ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարիամ Մարտիրոսյան. «Անչափահասները դուրս են գալիս ավելի «մասնագիտացված» 10/18/2012 17:18 | Վերլուծություններ
Pastinfo.am-ի թղթակցի հարցերին պատասխանում է «Փի-Էյչ Ինթերնեշնլ» (Project Harmony International) կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը:
-Ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեցին Համայնքային վերականգնողական կենտրոնները:
- Համայնքային վերականգնողական կենտրոնները ստեղծվել են «Զանգ» իրավական սոցիալականացման ծրագրի շրջանակներում 2006-ին, ՀՀ ոստիկանության հետ համատեղ: Ծրագրի ֆինանսավորողը Ամերիկայի կառավարությունն է: 2010-ից սկսած ծրագրի Համայնքային վերականգնողական կենտրոնների բաղադրիչը համաֆինանսավորում է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Մեր կազմակերպությունը 2003-2008 թթ. «Զանգ» իրավական սոցիալականացման ծրագրի շրջանակներում իրականացնում էր մեկ այլ բաղադրիչ, որի շրջանակներում հատուկ ընտրված և վերապատրաստված ոստիկանները ուսուցիչների հետ ՀՀ ավելի քան 200 դպրոցներում համատեղ իրավական սոցիալականացման դասընթացներ էին վարում: Այդ աշխատանքների ընթացքում հասկանալի էր դառնում, որ ոստիկանը կարող է դիտարկվել ոչ թե որպես պատժող մարմին, այլ գործընկեր: Ու քանի որ նախնական հետաքրքրվածություն կար, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանը, ինչպես նաև անչափահասների հարցերով զբաղվող մի քանի հոգեբաններ, մանկավարժներ փոխանակման ծրագրի շրջանակներում մեկնել են ԱՄՆ՝ ուսումնասիրելու այլընտրանքային արդարադատության փորձն ԱՄՆ-ում և այնտեղ ծանոթացել են համայնքային կենտրոնների մոդելին:
Այսպես, 2006-ին ստեղծվեց առաջին համայնքային վերականգնողական կենտրոնը Երևանում: Ներկայում գործում են «Զանգ» ծրագրի կողմից ստեղծված 11 կենտրոններ Երևանում, Վանաձորում, Ալավերդիում, Գյումրիում, Իջևանում, Ճամբարակում, Թալինում, Կապանում, Արտաշատում, Էջմիածնում և Մեծամորում:
-Կենտրոնում ինչպես է իրականացվում աշխատանքը երեխայի հետ:
-Առաջին անգամ ոստիկանությունում հայտնված երեխաները, որոնք մեղմ իրավախախտում են կատարել և ենթակա են կանխարգելիչ հաշվառման, ոստիկանությունը նրանց հնարավորություն է տալիս աշխատել համայնքային վերականգնողական կենտրոնների հետ: Ոստիկանը երեխայի և նրա ծնողի հետ հանդիպում է ունենում, բացատրում է, որ կա նման կենտրոն, որը պատրաստ է երեխայի հետ աշխատել: Եթե ծնողը համաձայնում է, երեխան գալիս է կենտրոն: Երեխայի հետ հանդիպում է Վերականգնողական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են հոգեբան, մանկավարժ, սոցաշխատող, համայնքից որևէ կամավոր: Խորհրդի առաջին նիստին ծնողը ևս ներկա է լինում: Քննարկվում են իրավախախտում ծնող պատճառները: Երեխան բացատրում է, թե ինչի համար է իրավախախտումը կատարել, արդյոք գիտակցու՞մ է` ինչ վնաս է հասցրել: Աշխատանք է տարվում, որպեսզի երեխան գիտակցի, թե իր կատարած իրավախախտման արդյունքում ի՞նչ վնաս է պատճառել տուժողին, իրեն, համայնքին, ինչպես կարող է այդ ամենը շտկել, վերականգնել:
-Եվ: Հաջողվու՞մ է ուղղել երեխային:
- 2006-ից մինչև հիմա տարբեր մարզերում ստեղծված 10 կենտրոններն արդեն 624 երեխայի են սպասարկել: Դրանցից 83-85%-ի դեպքում գործերը հաջող են ավարտվում: Դա նշանակում է, որ կնքված պայմանագրի կետերն առնվազն երեք ամսվա կտրվածքով արդյունավետ իրականացվել են անչափահասի կողմից:
- Պատճառած վնասի փոխհատուցու՞մն ինչպես է ապահովվում:
- Ի տարբերություն դասական արդարադատության, որի դեպքում կոնկրետ օրենք խախտելու համար հստակ պատիժ է սահմանվում, տվյալ դեպքում ամեն ինչ շատ անհատական է: Վերականգնողական արդարադատության հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ եթե ինչ-որ բան խաթարվել է, դա վերականգնելի է, եթե բոլորը միասին կարողանան հաշտեցման եզրեր գտնել: Այսինքն՝ դա, ըստ էության իրավախախտ-տուժող հաշտեցման գործընթաց է: Նիստի ժամանակ որոշվում է, թե երեխան ինչ նախընտրություններ, հմտություններ ունի: Ինչպես կցանկանա փոխհատուցել վնասը: Հաշվի ենք առնում նաև տուժողի կարծիքը:
Ընդհանուր քննարկման արդյունքում որոշվում է, թե ինչպես պետք է երեխան փոխհատուցի վնասը: Մի օրինակ նշեմ. համայնքներից մեկում դպրոցական երեխան այգում ուսուցչին օգնելու ժամանակ նրանից գումար էր գողացել: Կենտրոնի շնորհիվ տեղի ունեցավ ուսուցիչ-աշակերտ հանդիպումը: Երեխան խոստացել էր թռչնագիր տառերի այբուբեն պատրաստել ուսուցչի համար, ինչպես նաև կենտրոնից իրեն կցված աշխատակցի հետ պարբերաբար մասնակցել Ես և իմ շրջակա միջավայրը իրավական սոցիալականացման ձեռնարկի թեմաներով վարվող անհատական քննարկում-վարժություններին: Նա էլ համաձայնել էր:
Երեխաները հաճախ չեն հասկանում իրավախախտման քրեական հետևանքները, օրինակ՝ թե ասենք հեծանիվ գողանալն ինչի՞ կարող է հանգեցնել: Իրավագիտակցության հիմքը դպրոցում և ընտանիքում լավ չէ դրված: Երկար քննարկումներից հետո են հասկանում, որ իրենց կատարած արարքն օրենքով պատժելի է: Այս ամբողջ գործընթացի իմաստն այն է, որ երեխան ինքը հասկանա իր պատճառած վնասը, վնասի չափը և ինչպես նա կարող է այդ վնասը փոխհատուցել:
- Ի՞նչ իրավախախտումներ են կատարում երեխաները:
-Հիմնականում գողություններ են, մանր խուլիգանություններ, վեճ ու կռիվ, դասերից երկարատև և չարամտորեն բացակայություններ, խմբային կռիվներ: Դանակահարության փորձերի, սեռական ոտնձգության հետ կապված դեպքերը քիչ են եղել:
- Ծանր հանցանքներ կատարած անչափահասների հետ գործ ունենո՞ւմ եք:
- Իրավական դաշտում Հայաստանը դեռևս վերականգնողական արդարադատությունը չի ամրագրել: 2012-2016 թթ դատաիրավական բարեփոխումների ծրագրում նոր-նոր այս ամենը դրվում է: Այն համայնքային կենտրոնները, որոնք մենք ստեղծել ենք, փորձարկված առաջին մոդելն է: Համաշխարհային փորձը խորհուրդ է տալիս ծանր ու դժվար փորձերը պիլոտային փուլում չվերցնել: Առայժմ միայն ոստիկանության հետ ենք համագործակցում: Դատախազներից, դատարաններից ուղղորդում չկա: Այն, ինչ անում ենք հիմա` միջազգային փորձում կոչվում է diversion (այսինքն՝ «շեղվել» արդարադատության միայն պատժիչ մեխանիզմների կիրառումից):
-Ինչպիսի՞ն է հասարակության արձագանքը:
- Ընդամենը մի քանի օր առաջ Մեծամորում բացվեց արդեն 11-րդ վերականգնողական կենտրոնը: Բացի Վայոց Ձորից, մյուս բոլոր մարզերում գոնե մեկ կենտրոն գործում է:
Պայմանագիրը փակելուց հետո թե երեխան, թե ծնողը լրացնում են հարցաթերթիկ, որտեղ նշում են, թե իրենք ինչ կցանկանային փոխել, կցանկանայի՞ն արդյոք շարունակել գործընկերությունը: Բոլորը գոհ են: Նույնիսկ վերականգնողական ծրագիրը հաջողությամբ անցած երեխան հետագայում կամավոր ընդգրկվել է վերականգնողական խորհրդում և աշխատել է իրավախախտում կատարած երեխաների հետ, խորհուրդներ տվել նրանց:
-Եթե համեմատություն անցկացնենք պատժիչ համակարգի հետ, անչափահասների պարագայում որքանո՞վ է արդյունավետ վերականգնողական համակարգը:
-Մեր կազմակերպությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամ է: Անարգել մուտք ենք գործում քրեակատարողական ցանկացած հաստատություն: Անչափահասների համար նախատեսված ՔԿՀ-ում ինքս անձամբ զրուցել եմ շատերի հետ: Դրանք նաև համարվում են ուղղիչ հաստատություններ, բայց ռեսուրսները, մասնագիտացված կադրերը բավարար չեն: Այնպես որ, այդ մեկուսացումն ու ազատազրկումը դրական ելք հաստատ չեն տալիս: Անչափահասները ՔԿՀ-ներից դուրս են գալիս շատ ավելի «մասնագիտացված» իրավախախտի մտածելակերպով, կրկնահանցագործության ներուժը շատ ավելի մեծ է, քան այն պարագայում, երբ անչափահասի հետ վերականգնողական աշխատանք է տարվում: Այդ աշխատանքի արդյունքում անչափահասը գիտակցում է, թե ինչ վնաս է պատճառել կոնկրետ անձի, ոչ թե ընդհանուր պետական համակարգի կամ թղթի վրա գրված օրենքի դեմ: Կրկնահանցագործություններն այս պարագայում ավելի քիչ են:
- Ինչպե՞ս եք պատկերացնում վերականգնողական կենտրոնների ապագան:
- Արդեն մեկ-երկու տարի է բանակցում ենք ոստիկանության, արդարադատության նախարարության հետ, որպեսզի պետությունը ինչ-որ կերպ կարողանա այս համակարգային մոդելը ներդնել: Մեր երկրում անչափահասների մասնակցությամբ իրավախախտումների վիճակագրությունը կարծես թե պետության տեսանկյունից չի դիտարկվում շատ ահազանգող և փոքր թիվ է կազմում ընդհանուր հանցագործությունների վիճակագրության մեջ: Դրա համար կարծես թե պետությունն այս պահին չի կարողանում ֆինանսական ռեսուրսներ տրամադրել անչափահասների համար առանձին ենթահամակարգեր ներդնելու համար: Այս պարագայում գոնե ընդհանուր համակարգում պետք է ունենալ մասնագետներ, որոնք մասնագիտացված են նաև անչափահասների գործով աշխատելու ուղղությամբ:
Հարցազրույցը՝ Լիլիթ Հովհաննիսյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ