ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Սարգսյան. «Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի կյանքի որակը գյուղերում չզիջի քաղաքայինին» 10/13/2012 14:15 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերային բնույթ: Քաղաքական և տնտեսական երկխոսություն է հաստատվել պետական կառավարման բոլոր մակարդակներում: Այսօր եկել է ավելի սերտ միջտարածաշրջանային համագործակցության ժամանակը»,-ելույթ ունենալով «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» խորագրով Երևանում մեկնարկած հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումի բացմանը, մասնավորապես, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ երկու երկրների տարածաշրջանային իշխանությունների երկխոսությունը կարող է առաջարկել շրջանների զարգացմանը նպաստող մեխանիզմներ. «Պետք է ոչ միայն պահպանենք, այլև ամրապնդենք երկկողմ տեղեկատվական տարածությունը, դիտարկենք երկու երկրների տարածաշրջանային շուկաների առաջարկի և պահանջարկի տվյալների բազայի ստեղծումը՝ համապատասխան բիզնես առաջարկների և ծրագրերի ներկայացմամբ»:
Ըստ Կառավարության ղեկավարի, անհրաժեշտ է իրականացնել նաև շուկաներում առկա իրավիճակի վերաբերյալ մշտադիտարկում և տվյալ ժամանակահատվածի համար ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ նվազագույնի հասցնելու բյուրոկրատական, նյութատեխնիկական և վարչական ռիսկերը, որոնք բխում են միջտարածաշրջանային համագործակցությունից:
Խոսելով տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի կառավարության առաջնայնություններից մեկը տարածաշրջանային ենթակառուցվածքների՝ ճանապարհների, ջրամատակարարման համակարգերի, լոգիստիկ և կրթական կենտրոնների զարգացումն է:
«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի կյանքի որակը գյուղերում չզիջի քաղաքային պայմաններին: Այդ նպատակով սկսել ենք հստակ ծրագրերի իրականացում՝ տարածաշրջանային զարգացման կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Գյումրիում ստեղծվում է Տեխնոպարկ, որին կհաջորդի Վանաձորը, Դիլիջանում կառուցվում է ֆինանսական և կրթական կենտրոն:
Մեր շրջաններն ունեն զբոսաշրջության զարգացման չօգտագործված հսկայական ներուժ: Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանների առողջարաններն աստիճանաբար վերածվում են լուրջ զբոսաշրջային կենտրոնների, որոնք պատրաստ են ընդունելու Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի կարծիքով՝ տարածաշրջանների տրանսպորտային հաղորդակցության ապահովումը պահանջում է ամենօրյա ուշադրություն, քանի որ այն միացնում է երկու երկրները, ստեղծում լավագույն հնարավորություններն ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար: Բացի այդ, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաև երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների ներուժի լիաժեք օգտագործումը:
Նշենք, որ համաժողովին մասնակցում են երկու երկրների կենտրոնական և տարածաշրջանային իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ռուսաստանի 13 սուբյեկտների, ինչպես նաև Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունները, բացի համաժողովի բուն աշխատանքներին մասնակցելուց, մարզերում հանդիպումներ են ունեցել հայաստանցի գործընկերների հետ, տեղերում քննարկել փոխգործակցության հեռանկարները: Հայաստանի բոլոր մարզերից ևս պատվիրակություններ են մասնակցում միջոցառմանը:
Համաժողովի շրջանակում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի, Լոռու մարզի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջև:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ