ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները փոխհատուցում կստանան 10/13/2012 22:55 | Վերլուծություններ
Նոր կենսաթոշակային համակարգում պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ «Pastinfo.am»-ի հարցերին պատասխանում է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը:
- Մինչև պարտադիր կուտակային բաղադրիչին միանալը, արդյոք հաշվի առնվելու են անձի ձեռք բերած աշխատանքային ստաժի տարիները, և ինչպիսի՞ հաշվարկ է կատարվելու:
- Նոր կենսաթոշակային համակարգում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցի կենսաթոշակի չափը այլևս չի որոշվելու ըստ նրա աշխատանքային ստաժի տարիների, ինչպես ներկայում է, այլ պայմանավորված է լինելու նրա կատարած կուտակային վճարների չափով: Սակայն մինչև 2014թ. հունվարի 1-ն ունեցած աշխատանքային ստաժի տարիների համար պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները փոխհատուցում կստանան:
Եթե անձը պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից է և մինչև 2014թ. ընկած տարիների ընթացքում ունի աշխատանքային ստաժ, ապա կենսաթոշակի անցնելիս նա կստանա փոխհատուցում մինչև 2014թ. աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար և 2014թ.-ից հետո կատարած իր կուտակումները: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում և պարբերաբար վերանայում է ՀՀ կառավարությունը` ելնելով պետական բյուջեի հնարավորություններից:
- Եթե անձը օտարերկրացի է կամ քաղաքացիություն չունի, բայց աշխատում է Հայաստանում, արդյոք նա պե՞տք է մասնակցի պարտադիր կուտակային բաղադրիչին:
-Եթե օտարերկրացին կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը ծնվել է 1974թ. հունվարի 1-ին ու դրանից հետո և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, այսինքն` աշխատում է ՀՀ-ում գրանցված ընկերությունում և ստանում է եկամտային հարկով հարկման ենթակա աշխատավարձ կամ այլ եկամուտ, ապա նա պարտադիր կարգով պետք է մասնակցի պարտադիր կուտակային բաղադրիչին:
Եթե օտարերկրացին աշխատում է դիվանագիտական հաստատությունում կամ միջազգային կազմակերպությունում, որտեղից ստացած եկամուտը ենթակա չէ հարկման եկամտային հարկով, ապա նա պարտավոր չէ մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին: Ցանկության դեպքում նա կարող է մասնակցել այդ բաղադրիչին կամավոր:
- Անձը հնարավորություն կունենա՞ տեղեկություններ ստանալու իր վճարած եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի մասին:
- ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն վարելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված աշխատողների և նրանց գործատուների, ինչպես նաև ինքնազբաղվածների, անհատ ձեռնարկատերերի ու նոտարների կողմից կատարված կուտակային վճարի և եկամտային հարկի անձնավորված հաշվառում: Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցն այս համակարգում ունենալու է անհատական հաշիվ, որտեղ յուրաքանչյուր ամիս գրանցվելու է, թե որքան է կազմել տվյալ անձի բազային եկամուտը, որքան են կազմել եկամտային հարկը և պարտադիր կուտակային վճարը, և որքան կուտակային վճար է կատարվել անձի անհատական կենսաթոշակային հաշվին: Բոլոր այս տվյալները տեսանելի են լինելու անհատական հաշվի իրավատիրոջ համար. նշված տեղեկատվությունը ստանալու համար նա կարողանալու է համացանցով մուտք գործել իր անհատական հաշիվ կամ իր անհատական հաշվի գրավոր քաղվածքը պահանջել ՀՀ ԿԱ ՊԵԿ տարածքային ստորաբաժանումից:
Անհատական հաշվի քաղվածքը տարվա մեջ մեկ անգամ կտրամադրվի անվճար, դրանից հետո`վճարովի հիմունքներով:
- Իսկ ինչպե՞ս է կարգավորվելու անձի մասնակցությունը պարտադիր կուտակային բաղադրիչին, եթե նա չունի բազային եկամուտ:
- Եթե անձը չի աշխատում Հայաստանում գրանցված ընկերությունում և չի ստանում եկամտային հարկով հարկման ենթակա աշխատավարձ, ապա նա չի համարվում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից: Այդ քաղաքացիներն, այնուամենայնիվ, չեն զրկվի պետական կենսաթոշակ ստանալու իրավունքից. 65 տարին լրանալուց հետո նրանք կստանան սոցիալական կենսաթոշակ, իսկ 10 տարի կամ ավելի աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ համապատասխան կենսաթոշակ:
Էլեոնորա Առաքելյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ