ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ Իտալիայի խորհրդարանում 10/12/2012 21:50 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Իտալիայի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որով ապրիլի 24-ը Իտալիայում պետականորեն կհամարվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Այս մասին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հոկտեմբերի 12-ին կայացած հանդիպման ժամանակ հայտնել է Իտալիա -Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սանդրա Ձամպան:
Նա շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու հրավերի համար և կարևորել նման հանդիպումները միջպետական և միջխորհրդարանական կապերը զարգացնելու առումով: Սանդրա Ձամպան բարձր է գնահատել հայ ժողովրդի ներդրումը եվրոպական և մասնավորապես իտալական մշակույթի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում: Ըստ նրա, հայերը դարեր շարունակ մեծ հետք են թողել եվրոպական մշակույթի և տնտեսության մեջ: «Այժմ Եվրոպան պետք է վերադարձնի ձեզ այն, ինչ դուք երկար տարիներ ներդրել եք Եվրոպայում և պիտի զորավիգ լինի ձեր պետության կայացմանը»,-նշել է իտալացի պատգամավորը:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները ներկայացնում են խորհրդարանում գործող հիմնական խմբակցությունները:
Պատվիրակությանն ընդունած ԱԺ նախագահը կարևորել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն, վստահաբար, նոր էջ կբացի ինչպես առհասարակ հայ-իտալական, այնպես էլ միջխորհրդարանական հարաբերություններում: Ըստ Հ.Աբրահամյանի, երկկողմ հարաբերությունները ունեն զարգացման լավ հեռանկարներ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում:
Հանդիպմանը անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանում պետական մակարդակով արմատավորված հայատյացության մթնոլորտը պետք է բավարար հիմք հանդիսանա միջազգային հանրության համար հասկանալու, որ ոչ մի դեպքում և ոչ մի ձևաչափով Արցախը չի կարող մաս կազմել մի երկրի, որը հերոսացնում է սաֆարովների կերպարը: Նշվել է նաև, որ իր այս քայլով Ադրբեջանը հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային փխրուն անվտանգությունը, ոտնահարում միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին անգամ ի ցույց դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը փակուղի տանելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետևողական քաղաքականությունը:
«Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաև միջազգային կառույցները: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին»,-շեշտել է Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել իտալացի պատգամավորներին, որ մերժել են Իտալիայի խորհրդարանում շրջանառության մեջ դրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի տեսակետները արտահայտող և խիստ միակողմանի բնույթ կրող բանաձևը: Ի պատասխան` տիկին Ձամպան նշել է, որ ադրբեջանամետ բանաձեւը մերժվել է, քանի որ այն չէր արտահայտում Իտալիայի տեսակետը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ և չէր համապատասխանում Իտալիայի դիրքորոշմանը միջազգային ատյաններում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ