ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ-ն վերածվում է շահերի կազմակերպության 10/09/2012 17:05 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը ողջունում է կառույցի կողմից «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը սահմանող բանաձևի ընդունումը: Այս մասին հոկտեմբերի 9-ի ասուլիսում նշեց պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը ոչ թե իրավական, այլ` քաղաքական հասկացություն է, ուստի ինքը «շատ ողջամիտ» է համարում այն, որ քաղաքական մարմինը` ԵԽԽՎ-ն, «տալիս է այն հիմնական ուղենիշները, ինչի հիման վրա նա հանգելու է եզրակացության, թե այս կամ այն դեպքում քաղբանտարկյալի մասին է խոսք գնում, թե` ոչ»:
Նա հայտնեց, որ հարցն ունի իր նախապատմությունը. երբ ԵԽԽՎ-ում ավելի ակտիվացան Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին քննարկումները, ադրբեջանական լոբբին գտավ հարցի քննարկումը հետաձգելու ձևը և շրջանառության մեջ մտցրեց մի փաստաթուղթ, թե քանի դեռ Վեհաժողովը չի սահմանել քաղաքական ուղենիշները, հնարավոր չէ օգտագործել այդ հասկացությունը: Արդյունքում` ադրբեջանական լոբբին հասավ նրան, որպեսզի նման զեկույց լինի: Ըստ Դ. Հարությունյանի, երբ զեկույցն արդեն պատրաստ էր, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի այն չանցնի, որովհետև ուղենիշների ընդունումից հետո հնարավոր էր դառնում Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցի քննարկումը:
«Այս նիստի ժամանակ շատ ակտիվ աշխատանք կատարեց ադրբեջանական լոբբին, և, կարծում եմ, քվեարկության արդյունքներն իսկապես արժանի էին դիտարկման, որովհետև տալիս են շատ վառ պատկեր, թե ինչ է տեղի ունենում ԵԽԽՎ-ում: Ես առիթներ ունեցել եմ վերջին երեք նստաշրջանների ընթացքում ամեն անգամ ավելի կոշտ ներկայացնելու իրավիճակն այնտեղ, նշելով, որ կազմակերպությունն ակնհայտորեն և օր-օրի գլորվում է արժեքների կազմակերպություններից դեպի շահերի կազմակերպություն: Ցավոք սրտի, իմ ախտորոշումը մնում է նույնը. կազմակերպությունը իսկապես յուրաքանչյուր նստաշրջան է’լ ավելի վատ պատկերով է հանդես գալիս», -նշեց Դ. Հարությունյանը:
Ըստ հայկական պատվիրակության ղեկավարի, ասվածի ամենավառ օրինակն այս բանաձևի հետ կապված մի առաջարկության վերաբերյալ քվեարկության պատկերն է: «Առաջարկություն, որն իրականում չեզոքացնում է ամբողջ բանաձևը, և պետք է նշեմ, որ այդ առաջարկությունը չանցավ ընդամենը մեկ պատճառով, որովհետև այն հավաքեց 89 «կողմ» և 89 «դեմ» ձայներ»,-նշեց նա` հավելելով, որ եթե հայկական պատվիրակությունից գոնե մեկը դեմ չքվեարկեր այդ առաջարկությանը, այն կանցներ և ԵԽ-ում «բացարձակ կհաղթեր լոբբիստական աշխատանքը»:
Դ. Հարությունյանի կարծիքով, անկախ ամեն ինչից, ԵԽ-ի վարկանիշն էապես տուժեց այդ քվեարկության պատկերով, և թեև չհաջողվեց տապալել բանաձևը, սակայն ձայների բացարձակ հավասարությունը և այն, որ դա չհաջողվեց ընդամենը մեկ ձայնի պատճառով, «արդեն բավականին վատ է խոսում կառույցի մասին»:
Պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ այս կապակցությամբ հավելեց, որ թե քննարկումների ժամանակ և թե դրանցից հետո ԵԽԽՎ-ի այլ երկրների պատվիրակների հետ զրույցների ընթացքում վերջինները նշում էին, թե այս քվեարկությունից հետո խոսում է «նավթի ու գազի բուրմունքը և խավիարային դիվանագիտությունը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից