ, մեղադրել նախարարին ու նախարարությանը:

Տպավորություն է ստացվում, թե Վ. Բարսեղյանի ժամանակ ամեն ինչ իր տեղում էր, և նրա նախ` արձակուրդ գնալու, ապա` ազատվելուց հետո են առաջացել բոլոր խնդիրները: Ավելին` փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե եթե աշխատանքի մեջ լիներ նախկին տնօրենը, ապա այս ամենը տեղի չէր ունենա: Մոռանում եք, թե երբվանից և ինչ կարգավիճակով է աշխատել «Խոսրով» ՊԱ-ում Վ. Բարսեղյանը: Ինչ վերաբերում է նրա արձակուրդ գնալուն, ապա հիշեցնում ենք, որ նա գնացել է իր հերթական արձակուրդին իր իսկ դիմումով ս/թ սեպտեմբերի 6-ից: Արձակուրդ կարող էր ստանալ սկսած հուլիսի 9-ից, գնացել է սեպտեմբերի 6-ից, կրկնում ենք, իր իսկ դիմումով, իսկ արձակուրդ տրվել է աշխատանքային օրենսգրքով սահմանված չափով` 20 աշխատանքային օր: Ապօրինի որսն իրականացվել է սեպտեմբերի 18-ին: Այս առումով խիստ տարօրինակ է հնչում նամակում բերված « …ինչ նպատակ էր հետապնդում արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանին կարևոր պահին արձակուրդ ուղարկելու մասին հրամանի կայացնելը...» ձևակերպումը: Եթե դուք կամ Վ. Բարսեղյանը սեպտեմբերի 6-ին նախարարությանը հուշեիք ապօրինի որսի պլանավորման մասին, հաստատ Վ. Բարսեղյանը արձակուրդում չէր լինի, և այսօր աշխատանքից ազատվելու փոխարեն կկրեր լրիվ այլ պատասխանատվություն:

Ինչ վերաբերում է Վ. Բարսեղյանին աշխատանքից ազատելուն, ապա դա կատարվել է համաձայն նրա դիմումի:

Մեր նախորդ տեղեկատվություններում մենք իրազեկել ենք հանրությանը, որ վերջին դեպքերի հետ կապված արգելոցի որոշ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից կամ կրել են կարգապահական տույժեր: Գիտեք նաև, որ շարունակվում է ապօրինի որսի վերաբերյալ հետաքննությունը, տնօրինությունն սպասում է վերջնական եզրակացությանը: Այս պարագայում նույնպես նախարարությունը, չխախտելով ՊՈԱԿ-ին վերապահված իրավասությունների սահմանները (տեղամասի պետերին և առհասարակ աշխատակազմին նշանակում և ազատում է ՊՈԱԿ-ի տնօրինությունը), կցուցաբերի հետևողականություն:

Ենթադրություն է արվում, թե նախարարությունը պատրաստվում է Հ. Թամազյանին նշանակել տնօրենի պաշտոնում: Հ. Թամազյանը տնօրենի պարտականությունների կատարումն ստանձնել է որպես «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ: Նրան այդ աշխատանքում հաստատելը անհիմն ենթադրություն է, քանզի նախ` տնօրենը աշխատանքի է ընդունվում մրցույթի արդյունքում, որն արդեն իսկ հայտարարվել է, ապա` Հ. Թամազյանի տարիքը թույլ չի տալիս նույնիսկ մասնակցել մրցույթի»:


Արխիվ

[]