ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրենսդրական կարգավորման դեպքում հարցեր չեն առաջանա 10/25/2012 13:30 | Վերլուծություններ
Առողջապահության նախարարության գործունեության հիմնական ուղղություններից ամենակարևորը, ըստ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի, ոլորտի պետական քաղաքականության մշակումն ու իրականացումն է:
Ըստ նրա, առողջապահության նախարարության հիմնական գործառույթը յուրաքանչյուր հիվանդի, յուրաքանչյուր դեպքի ուսումնասիրությունն է: Բայց գլոբալ առումով նախարարությունը պետք է այն ձևով կանոնակարգի դաշտը, մշակի քաղաքականություն և զարգացման ուղիներ, որպեսզի համակարգն ինքն իրեն կարգավորի և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, բուժհաստատություններն իրենք կարողանան լուծել այդ խնդիրները և մենք հնարավորություն ունենանք հնարավորինս քիչ միջամտություն գործել իրենց ընթացիկ գործունեությանը:
Նա ընդգծեց, որ հաջորդ կարևոր ուղղությունը հաճախորդների /հիվանդների/ իրավունքների պաշտպանությունն է, որը համակարգային լուծման անհրաժեշտություն ունի:
«Այս առումով, եթե տեսնում ենք մեկ կոնկրետ իրավունքի խախտման դեպք, պետք է մեխանիզմներ մշակվեն և ներդրվեն, որպեսզի այլ բուժհաստատություններում այդ խախտումները չկրկնվեն»,- նշեց նա:
Սուրեն Քրմոյանը նախարարության կարևորագույն նպատակներից համարեց նաև բժիշկների իրավունքների պաշտպանությունը: Որքան էլ վերջին ժամանակներս շատ է խոսվում, որ հիվանդի իրավունքը խախտվում է, որ բժիշկները գումարներ են վերցնում, բայց չպետք է մոռանալ, որ այդ նույն բժիշկներն են, որոնք և՛ պատերազմի, և՛ երկրաշարժի ժամանակ կատարել են իրենց աշխատանքը, բուժել են մարդկանց: Ավելին՝ քիչ չեն դեպքերը, երբ տասնյակ տարիներ հարյուրավոր կյանքեր փրկած բժշկի դեմ մի խնդրի առնչությամբ կարող է դուրս գալ հասարակությունը: Ի՞նչ անել ուրեմն: «Մենք պետք է մտածենք մեխանիզմներ, որ նրա իրավունքները ևս պաշտպանվեն՝ թե առօրյա, սոցիալական, թե մասնագիտական վրիպումների առումներով»,- կարծում է Սուրեն Քրմոյանը:
Հանրապետության առողջապահության գերատեսչության գործունեության կարևոր խնդիրներից մեկն էլ Սուրեն Քրմոյանը համարում է առողջապահության համակարգի գործունեության կանոնակարգումը: Ըստ նրա՝ դա առաջին հերթին պետական քաղաքականության մշակումն ու իրականացումն է:
«Հաճախ իրականացնում ենք դրվագային, ոլորտային ծրագրեր, օրինակ՝ մոր և մանկան, դեռահասների, շտապ օգնության ոլորտներում, բայց խնդիրն այն է, որ մենք պետք է պատկերացում ունենանք, թե ուր է գնում մեր առողջապահությունն ընդհանրապես, թե ինչ ենք ունենալու մենք 5 տարի, 10 տարի հետո: Ինչի վրա ենք շեշտը դնելու՝ առաջնային, երկրորդային բուժօգնությա՞ն, թե կանխարգելման վրա, դրանցից որն ինչքա՞ն կարևորություն ունի»,-ասաց նա:
Ըստ նրա՝ օրենսդրության մշակումն ու ապահովումն այն գործիքն է, որի միջոցով պետք է կանոնակարգվի բուժհաստատությունների, դեղագործական ընկերությունների, հաճախորդների և ոլորտի բոլոր կազմակերպությունների գործունեությունը: Այսինքն, եթե կան խնդիրներ, ապա պետք է դրանց տրվեն օրենսդրական կարգավորում և ստեղծվեն մեխանիզմներ այդ խնդիրները լուծելու համար:
Սուրեն Քրմոյանը նաև ասաց. «Մենք ունենք բժշկական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, որոնք կոնկրետ խնդիրներ են բարձրացնում: Նման խնդիրները օրենսդրական կարգավորում ստանալու պարագայում հետագայում հարցեր չեն առաջացնի: Օրինակ, մանկական կաթնախառնուրդների մասով խնդիր բարձրացվեց, որ մենք ունենք արգելք, որի հետևանքով կաթնախառնուրդների գովազդը չի գործում, խախտում անեն, թե ոչ՝ որևէ պատասխանատվության չեն ենթարկվում… Այդ իսկ պատճառով, մենք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկեցինք փոփոխություն, որն ընդունվեց և, այսուհետ, խախտումն առարկայական, ֆինանսական հետևանք կունենա»:
«Առողջապահության նախարարությունը փորձում է գործել համոզման և կանոնակարգման մեթոդով: Բայց անբարեխիղճ վարվելակերպի, տնտեսվարման, անբարեխիղճ մրցակցության դեպքում պետք է ունենալ վերահսկողական գործիքներ և կիրառել պատասխանատվության միջոցներ»,- ընդգծեց նա:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից