ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխատանքը կորցնելը բավարար հիմք չէ կուտակային գումարն ստանալու համար 10/22/2012 11:50 | Վերլուծություններ
Ու՞մ պետք է դիմի անձը պարտադիր կուտակային կենսաթոշակ ստանալու համար, և ինչպե՞ս գրանցվել: «Pastinfo.am»-ի հարցերին պատասխանում է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը:
- Անձի 63 տարեկանը լրանալուց հետո նա պետք է նախ և առաջ ներկայանա սոցապ տարածքային բաժին` իր բազային կենսաթոշակը հաշվարկելու դիմումով, այնուհետև, պարտադիր կուտակային կենսաթոշակի համար պետք է դիմի մասնակիցների ռեեստր վարողին` ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա, որպեսզի պարզի իր անհատական կենսաթոշակային հաշվում առկա միջոցների չափը: Ըստ կուտակված գումարի չափի էլ մասնակիցը կատարում է ընտրություն, թե ինչպես ստանա իր պարտադիր կուտակային կենսաթոշակը: Մասնավորապես, հնարավոր է պարտադիր կուտակային միջոցները ստանալու 3 եղանակ` միանվագ վճար, ծրագրային վճարներ և անուիտետ:
- Ի՞նչ տեղի կունենա պարտադիր կուտակային խնայողությունների հետ,եթե անձը աշխատանքը կորցնի:
- Եթե անձը պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից է և աշխատանքային տարիների ընթացքում կատարել է կուտակային վճարներ, ապա աշխատանքը կորցնելու դեպքում թե´ նրա խնայողությունները և թե´ նրա օգտին պետության կատարած վճարները շարունակում են մնալ անհատական կենսաթոշակային հաշվին և կառավարվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից: Այնքան ժամանակ, քանի դեռ անձը նորից չի սկսի աշխատել որպես վարձու աշխատող, նրա կենսաթոշակային հաշվին գումար չի ավելանա: Եվ քանի որ հաշվի վրա արդեն առկա գումարը շարունակելու է մնալ տարբեր ֆինանսական գործիքներում, ապա այդ կառավարումից ստացված եկամուտը կլինի կենսաթոշակային հաշվի հաշվեկշռի ավելացման միակ աղբյուրը: Աշխատանք գտնելու դեպքում կուտակային վճարները կվերսկսվեն:
- Եթե անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կորցրել է աշխատանքը, նա իրավունք ունի՞ ստանալ իր պարտադիր կուտակային կենսաթոշակը:
-Անշուշտ ոչ: Եթե անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կորցնում է աշխատանքը, դա բավարար իրավական հիմք չի տալիս վաղաժամ ստանալու կուտակած գումարը:
Պետք է հստակ հասկանալ, որ տարիների ընթացքում կուտակվող այդ գումարը պետք է որոշակի եկամտով ապահովի անձին կենսաթոշակային տարիքում, երբ, ենթադրվում է, որ նա աշխատելու և եկամտի այլ աղբյուր ունենալու հնարավորությունից զրկված կլինի: Այնպես որ, անկախ այն հանգամանքից, թե երբ է ավարտվել անձի աշխատանքային կենսագրությունը, նա միայն 63 տարին լրանալուց հետո կարող է սահմանված կարգով դիմել իր կուտակած գումարը ստանալու համար:
-Կդադարեցվի՞ արդյոք պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարումը, եթե քաղաքացին ժամանակավորապես բացակայի կամ մշտապես բնակվի ՀՀ-ից դուրս:
- Իհարկե ոչ: Հայաստանից ժամանակավորապես բացակայելու կամ Հայաստանից ընդմիշտ մեկնելու հանգամանքը չի կարող հիմք դառնալ կուտակային կենսաթոշակի վճարումը դադարեցնելու համար: Անձն իր պարտադիր կուտակային կենսաթոշակը ստանալու է` անկախ երկրում ֆիզիկապես գտնվելու հանգամանքից: Նա կարող է ընտրել երկու տարբերակներից մեկը` կարող է ՀՀ-ում բնակվող որևէ անձի լիզորել ստանալ իր կուտակային կենսաթոշակը կամ մասնակիցների ռեեստրը վարողին, ապահավագրական ընկերությանը հայտնել արտերկրում գործող իր բանկային հաշիվը, որին ամսական կտրվածքով կփոխանցվի պարտադիր կուտակային կենսաթոշակը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ