ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղավոր էր, մեղավոր չէ 10/15/2012 15:45 | ԳՈՐԾ #
Կենցաղն է ստիպել, թե միջանձնային հարաբերություններն են բնականոն հունից շեղվել, դժվար է ասել, բայց Լարիսա Գևորգյանի և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 54 շենքի իր դռնկից հարևանների՝ Արարատ Եսայանի և նրա ընտանիքի անդամների ջուրը նույն առվով չի գնացել: Օրինակ, 2009 թ. հուլիսի 5-ին` ժամը 18։00-ի սահմաններում, հիշյալ շենքի շքամուտքի մոտ հանդիպելով տուն վերադարձող Եսայանների ընտանիքին` Արարատ Եսայանին, նրա կնոջը` Մարգարիտա Ղազարյանին, և աղջիկներին` Աշխեն և Էմմա Եսայաններին, Լ.Գևորգյանը վերջիններիս հասցեին վիրավորական արտահայտություններ է արել «անպարկեշտ ձևով ստորացրել է նրանց պատիվն ու արժանապատվությունը»։
Գործն ընկել է դատարան:
Առաջին ատյանի դատարանի 2010 թ. հունվարի 22-ի դատավճռով հաստատվում է Լ. Գևորգյանի մեղքը ու որպես պատիժ նրա վրա դրվում է 200 հազար դրամի տուգանք: Իսկ Վերաքննիչ դատարանն էլ, իր հերթին, 2010 թ. մայիսի 18-ի որոշմամբ հաստատում է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Բայց Վերաքննիչ դատարանի կողմից այդ դատավճիռը կայացնելու ճիշտ նույն օրը՝ 2010 թ. մայիսի 18-ին, ՀՀ Ազգային ժողովն ընդունում է օրենք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», որի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության 2003 թ. ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածները ճանաչվում են ուժը կորցրած։
Լ. Գևորգյանը գրում է վճռաբեկ բողոք: Բողոքաբերը նշում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցներ են դիտվել գործով տուժողների, ինչպես նաև իր տանը ժամանակավոր աշխատանքներ կատարած անձանց ցուցմունքները։ Բողոքի հեղինակը փաստարկել է, որ, ի տարբերություն իր ցուցմունքների, այդ անձանց ցուցմունքների միակողմանի լինելն ակնհայտ է, մինչդեռ ապացույցները պետք է գնահատվեն և արժեք ստանան ոչ թե դրանց քանակով, այլ արժանահավատությամբ, ապացուցողականությամբ։ Նա նաև նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թ. մայիսի 18-ի դատական ակտով թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի խախտման։
Վճռաբեկ դատարանը քննելով այս գործը նախ հարց է բարձրացնում, թե արդյոք ենթակա՞ է «Լ. Գևորգյանը քրեական պատասխանատվության այն դեպքում, երբ նրա վերաբերյալ դատական ակտեր կայացնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվել նրան մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը»։
Պատասխանի համար հղում է արվում ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասին, որով սահմանվում է, որ «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի»: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ «նախքան Լ. Գևորգյանի վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացումը նրան մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասն ապաքրեականացվել է։ Այսինքն՝ նախքան Լ. Գևորգյանի նկատմամբ վերջնական դատական ակտի կայացումը տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից բխում է, որ Լ. Գևորգյանի արարքում հանցակազմ չկա։
Ելնելով գործին առնչվող այս և էլի մի շարք հանգամանքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը որոշեց բողոքը բավարարել և գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ