ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Աշխատողի մաքուր աշխատավարձը չի նվազելու, մնալու է անփոփոխ» 10/11/2012 15:33 | Վերլուծություններ
2013թ.-ի հունվարի 1-ից կգործի եկամտահարկի հաշվարկման նոր մեխանիզմ: Այն չպետք է դիտարկել որպես առանձին բարեփոխում, քանի որ բխում է կենսաթոշակային բարեփոխումների պահանջներից:
«Նորամուծությունն այստեղ այն է, որ նախկին եկամտահարկը, ինչպես նաև աշխատողի սոցիալական ապահովության վճարը և գործատուի կողմից վճարվող սոցիալական ապահովության վճարը, որպես առանձին հաշվարկվող պարտավորություններ, այլևս չեն լինելու: Դրանց փոխարեն գործածության մեջ է դրվելու մեկ միասնական եկամտային հարկը, որը միավորում է այդ երեքը: Բոլոր գործատուները պետք է այսօրվա գործող պայմանագրային աշխատավարձին ավելացնեն ներկայիս սոցիալական ապահովության վճարը (թե´ աշխատողի, թե´ գործատուի) և եկամտային հարկը հաշվարկեն այդ համախառն ընդհանուր գումարից»,- ասաց «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը` հավելելով, որ եկամտային հարկի փոփոխությունը կատարվել է երեք սկզբունքների հիման վրա: Առաջին` աշխատող քաղաքացու փաստացի եկամտի չափը չի պակասելու, երկրորդ` չեն նվազելու պետական բյուջեի եկամուտները, և երրորդ` գործատուների համար լրացուցիչ հարկային բեռ չի առաջանալու:
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի, ինչպես նաև Կառավարության համապատասխան որոշումների դրույթների համաձայն` այս փոփոխության հետևանքով աշխատողի մաքուր աշխատավարձը չի նվազելու, մնալու է անփոփոխ: Եթե լինեն գործատուներ, ովքեր կփորձեն ինչ-որ մեխանիզմներով աշխատողի կողմից փաստացի տնօրինվող եկամուտը կրճատել, ապա ըստ 25-րդ հոդվածի 6-րդ կետի, նրանք ստիպված կլինեն վճարել լրացուցիչ հարկ, որը գործատուների համար, բնականաբար, բոլորովին ձեռնտու չէ:
«Նորություն է նաև եկամտային հարկի հաշվետվությունները բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգը: Իհարկե, մինչ այս փոփոխությունները ևս կային գործատուներ, որոնք էլեկտրոնային հաշվետվություններ էին ուղարկում` կամավորության սկզբունքով, սակայն այսուհետ բոլոր գործատուների համար այս պահանջը պարտադիր է»,- նշեց Արտակ Ղազարյանը:
2013թ. հունվարից հարկային մարմինն այլևս թղթային հաշվետվություններ չի ընդունելու: Հաշվետվությունները պետք է լինեն էլեկտրոնային, այսինքն՝ հաստատված էլեկտրոնային ստորագրությամբ:
Արտակ Ղազարյանի խոսքով՝ այս պահին գործատուների համար առաջնային խնդիրներից մեկը էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելն է, առանց որի հաշվետվություններ ներկայացնել չեն կարող:
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրենը գործատուներին կոչ արեց ժամանակ չկորցնել և դիմել համապատասխան անձնագրային բաժին` էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար:
Արտակ Ղազարյանը շեշտեց, որ սա ինքնանպատակ նորամուծություն չէ, հաշվետվությունների օնլայն ներկայացումը կենսաթոշակային բարեփոխումները նախապատրաստող ամենակարևոր քայլերից մեկն է:
«Խնդիր է դրված, որ հանրապետությունում գործող բոլոր ակտիվ հարկատուները ձեռք բերեն համապատասխան գիտելիքներ` հաշվետվությունների օնլայն ներկայացումն ապահովելու համար, իսկ մենք ունենք մոտ 75000 ակտիվ գործատու, որից 28000-ը` իրավաբանական անձինք են, իսկ 47000-ը` անհատ ձեռներեցներ, որոնց մոտ կեսը գրանցված են մարզերում: Տվյալ դեպքում խոսքը միայն այն անհատ ձեռներեցների մասին է, ովքեր ունեն վարձու աշխատողներ»:
Իսկ թե ի՞նչ արժե էլեկտրոնային ստորագրությունը և քանի՞ ստորագրության կարիք կա, «Pastinfo.am»-ի թղթակցի հարցին՝ Արտակ Ղազարյանը պատասխանեց, որ «Էլեկտրոնային ստորագրության սպասարկման տարեկան վճարը 3000 դրամ է, ևս 3000 դրամ արժե ID քարտը»:
Այն գործարարները, ովքեր էլեկտրոնային ստորագրությունը ձեռք կբերեն մինչև նոյեմբերի 30-ը, կվճարեն միայն ID քարտի համար:
Էլեոնորա Առաքելյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից