ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրայր Թովմասյանը պատրաստ է «հաղթողին» հանձնել իր ողջ ունեցվածքը 10/11/2012 14:06 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարարությունը քիչ առաջ հերքել է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե «հոկտեմբերի 20-ին կայանալիք նոտարի քննություններին մասնակցում է նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը»:
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը, ընդհանրապես չի դիմել, չէր էլ կարող դիմել և, բնականաբար, մասնակցել նոտարի որակավորման ստուգման քննություններին, որովհետև 1995 թվականին ավարտելով Երևանի Գլաձոր համալսարանը և ստանալով իրավաբանի մասնագիտություն, երբևէ չի աշխատել»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Մինչդեռ հաստատված կարգի համաձայն՝ «Նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`
1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝
2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝
3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:
Փաստ է, որ իրավաբանի մասնագիտություն ստացած Լամարա Խուդավերդյանը, ով երբևէ չի աշխատել, չէր կարող անգամ դիմել քննություններին մասնակցելու, քանի որ չունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ, իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան, նոտարական գործունեության անգամ մեկ օրվա ստաժավորում չի անցել ոչ նոտար Հասմիկ Հարությունյանի և ոչ էլ որևէ այլ նոտարի մոտ, ինչպես մամուլին են հայտնել անանուն աղբյուրները:
Լամարա Խուդավերդյանը ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո առ այսօր զբաղվում է երեք երեխաների դաստիարակությամբ:
Նախարարությունը կից ներկայացնում է նոտարական պալատի հայտարարությունն ու նոտարի որակավորման ստուգման քննություններին դիմած և կարգի պահանջներին բավարարող անձանց ցուցակը:
Եթե «168ժամ» թերթի պատասխանատուներին հաջողվի այդ ցանկում գտնել ՀՀ արդարադատության նախարարի կնոջ՝ Լամարա Խուդավերդյանի անուն ազգանունը, ապա նախարար Հրայր Թովմասյանը պատրաստ է «հաղթողին», որպես մրցանակ հանձնել իր ողջ ունեցվածքը:
Հաջորդ տեղեկատվության առիթով, ըստ որի՝ «ըստ գործող կարգի, նոտարական քննություններն անցկացվում են առնվազն երեք տարին մեկ անգամ, սակայն վերջին քննություններն անցկացվել են ընդամենը մեկ տարի առաջ` անցյալ տարվա նոյեմբերին», ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության N789-Ն որոշմամբ հաստատված Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգի երկրորդ կետի՝ «Որակավորման ստուգումները կազմակերպվում են առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կոնկրետ ժամկետներում: Որակավորման ստուգում անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքի, ինչպես նաև հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (այսուհետ` www.azdarar.am) կայքի միջոցով հայտնվում է որակավորման ստուգման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ: Որակավորման ստուգման մասին տեղեկատվության մեջ նշվում են ստուգման համար համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու վերջին ժամկետն ու վայրը»:
Սույն դրույթի համաձայն նախարարը պարտավորված է քննություններ նշանակել առնվազն ամեն երեք տարին մեկ անգամ, անկախ որևէ հանգամանքից: Միևնույն ժամանակ, նախարարը իրավունք ունի ավելի հաճախ նշանակել քննություններ՝ ելնելով նոտարների նշանակման անհրաժեշտությունից: Այս պահին մի շարք համայնքներում առկա են նոտարների թափուր հաստիքներ, ինչպես նաև Երևանի որոշ վարչական շրջաններում կա նոտարներ նշանակելու անհրաժեշտություն, նոտարական որոշ գրասենյակներում հերթերից և քաղաքացիների կուտակումներից խուսափելու նպատակով: Հետևաբար նոտարական թեկնածուների որակավորման ավելի մեծ հաճախականությամբ ստուգում իրականացվելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա համապատասխան նոտարներ նշանակելու անհրաժեշտություն:
Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե «Անցյալ տարվանից քննության թեստերի հեղինակը Վահագն Գրիգորյանն է, ով նախարարի հետ միասին ժամանակին աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության ծրագրում, իսկ անցյալ տարվանից նոտար է նշանակվել Էրեբունի վարչական շրջանում», նախարարությունը պարզաբանում է.
«Նախ Էրեբունի վարչական շրջանի նոտար Վահագն Գրիգորյանը չի աշխատել Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության ծրագրում, նա չէր կարող և չի եղել նոտարի որակավորման ստուգման քննության թեստերի հեղինակը, քանի որ մասնակցել է անցյալ տարի անցկացված թափանցիկ, հրապարակային, համացանցով ուղիղ եթերում հեռարձակվող քննությանը:
Ինչ վերաբերում է 2012 թ. քննությունների հարցաշարերին, ապա դրանք կազմվել են հաշվի առնելով 2011 թ. մասնակիցների բողոքներն ու լրացուցիչ հետազոտությունների արդյունքները»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան