ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կանեփի «պլանտացիաներով» Արմավիրն առաջատար չէ 10/23/2012 16:44 | ԼՐԱՀՈՍ
2012-ի օգոստոսի 7-ից 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված «Կանեփ-կակաչ 2012» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 82 տոննա 666 կգ կանեփի և 39 կգ կակաչի կանաչ զանգվածներ: Այդ մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ Արթուր Մինասյանը: Նրա խոսքով` տարածված է այն կարծիքը, թե Արմավիրի մարզը պետք է կանեփի «պլանտացիաներով» հարուստ լինի, մինչդեռ կանեփ ավելի շատ աճեցնում են Արարատի, Լոռու մարզերում:
Ա. Մինասյանի խոսքով` կանեփ աճեցնելն արգելված է օրենքով, կապ չունի` այն տատիկն է աճեցրել, թե թոռնիկը: Թեև որպես կանոն պարզվում է, որ կանեփն աճեցրել է ոչ թե տատիկը, այլ նրա թոռնիկը: «Ապացուցման երկարատև մեխանիզմի միջոցով պարզում ենք`կանեփն ինքն իրեն է աճել, թե այն աճեցրել են»,- նշեց պարոն Մինասյանը: Նա նաև տեղեկացրեց, որ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության համար այս տարի արդեն քրեական պատասխանատվության է ենթարկվել 489 մարդ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 470: Այս տարի քրեական պատասխանատվության ենթարկվածներից 21-ը կանայք են, 4-ը անչափահաս, 15-ը օտարերկրացի, մեծ մասամբ Իրանի քաղաքացիներ: 2011-ին քրեական պատասխանատվության ենթարկվածներից 11-ը կանայք են եղել, վեց անչափահաս և 16 օտարերկրացի: 2012-ի 9 ամիսների ընթացքում առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ օգտագործելու համար հաշվառման է վերցվել 798 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 895: Այս տարի 798 անձանցից 62,4 տոկոսը օգտագործել են կանաբիս խմբին պատկանող թմրամիջոցներ, 34 տոկոսը՝ ափիոն և 3,6 տոկոսը սինթետիկ խմբի պատկանող թմրամիջոցներ:
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները համագործակցելով շահագրգիռ կառույցների հետ 2012-ի ինն ամիսների ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է հանցագործության 872 և վարչական իրավախախտման 236 դեպք: Ա. Մինասյանի խոսքով` նշված դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են. 2011-ի առաջին ինն ամիսների ընթացքում գրանցվել է 1108 հանցագործության և 185 վարչական իրավախախտման դեպք:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից