ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանը երկմտում է, իսկ Հայաստանը հավատարիմ է 10/19/2012 13:25 | Միջազգային լրահոս
ՌԴ-ն ցանկանում է վերանայել Կիոտոյի համաձայնագրին իր անդամակցությունը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է ևս մեկ անգամ քննարկել Ռուսաստանի մասնակցության հարցը Կիոտոյի համաձայնագրին: «Մենք Կիոտոյի համաձայնագրից ոչ մի կոմերցիոն օգուտ չենք ստացել, չենք կարողացել օգտվել»- հայտարարել է նա կառավարության նիստի ժամանակ:
Նա նիստի մասնակիցներին առաջարկել է մտածել այդ մասին և խորհել թե արժե՞, արդյոք, «այդ ամենը քարշ տալ»: Նա նաև նշել է, որ նախկինում «որպես վեհաժողովների և ֆորումների մասնակից ասել ենք, որ եթե համաշխարհային հանրությունը չգա համաձայնության, ապա մենք ձեռքերս թափ կտանք Կիոտոյի համաձայնագրի վրա»:
Իսկ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը այդ նույն խնդրի մասին խոսելով նշել է, որ «որոշումներում պետք է պահպանել կառավարության տնտեսական ծրագիրը, որը կապված է նախագծերի իրականացումը շարունակելու և անհրաժեշտ օգուտներ ստանալու հետ»: Նա նույնպես տեղեկացրել է, որ տվել է հանձնարարականներ «Եվրամիության հետ այդ հարցի մասին երկկողմանի համաձայնագիր կնքելու վերաբերյալ»:
Բայց, կապված ԵՄ-ի հետ էներգետիկայի ոլորտում առկա ոչ միանշանակ հարաբերությունների հետ, Դվորկովիչը նման սցենարով խնդիրները լուծելու հնարավորության հեռանկարի մասին դեռ լիարժեք չի կողմնորոշվում:
Հիշեցնենք, որ Կիոտոյի համաձայնագիրն ընդունվել է 1997թ.-ին: Այն առնչվում է եղանակի գլոբալ փոփոխության դեմ համաշխարհային հանրության կողմից ձեռնարկվելիք միջոցներին: Այդ փաստաթուղթն ստորագրող երկրները պարտավորվում են արդյունաբերության ոլորտում, 1990թ.-ի համեմատությամբ 2008-2012թթ-երին կայունացնել կամ կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: Համաձայնագիրը նաև նախատեսում է նման արտանետումների չափաքանակների առևտրի հնարավորություն: Այսինքն, պետությունները կամ ընկերությունները կարող են գնել կամ վաճառել ջերմոցային գազերի արտանետման չափաքանակների քվոտաներ՝ ազգային, տարածաշրջանային կամ էլ միջազգային շուկաներում:
Շարունակելով թեման արժե հիշել, որ մի այնպիսի արդյունաբերապես զարգացած երկիր, ինչպիսին է ԱՄՆ-ն, Կիոտոյի համաձայնագրին չի միացել: Եվ դրա ժամկետների լրացման հետ կապված, երբ արդեն աշխատանքներ են կատարվում փաստաթուղթը թարմացնելու ուղղությամբ, դժվար չէ ենթադրել, որ այդ երկրի այսօրվա ղեկավարները կշարունակեն պահպանել 1997թ.-ին Ջորջ Բուշի կողմից որդեգրած մերժողական քաղաքականությունը:
Նման ենթադրության հիմքերն առավել քան շատ են, որոնց մեջ առաջնային տեղում, անշուշտ, համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտությունն է: Չէ՞, որ դա ուղղակի հակամետ է այսօրվա արտադրական խնդիրներին և ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու տրամաբանությանը, որը հաճախ տարբերակումներ չի դնում անգամ միջոցների և ձեռնարկվելիք քայլերի եղանակներում: Այսինքն, այս պարագայում ԱՄՆ-ին առաջարկել սեփական արտադրության նկատմամբ տարբերակված մոտեցում կամ «մկրատի» քաղաքականության կիրառում՝ առավել քան անիմաստ է:
Ի դեպ, ասենք, որ ՌԴ վարչապետի հայտարարությունը միանգամայն օրինաչափ և հասունացած գաղափար է: Այդ մասին գործադիր իշխանության շրջանակներում խոսել են նաև առաջ: Օրինակ, կարելի է հիշել ընթացիկ տարվա սեպտեմբերին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունը, որը Կիոտոյի համաձայնագիրը համարում էր ոչ արդյունավետ: Նա նշել էր, որ «…համաշխարհային զարգացման սոցիալ-տնտեսական բնութագիրը նկատելիորեն փոփոխվել է: Պահանջվում է մոդիֆիկացնել գործող բնակլիմայական ռեժիմը 21-րդ դարի իրողություններին համապատասխան»:
Ինչպես ցույց են տալիս պաշտոնապես շրջանառության մեջ դրված տվյալները, այդ համաձայնագրում նախատեսված պարտականությունների կատարումը ջերմոցային արտանետումների ծավալը ծածկում է ընդամենը 30 տոկոսով: Իսկ առաջիկայում դա միտում ունի ավելի նվազելու: Իսկ, ինչպես նշել է ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնյան, դա նշանակում է, որ «անհնար է հասնել միջազգայնորեն համաձայնեցված նպատակին և ջերմության գլոբալ բարձրացումը սահմանափակել C 2 աստիճանից ոչ բարձր նիշի սահմաններում»:
Նշենք, որ Հայաստանն իր տնտեսական գործունեությունը շատ բաներով համապատասխանեցնում է Կիոտոյի համաձայնագրի ոգուն:
Այսպես, ՀՀ ԱԺ-ն 2006թ.-ին ընդունեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքը: Այդ նույն տրամաբանությամբ 2005-2007թթ.-ին երկրի ձեռնարկություններում արտադրությունից հանվեցին օզոն քայքայող նյութերը, օրինակ՝ աէրոզոլները կամ նման հատկանիշներով նյութ պարունակող արտադրատեսակները, օրինակ՝ սառնարանները: Կազմակերպական զգալի աշխատանքներ իրականացվեցին օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առևտուրը կանխարգելելու ուղղությամբ: Իսկ 2010թ.-ից, ընդհանրապես, ՀՀ տարածք առավել վտանգավոր օզոնաքայքայիչ նյութերի ներմուծումը, պարզապես, դադարեցվեց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ