ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շահագրգիռ քննարկում Սահմանադրական դատարանում 10/19/2012 11:29 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ սահմանադրական դատարանում անցկացվեց «Սահմանադրական դատարանի որոշումների կատարման գործընթացը Հայաստանում» խորագրով հետազոտության բաց քննարկում։ Այն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, հրապարակել է ՀՀ փաստաբանների պալատը, հեղինակներն են՝ փաստաբաններ Հ. Ալումյանը, Կ. Մեժլումյանը, Տ. Հայրապետյանը, Ա. Գրիգորյանը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՍԴ անդամներ, փաստաբաններ, այդ թվում ՝ հետազոտության հեղինակները:
Հետազոտության հեղինակներից փաստաբան Կարեն Մեժլումյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հետազոտության հեղինակները փաստերն են արձանագրել, մասնավորապես, Սահմանադրական դատարանի այս կամ այն որոշումը կատարվո՞ւմ է դատական իշխանության, Ազգային ժողովի, գործադիր իշխանության կողմից: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքով ներկայացվում են Սահմանադրական դատարանի որոշումների առավել հետաքրքրական պատճառաբանական մասերը: Դա թույլ կտա, ըստ հետազոտության հեղինակներից մեկի, որպեսզի ձեռնարկը մարդկանց համար դառնա «ձեռքի գիրք»՝ ընթերցելով մարդը կկարողանա տեղեկանալ, թե Սահմանադրական դատարանն ինչպիսի դիրքորոշում ունի և ինչպես է կիրառվում ՍԴ որոշումը, օրինակ, ընդհանուր իրավասության դատարանների, Ազգային ժողովի կողմից: Հետազոտության հեղինակները եկել են համոզման, որ շատ դեպքերում, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի կողմից, չեն կատարվել ՍԴ որոշումները և ներկայացվել են առաջարկներ՝ ուղղված խնդրի լուծմանը, այդ թվում՝ օրենսդրական ճանապարհով:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գիրքը ՍԴ որոշումների գնահատական չէ, այլ ՍԴ որոշումների կատարման վիճակի վերլուծություն, մատնանշվում են խնդիրներ, որոնք փաստաբանների կարծիքով, պետք է լուծվեն այդ որոշումների կատարումը երաշխավորելու համար:
«Մենք ամեն տարի տարեկան հաղորդում ենք պատրաստում և այս հարցերը քննարկման առարկա դարձնում, մեզ հետաքրքրեց, թե կողքից այս ամենն ինչպե՞ս է դիտարկվում, փաստաբաններն ի՞նչ խնդիրներ են տեսնում, ի՞նչ լուծումներ են առաջարկվում»,- ասաց Գ.Հարությունյանը՝ հավելելով, որ ՍԴ-ի կողմից մանրամասն ուսումնասիրվել է հետազոտությունը, փաստաբանները հրավիրվել են քննարկման: ՍԴ նախագահն ընդգծեց, որ ընդհանուր նպատակը մեկն է՝ իսկապես կարողանալ իրավունքների երաշխավորումը, պաշտպանությունը բարձրացնել պատշաճ մակարդակի և սահմանադրական իրավունքները դարձնել անմիջական գործող իրավունքներ: Դրա համար, ըստ ՍԴ նախագահի, շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է որոշումը և ինչպե՞ս է պետք այն կատարել:
Գ.Հարությունյանը նշեց, որ այս թեմային էր նվիրված օրերս ՀՀ ՍԴ-ի կոմից հրավիրված «Պետական իշխանության տարբեր ինստիտուտների գործակցությունը ՍԴ որոշումների կատարումը ապահովելու գործում» վերտառությամբ խորհրդաժողովը՝ 20 երկրների մասնակցությամբ, այդ թվում՝ 8 երկրներ մասնակցում էին ՍԴ նախագահների մակարդակով: «Շատ գործնական, հետաքրքիր, առարկայական քննարկում ծավալվեց, դարձյալ նպատակը մեկն էր՝ գտնել դեռևս չլուծված խնդիրների լուծման մոտեցումներ՝ միջազգային փորձն ու մեր պրակտիկան հաշվի առնելով»: Ըստ ՀՀ ՍԴ նախագահի, արտասահմանյան պատվիրակությունները չափազանց տպավորված էին որոշ այն լուծումներով, որ Հայաստանում է գտնվել: Մասնավորապես՝ անցած տարվա նոյեմբերին կատարված օրենսդրական փոփոխություններն այս հարցում կարող են բեկումնային լինել: «Դա նաև մեր պրակտիկան ցույց տվեց, որ այստեղ նոր մոտեցում է պետք և գտնվեց այդ նոր մոտեցումը», որով ՀՀ ՍԴ-ն կարողանում է սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության գործում առավել ակտիվ դերակատարություն ունենալ:
Գ.Հարությունյանն առաջարկել է 2013թ.–ին Եվրախորհրդում նախագահող Հայաստանում 2013թ. հուլիսի սկզբին անցկացնել խորհրդաժողով «Եվրոպական իրավական չափորոշիչները և իշխանության հայեցողության սահմանները» թեմայով: Ըստ ՀՀ ՍԴ նախագահի, ԵԽ անդամ երկրներում դա շատ հրատապ թեմա է, որը գլոբալ առումով առնչվում է եվրոպական միասնական տարածքի հիմնախնդիրներին: Խորհրդաժողովին առաջարկվում է մասնակցել օրենսդիր մարմինների, Սահմանադրական դատարանների, ընդհանուր իրավասության բարձրագույն դատական ատյանների, արդարադատության նախարարությունների ներկայացուցիչների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամների, Վենետիկի հանձնաժողովի փորձագետների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ