Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վաշխառուները «ծնվել են» 2003թ. օգոստոսի 1-ից հետո 10/09/2012   02:18  |  ԳՈՐԾ #

Ստեփանավանցի Ալվարդ Ստեփանյանը փող ուներ: Բնականաբար նա մտածում էր այն շատացնելու մասին: Ու իրեն շատ հուզող այդ խնդրի պատասխանը գտավ տոկոսով պարտք տալու տարբերակի մեջ:

Թվաբանական շնորհքները փորձարկելու  առաջին օբյեկտը նրա համաքաղաքացի, Ստեփանավանի բնակչուհի Գոհարիկ Ջիլավյանն էր: Ալվարդը ընդառաջեց Գոհարիկի խնդրանքին ու նրան տոկոսով,  փոխարինաբար տվեց 2300 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 1մլն 215 հազար  182 դրամ: Պայմանը պարզ էր ու երկուսին էլ հասկանալի՝ <<ՀՀ կենտրոնական բանկի կողմից տարեկան 25-26 տոկոս սահմանված>> տոկոսադրույքի փոխարեն իրեն ամեն ամիս վճարել  տրված գումարի 6 տոկոսը, այսինքն 65-70 հազար դրամ: Սա անշուշտ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափ էր, բայց դե գործը մնում է գործ:

Եվ  Ալվարդ Ստեփանյանը միանգամից ձեռք բերեց ցանկացած բիզնեսմենի համար աներևակայելի եկամտաբերության մակարդակ՝ տարեկան 72 տոկոս շահույթ:

Այս նույն մեթոդը իր աստղաբաշական չափումներով աշխատեց նաև Ստեփանավանի մեկ այլ քաղաքացու՝ Մարինե Շահվերդյանի հետ գործարքում:

Հետո Ալվարդ Ստեփանյանը առանձին վերցրած մեկ բնակավայրից անցավ ավելի ընդարձակ`  տարածաշրջանային մասշտաբի: Ու փոխեց իր պայմանը: Նա գործարքներն սկսեց իրականացնել գրավի դիմաց: Օրինակ` Լոռու մարզի Հոբարձի զյուղի բնակչուհի Լիլիթ Անդրիասյանից նա վերցրեց  10 կտոր ոսկյա զարդ ու այդ գրավի դիմաց սեփական ստանդարտի տոկոսադրույքով պարտք տվեց  245.943 ՀՀ դրամ: Սրա դիմաց նա ամսական սկսեց ստանալ 24.594 ՀՀ դրամ կամ 55 ԱՄՆ դոլար:

Մի խոսքով, գործը դիվերսիֆիկացվում էր ու աճում: Այս կամ այլ ձևերով Ալվարդ Ստեփանյանի գործունեության տարածքում հայտնվեցին նաև ուրիշները` Լենա Սերյոժայի Ղարիբյանը, Մարինե Հմայակի Ալեքսանյանը, Լյուբով Ռազմիկի Զինչենկոն, Սվետլանա Խալաթի Խեչումյանը:

Բայց ամեն ինչ ունի իր վերջը: Ալվարդ Ստեփանյանի դրած «գործը» ավարտվեց այն բանով, որ նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ և առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Եղավ դատ և Ալվարդ Ստեփանյանն Առաջին ատյանի դատարանի 2011 թ. ապրիլի 20-ի դատավճռով մեղավոր  ճանաչվեց: Նրա նկատմամբ նշանակվեց պատիժ,  տուգանք` 500 հազար  ՀՀ դրամի չափով:

Բացի այդ, նա իր պարտապաներին պիտի վճարեր դատարանի կողմից սահմանած համապատասխան չափի գումարներ:

Արդարադատության այս գործընթացում մերժվում է միայն ոսկին  տոկոսով դրամի դիմաց գրավ դնող Լ. Անդրիասյանը: Դատարանը գտավ, որ  Ա. Ստեփանյանից 1մլն 211 հազար 830 ՀՀ դրամի նրա պահանջն անընդունելի է:

Մերժվելուց հետո Լ.Անդրիասյանը բողոքով դիմեց  վերաքննիչ քրեական դատարան: Նրա հետ  դատարանի այդ նույն վճիռը բողոքարկեցին նաև ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Գ.Նալբանդյանը և մեղադրող Գ.Սաֆարյանը: Սակայն բոլորի բողոքներն էլ վերաքննիչը մերժեց, և առաջին ատյանի դատարանի վճիռը  թողնվեց  ուժի մեջ:

Չնայած այս բողոքից հետո հիմնական հարցերում ամեն ինչ նույնությամբ պահպանվում է, բայց, այնուամենայնիվ, վերաքննիչը կատարում է  մի էական զիջում՝ կապված 2011 թ. ապրիլի 20-ի առաջին ատյանի  դատավճռի հետ: Վերաքննիչի կողմից գործը քննելու  օրերին արդեն ուժի մեջ մտած է լինում «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թ. մայիսի 26-ի որոշումը: Այդ իրավական փաստաթղթի  1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ամբաստանյալ Ա.Ստեփանյանն ազատվում է «Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 20-ի դատավճռով նշանակված պատժից` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքից»:

Այս հաջողությունից հետո, այնուամենայնիվ, ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Գ.Նալբանդյանը հանդես է գալիս վճռաբեկ բողոքով, որի դեմ հանդես է գալիս նախկին տուժողներից և ամեն հարցով իր խնդիրները արդեն լուծած Գոհարիկ Ջիլավյանը: Նա պնդում է, որ «բողոքում նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը և Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է»:  Եվ  խնդրում է, որ Վճռաբեկ դատարանը պաշտպան Գ.Նալբանդյանի վճռաբեկ բողոքը մերժի:

Սակայն վճռաբեկը, գործի ուսումնասիրության արդյունքում, Գոհարիկ Ջիլավյանի տեսակետը չի պաշտպանում և ընթացք է տալիս դրան: Իր որոշումը Վճռաբեկ դատարանը հիմնավորում է բազմաթիվ փաստարկներով և օրենքներին կատարած հղումներով: Օրինակ, հիմնավորումներում նշվում է, որ «Բողոք բերած անձը փաստարկել է, որ … բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար», «Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները…» և «… դատավճռի հիմքում դրվել են տուժողների և վկաների հակասական և իրարամերժ ցուցմունքները, որոնք ուղղակի չեն ապացուցում Ա. Ստեփանյանի մեղքը և բխում են մտացածին հիմքերից»:

Եվ, այս բողոքի համատեքստում շատ հետաքրքիր ևս մեկ դիտարկում է արվում: Վճռաբեկ դատարանը նշում է, որ Գ. Ջիլավյանի ֆինանսական «հայցապահանջն անհիմն է բավարարվել» նախորդ դատական ատյանների կողմից:

Վճռաբեկը քննելով բողոքարկող կողմի այս և էլի մի շարք փաստարկներ, նշում է, որ քննության առարկա հանդիսացող «բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր»:

Բանն այն է, որ վաշխառության մասին օրենքը ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2003թ. օգոստոսի 1-ից հետո, ուրեմն.  «Իրավաչա՞փ է արդյոք Ա.Ստեփանյանի կողմից մինչ 2003 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարած արարքը վաշխառություն որակելը», հարցնում է Վճռաբեկ դատարանը:

Կամ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել>>:  Վճռաբեկի բերած փաստարկներում առանձնանում է նաև  գործող իրավական փաստաթղթից արված հետևյալ համառոտ քաղվածքը`«ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող օրենքով»:

Թվարկված և էլի մի շարք իրավական նորմեր հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրակացության, որ  «Ա. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն` վաշխառություն կատարելու համար»: Նա Գ. Ջիլավյանի հետ ֆինանսադրամական հարաբերություններն սկսել է 2000թ. ապրիլ-մայիս ամիսներին:  «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նկարագրված դրվագով Ա.Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է այն քրեական օրենքը, որն արարքի կատարման պահին գոյություն չի ունեցել: Այսինքն՝ հետադարձ ուժ է տրվել արարքը քրեականացնող օրենքին, ինչի հետևանքով էականորեն վատթարացել է ամբաստանյալի վիճակը»:

Իսկ դա նշանակում է, որ «Առաջին ատյանի դատարանը քրեական գործի շրջանակներում Ա. Ստեփանյանի վրա գույքային վնասի հատուցման պարտականություն է դրել այնպիսի արարքի համար, որը կատարման պահին հանցագործություն չի եղել»:

Վերոգրյալի և մի շարք այլ հիմնավորումների հիման վրա, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  համապատասխան հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը որոշում Է կայացրել վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Ալվարդ Չուբարի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հուլիսի 8-ի որոշումը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սամվել Մարտիրոսյան


Արխիվ

[]