ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Սաքունցը դիմելու է Վճռաբեկ դատարան 10/23/2012 12:09 | Քաղաքացիական իրավունք
«Այն ապացույցները, որ մենք ներկայացրինք, թե Վլադիմիր Գասպարյանն իր արատավորող արտահայտություններով ում նկատի ուներ, դատարանը հաշվի չառավ»,- «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը` հավելելով, որ առանձնապես մեծ ակնկալիքներ դատարանից չուներ:
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 22-ին, ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի, որն ընդունել էր որոշում հօգուտ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի: Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը «Հրապարակ» օրաթերթին հոկտեմբերի 17-ին տված հարցազրույցում ասել էր. «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:
ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը պահանջում էր, որպեսզի Վլադիմիր Գասպարյանը հերքի կազմակերպության գործարար համբավն արատավորող արտահայտությունները և վճարի 10 դրամ սիմվոլիկ փոխհատուցում:
«Պաշտոնատար անձինք իրենց հրապարակային արտահայտություններում գնահատական տալիս պետք է իմանան իրենց թույլատրելիության սահմանները: Իմանան, որ պատասխանատվություն ունեն քաղաքացիների առջև: Պարզվում է` պաշտոնատար անձինք կարող են հայտարարություններ, գնահատականներ տալ, հետո հրաժարվել, ասել դա ձեզ նկատի չունեինք: Շատ անպատասխանատու են: Մինչդեռ երբ քաղաքացիների կամ լրատվամիջոցների կողմից է նման հայտարարություն լինում, տեսնում ենք, թե ինչ հզոր մեքենա է ամբողջ ուժով գործադրվում: Պաշտոնատար անձանց դեպքում, որոնք ավելի հանդուրժող պետք է լինեն քննադատությանը, դատական պրակտիկան համարժեք մոտեցում ցույց չի տալիս, ցավոք»,- «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սաքունցը:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ գործում առկա փաստական հանգամանքներով հաստատվում է, որ բողոք բերող անձի կողմից վկայակոչված երկու դեպքում էլ կատարված արտահայտություններն ուղղված են անձանց անորոշ շրջանակի և կոնկրետ հայցվորի անվանումը ոչ մի կերպ չի հիշատակվում, այսինքն՝ երկու դեպքում էլ ընդհանուր արտահայտությունների տրամաբանությունից հետևում է, որ հայցվորին չի քննադատել պատասխանող կողմը, հետևաբար արված արտահայտությունները չեն արատավորում հայցվորի գործարար համբավը:
«Տվյալ դեպքում օրենսդրության մեկնաբանման հարց կա, գործարար համբավն արդյոք կարող է վերաբերվել միայն շահույթ հետապնդող կազմակերպություններին, թե նաև ՀԿ-ներին, սա կդառնա Սահմանադրական դատարանի հարց»,- նշեց Սաքունցը: Ըստ նրա` Վերաքննիչ դատարանն ինքը կարող էր ըստ օրենսդրության` ընդմիջել դատաքննությունը և նորմի սահմանադրականությունը պարզելու համար դիմել ՍԴ: «Բայց դատարանը չօգտվեց իր լիազորությունից, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ այն ոչ թե միտված է արդարադատություն իրականացնելուն, այլ ըստ նախապես մշակված պահանջի, դատական ակտ կայացնելուն»:
Արթուր Սաքունցը դիմելու է Վճռաբեկ դատարան:
Նշենք, որ ըստ Սաքունցի` ինքը դատական նիստի մասին պատշաճ կերպով ծանուցված չի եղել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից