ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաշխառուները «ծնվել են» 2003թ. օգոստոսի 1-ից հետո 10/09/2012 02:18 | ԳՈՐԾ #
Ստեփանավանցի Ալվարդ Ստեփանյանը փող ուներ: Բնականաբար նա մտածում էր այն շատացնելու մասին: Ու իրեն շատ հուզող այդ խնդրի պատասխանը գտավ տոկոսով պարտք տալու տարբերակի մեջ:
Թվաբանական շնորհքները փորձարկելու առաջին օբյեկտը նրա համաքաղաքացի, Ստեփանավանի բնակչուհի Գոհարիկ Ջիլավյանն էր: Ալվարդը ընդառաջեց Գոհարիկի խնդրանքին ու նրան տոկոսով, փոխարինաբար տվեց 2300 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 1մլն 215 հազար 182 դրամ: Պայմանը պարզ էր ու երկուսին էլ հասկանալի՝ <<ՀՀ կենտրոնական բանկի կողմից տարեկան 25-26 տոկոս սահմանված>> տոկոսադրույքի փոխարեն իրեն ամեն ամիս վճարել տրված գումարի 6 տոկոսը, այսինքն 65-70 հազար դրամ: Սա անշուշտ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափ էր, բայց դե գործը մնում է գործ:
Եվ Ալվարդ Ստեփանյանը միանգամից ձեռք բերեց ցանկացած բիզնեսմենի համար աներևակայելի եկամտաբերության մակարդակ՝ տարեկան 72 տոկոս շահույթ:
Այս նույն մեթոդը իր աստղաբաշական չափումներով աշխատեց նաև Ստեփանավանի մեկ այլ քաղաքացու՝ Մարինե Շահվերդյանի հետ գործարքում:
Հետո Ալվարդ Ստեփանյանը առանձին վերցրած մեկ բնակավայրից անցավ ավելի ընդարձակ` տարածաշրջանային մասշտաբի: Ու փոխեց իր պայմանը: Նա գործարքներն սկսեց իրականացնել գրավի դիմաց: Օրինակ` Լոռու մարզի Հոբարձի զյուղի բնակչուհի Լիլիթ Անդրիասյանից նա վերցրեց 10 կտոր ոսկյա զարդ ու այդ գրավի դիմաց սեփական ստանդարտի տոկոսադրույքով պարտք տվեց 245.943 ՀՀ դրամ: Սրա դիմաց նա ամսական սկսեց ստանալ 24.594 ՀՀ դրամ կամ 55 ԱՄՆ դոլար:
Մի խոսքով, գործը դիվերսիֆիկացվում էր ու աճում: Այս կամ այլ ձևերով Ալվարդ Ստեփանյանի գործունեության տարածքում հայտնվեցին նաև ուրիշները` Լենա Սերյոժայի Ղարիբյանը, Մարինե Հմայակի Ալեքսանյանը, Լյուբով Ռազմիկի Զինչենկոն, Սվետլանա Խալաթի Խեչումյանը:
Բայց ամեն ինչ ունի իր վերջը: Ալվարդ Ստեփանյանի դրած «գործը» ավարտվեց այն բանով, որ նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ և առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Եղավ դատ և Ալվարդ Ստեփանյանն Առաջին ատյանի դատարանի 2011 թ. ապրիլի 20-ի դատավճռով մեղավոր ճանաչվեց: Նրա նկատմամբ նշանակվեց պատիժ, տուգանք` 500 հազար ՀՀ դրամի չափով:
Բացի այդ, նա իր պարտապաներին պիտի վճարեր դատարանի կողմից սահմանած համապատասխան չափի գումարներ:
Արդարադատության այս գործընթացում մերժվում է միայն ոսկին տոկոսով դրամի դիմաց գրավ դնող Լ. Անդրիասյանը: Դատարանը գտավ, որ Ա. Ստեփանյանից 1մլն 211 հազար 830 ՀՀ դրամի նրա պահանջն անընդունելի է:
Մերժվելուց հետո Լ.Անդրիասյանը բողոքով դիմեց վերաքննիչ քրեական դատարան: Նրա հետ դատարանի այդ նույն վճիռը բողոքարկեցին նաև ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Գ.Նալբանդյանը և մեղադրող Գ.Սաֆարյանը: Սակայն բոլորի բողոքներն էլ վերաքննիչը մերժեց, և առաջին ատյանի դատարանի վճիռը թողնվեց ուժի մեջ:
Չնայած այս բողոքից հետո հիմնական հարցերում ամեն ինչ նույնությամբ պահպանվում է, բայց, այնուամենայնիվ, վերաքննիչը կատարում է մի էական զիջում՝ կապված 2011 թ. ապրիլի 20-ի առաջին ատյանի դատավճռի հետ: Վերաքննիչի կողմից գործը քննելու օրերին արդեն ուժի մեջ մտած է լինում «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թ. մայիսի 26-ի որոշումը: Այդ իրավական փաստաթղթի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ամբաստանյալ Ա.Ստեփանյանն ազատվում է «Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 20-ի դատավճռով նշանակված պատժից` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքից»:
Այս հաջողությունից հետո, այնուամենայնիվ, ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Գ.Նալբանդյանը հանդես է գալիս վճռաբեկ բողոքով, որի դեմ հանդես է գալիս նախկին տուժողներից և ամեն հարցով իր խնդիրները արդեն լուծած Գոհարիկ Ջիլավյանը: Նա պնդում է, որ «բողոքում նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը և Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է»: Եվ խնդրում է, որ Վճռաբեկ դատարանը պաշտպան Գ.Նալբանդյանի վճռաբեկ բողոքը մերժի:
Սակայն վճռաբեկը, գործի ուսումնասիրության արդյունքում, Գոհարիկ Ջիլավյանի տեսակետը չի պաշտպանում և ընթացք է տալիս դրան: Իր որոշումը Վճռաբեկ դատարանը հիմնավորում է բազմաթիվ փաստարկներով և օրենքներին կատարած հղումներով: Օրինակ, հիմնավորումներում նշվում է, որ «Բողոք բերած անձը փաստարկել է, որ … բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար», «Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները…» և «… դատավճռի հիմքում դրվել են տուժողների և վկաների հակասական և իրարամերժ ցուցմունքները, որոնք ուղղակի չեն ապացուցում Ա. Ստեփանյանի մեղքը և բխում են մտացածին հիմքերից»:
Եվ, այս բողոքի համատեքստում շատ հետաքրքիր ևս մեկ դիտարկում է արվում: Վճռաբեկ դատարանը նշում է, որ Գ. Ջիլավյանի ֆինանսական «հայցապահանջն անհիմն է բավարարվել» նախորդ դատական ատյանների կողմից:
Վճռաբեկը քննելով բողոքարկող կողմի այս և էլի մի շարք փաստարկներ, նշում է, որ քննության առարկա հանդիսացող «բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր»:
Բանն այն է, որ վաշխառության մասին օրենքը ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2003թ. օգոստոսի 1-ից հետո, ուրեմն. «Իրավաչա՞փ է արդյոք Ա.Ստեփանյանի կողմից մինչ 2003 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարած արարքը վաշխառություն որակելը», հարցնում է Վճռաբեկ դատարանը:
Կամ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել>>: Վճռաբեկի բերած փաստարկներում առանձնանում է նաև գործող իրավական փաստաթղթից արված հետևյալ համառոտ քաղվածքը`«ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող օրենքով»:
Թվարկված և էլի մի շարք իրավական նորմեր հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրակացության, որ «Ա. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն` վաշխառություն կատարելու համար»: Նա Գ. Ջիլավյանի հետ ֆինանսադրամական հարաբերություններն սկսել է 2000թ. ապրիլ-մայիս ամիսներին: «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նկարագրված դրվագով Ա.Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է այն քրեական օրենքը, որն արարքի կատարման պահին գոյություն չի ունեցել: Այսինքն՝ հետադարձ ուժ է տրվել արարքը քրեականացնող օրենքին, ինչի հետևանքով էականորեն վատթարացել է ամբաստանյալի վիճակը»:
Իսկ դա նշանակում է, որ «Առաջին ատյանի դատարանը քրեական գործի շրջանակներում Ա. Ստեփանյանի վրա գույքային վնասի հատուցման պարտականություն է դրել այնպիսի արարքի համար, որը կատարման պահին հանցագործություն չի եղել»:
Վերոգրյալի և մի շարք այլ հիմնավորումների հիման վրա, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը որոշում Է կայացրել վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Ալվարդ Չուբարի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հուլիսի 8-ի որոշումը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սամվել Մարտիրոսյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ