ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գևորգ Կոստանյան. «Մեր փաստարկները հիմնավորում են, որ Տեր-Պետրոսյանի պնդումները բացարձակ անհիմն են» 10/19/2012 12:26 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում թերթը, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում գտնվող՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայցի հիման վրա գործին, նշել է, որ 2008 թ. ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ գործով ՀՀ կառավարությանը հարցեր է ուղղել դեռևս այս տարվա մայիսին, պատասխանելու ժամկետն ավարտվում էր սեպտեմբերի 11-ին։ «Պարզվում է՝ կառավարությունը Եվրադատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել։ Այս մասին թերթի թղթակցին տեղեկացրել է Եվրադատարանում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը, նշելով, որ ԵՄ-ն ընդառաջել է խնդրանքին և ժամկետը ևս երկու ամսով երկարացրել՝ մինչև նոյեմբերի 5-ը։
Ինչի՞ վրա են հիմնված պարոն Տեր-Պետրոսյանի փաստարկները և ինչպիսի՞ մոտեցում է որդեգրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը «Pastinfo.am»-ի հարցին ի պատասխան նշեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 30.08.2008թ. հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր մի շարք իրավունքների խախտումները:
Մասնավորապես, նա վիճարկում էր, որ խախտվել են կոնվենցիայով նախատեսված խոսքի ազատության իրավունքը, միավորման իրավունքը, արդար, ազատ ընտրություններին մասնակցելու իրավունքը, անձեռնմխելության իրավունքը և ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ կապված իր ենթադրյալ տնային կալանքի հետ:
«Եվրոպական դատարանում հայցի քննարկման արդյունքում 15.05.2012թ. ՄԻԵԴ-ը կայացրեց որոշում, որով փաստեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները Կոնվենցիայի 10, 11, 13, 15 և 3-րդ արձանագրության 1-ին հոդվածների ենթադրյալ խախտման մասով ամբողջությամբ անհիմն են, և այդ հիմքով եվրոպական դատարանը բոլոր պահանջները ճանաչեց անընդունելի»,- նշեց Գևորգ Կոստանյանը, ավելացնելով, որ Միաժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը վիճարկում էր, որ Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագիրը ինքնին խախտում էր իր իրավունքները՝ կոնվենցիայի 10, 11-րդ հոդվածների հետ կապված: Այսինքն նաև վիճարկվում էր այդ հրամանագրի՝ կոնվենցիային համապատասխանության մասով: Եվրոպական դատարանը համարեց, որ այդ բոլոր պնդումները անհիմն են, և հայցն անընդունելի ճանաչեց, բացառությամբ այն դրույթի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, պնդում էր, թե իրեն ենթարկել են տնային կալանքի և այն, որ ինքը չի ունեցել իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ:
Ինչ վերաբերում է այս երկու կետերին, ապա եվրոպական դատարանը դեռևս որոշում չի կայացրել, նույնիսկ ընդունելի չի ճանաչել, և համարել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները դեռևս անհիմն են, բայց դրանք լրացուցիչ քննարկման կարիք ունեն կառավարության հետ:
Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ այս փուլում ՀՀ կառավարությունը պատրաստվում է ներկայացնել իր դիրքորոշումն ընդամենը այս երկու հարցերի առնչությամբ: Այսինքն՝ նրան ենթադրյալ տնային կալանքի ենթարկելու փաստով և միավորման իրավունքի, արդյունավետ բողոքարկման իրավունքի երաշխավորման մասով: Մնացած մասով պահանջներն ամբողջությամբ անհիմն են ճանաչվել:
Նա տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը անհիմն է ճանաչել նաև ընտրությունների արդյունքների և ընթացքի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի վիճարկումը, որով նա պնդում էր, թե ընտրությունները չեն եղել արդար և թափանցիկ, ինչը խախտել է իր՝ կոնվենցիայով երաշխավորված իրավունքը: Դատարանը փաստորեն անհիմն և փաստական հանգամանքներից զուրկ է համարել նրա այդ պնդումը:
Ինչ վերաբերում է կառավարության հետ քննարկմումներին, ապա դատարանի կողմից ժամկետ է սահմանվել մինչև նոյեմբերի 7-ը:
«Մենք կներկայացնենք մեր փաստարկները, որոնք կրկին հիմնավորում են, որ տնային կալանքի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները բացարձակ անհիմն են և փաստական որևէ հանգամանքներից զուրկ: Դա ոչ թե տնային կալանք է եղել, այլ իր անվտանգության երաշխավորմանն ուղղված գործընթաց: Այն հանգամանքը, որ դատարանն այս հարցում որոշում չի կայացրել Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկների հիման վրա, այլ անհրաժեշտ է համարել կառավարության հետ լրացուցիչ քննարկել, ինքնին հիմնավորում է այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները միանշանակ չեն»,- նշեց Գևորգ Կոստանյանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
- 11/25/2024 12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը