ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոկտեմբերի 22-ի օպերատիվ ամփոփագրից 10/23/2012 12:36 | ԼՐԱՀՈՍ
Բախվել է ճամփեզրի քարերին
Ժամը 17.00-ին Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Դեյվու-Դամաս» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Վարորդը և կինը տեղափոխվել են հիվանդանոց
Ժամը 11.00-ի սահմաններում Շնող-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել
Ժամը 14.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Բախում Կիևյան փողոցում
Ժամը 23.30-ին Կիևյան փողոցի թիվ 1 շենքի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վթարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն
Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում
Ժամը 11.30-ին Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
ՃՏ պատահար Երևան-Գյումրի ճանապարհին
Ժամը 16.00-ին Երևան-Գյումրի ճանապարհի 112-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.00-ին, վարորդը` 1959 թ. ծնված Հարություն Տոներյանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:
Վրաերթ Մ. Խորենացու փողոցում
Ժամը 11.00-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մ. Խորենացու փողոցի թիվ 90 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու:
Կատարվում է քննություն:
Պատահար Նուբարաշենի խճուղում
Ժամը 03.00-ին Նուբարաշենի խճուղում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-3110»-ի, որն էլ իր հերթին բախվել է «ԶԱԶ-Սենս» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21074»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Բախվել է գազատար խողովակի
Ժամը 16.50-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել, որ Ռանչպար-Սիս գյուղերի խաչմերուկում գազատարի արտահոսքից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է բռնկվել և այրվում է:
Պարզվել է, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակի, այն վայր գցել հենակետից, ինչի պատճառով գազի արտահոսք է տեղի ունեցել և, միևնույն ժամանակ, նշված վայրով երթևեկող «ԳԱԶել» մակնիշի ատոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17.01-ին, 1 մարտական հաշվարկի ուժերով: Կատարվում է հետաքննություն:
Մահացու վրաերթ Ագարակ-Ոսկեվազ ճանապարհին
Ժամը 17.30-ի սահմաններում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ագարակ-Ոսկեվազ ճանապարհին վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Ասյա Շահինյանին, ով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
Մահացու վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին
Ժամը 23.30-ի սահմաններում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Վաչիկ Բադալյանին, ով տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենայի վարորդին ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Էլեկտրաքարշը բախվել է խոշոր եղջերավոր անասունի
Ժամը 18.50-ին «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Վարդենիսի երկաթգծի կայարանի պետից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 09.25-ի սահմաններում, թիվ 631 Էլեկտրաքարշը Շորժա-Վարդենիս ուղեմասի 165-րդ կմ-ի պիկ 3 հատվածում բախվել է ուղեմասում գտնվող խոշոր եղջերավոր անասունի, ինչի հետևանքով 4 դատարկ վագոնները գծից դուրս են եկել` երկաթուղուն պատճառելով նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից