ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հակամրցակցային գործողություններ առողջապահության ոլորտում 10/11/2012 18:22 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
134 բուժհաստատությունների գնումների գործընթացների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ դրանցից 100-ը մրցույթներ չեն իրականացրել, իրենք են որոշել, թե որտեղից գնումներ կատարեն: Բոլոր այն դեպքերում, երբ մրցույթներ չեն կազմակերպվել, կատարվել են միակողմանի գործարքներ, պարզվել է, որ տվյալ ապրանքի համար վճարված գինը շատ ավելի բարձր է եղել, քան իրական արժեքն է:
Այդ մասին այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նշել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա տեղեկացրել է, որ բազմաթիվ դեպքեր են բացահայտվել, երբ առողջապահության բնագավառի տնտեսվարողները հակամրցակցային գործողություններ են իրականացրել, ինչի հետևանքով մի շարք տնտեսվարողներ ենթարկվել են պատասխանատվության:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ դեպքերում բուժհաստատությունները գնումներ կատարելիս օրենքով սահմանված կարգով մրցույթներ չեն անցկացնում՝ կոպտորեն խախտելով գնումների օրենսդրական պահանջը»,- ասել է Արտակ Շաբոյանը:
Դիմելով խորհրդակցությանը ներկա բուժհաստատությունների ղեկավարներին՝ վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ դուք այսուհետ ներկայացնելու եք աշխատավարձերի իրական պատկեր և բուժհաստատություններում մենք կտեսնենք աշխատավարձերի աճ: Բուժհաստատությունների բուժանձնակազմերը դա են սպասում:
Պետք է հրաժարվեք ստվերային աշխատավարձերի վճարումից: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխատավարձերի կտրուկ աճ պետք է տեղի ունենա: Մարդկանց օրինական աշխատավարձ պետք է տալ:
Այն բուժհաստատությունները, որոնք կընկնեն ռիսկային ցանկերում՝ կզրկվեն պետական ֆինանսավորումից, պետական պատվերից: Այն բուժհաստատությունները, որոնք լինելու են ռիսկայինների ցանկում՝ նրանց նկատմամբ առողջապահության նախարարությունը ստուգումներ կիրականացնի՝ որակական հատկանիշների համապատասխանելիության վերաբերյալ, ինչի հետևանքով շատերը կզրկվեն առողջապահական ծառայություններ մատուցելու լիցենզիաներից:
Մի ստիպեք, որպեսզի մենք կազմենք ռիսկային հիմնարկների ցուցակ և հարկերից չարամտորեն խուսափելու ստուգումներ իրականացնենք: Այսօր մենք չենք ուզում դիպչել այդ գործիքին, չենք ուզում կիրառել քրեական հոդվածներ, բայց դաշտում պարտավոր ենք էապես կրճատել ստվերայնությունը:
Պարոն Դումանյան, այս բոլոր զեկույցները նշանակում են, որ Դուք ունեք վճռական գործողությունների հնարավորություն: Դուք ունենալու եք Կառավարության բոլոր գերատեսչությունների աջակցությունը և կարող եք համակարգում վճռական քայլեր իրականացել: Այդ քայլերում մենք Ձեզ սատարելու ենք»:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը շնորհակալություն է հայտնել գործադիրի ղեկավարին իր գլխավորած համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար և հավաստիացրել, որ ներկայացված բոլոր խնդիրները կգտվեն իր ուշադրության կենտրոնում: Նախարարը վստահեցրել է, որ կվերլուծեն ներկայացված փաստերը և կարվեն համապատասխան հետևություններ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ