ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարաբին. «ՀՀ ԱԽ օրենսդրական կարգավորումներն ավելի արդյունավետ են» 10/08/2012 15:04 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետությունում է Սլովակիայի գերագույն դատարանի պատվիրակությունը` նախագահ Շտեֆան Հարաբինի գլխավորությամբ:
Պատվիրակությունը հոկտեմբերի 8-ին հանդիպեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և պալատների նախագահներին:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց Սլովակիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինին Սլովակիայի Հանրապետության կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման, Սլովակիայի Հանրապետությունում ցեղասպանությունը ժխտելու առթիվ քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունման, Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության դատական համակարգերի միջև կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների դատական իշխանության վերաբերյալ հարցեր: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կառուցվածքն ու առանձնահատկությունները:
Շ.Հարաբինը, պատասխան խոսքով շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և կարևորեց դատական համակարգերի միջև սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը:
Սլովակիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը մասնավորապես նշեց, որ Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի օրենսդրական կարգավորումները շատ ավելի արդյունավետ են, քան Սլովակիայի Հանրապետությունում: Նա մատնանշեց նաև Հայաստանի Հանրապետությունում մասնագիտացված դատարանների և դատավորների առկայությունն ու կարևորությունը, որը Սլովակիայի Հանրապետությունում բացակայում է:
Այնուհետև կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք իրավական խնդիրներ:
Պատվիրակության այցելության ծրագիրը մշակվել է այնպես, որ նրանք հնարավորություն ունենան ծանոթանալու ոչ միայն դատական համակարգի գործունեությանը և շենքային պայմաններին, այցելել բոլոր ատյանի դատարաններ, այլ նաև հնարավորություն և ժամանակ ունենան ծանոթանալու Հայաստանի Հանրապետության պատմամշակութային արժեքներին և այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր:
Լուսանկարը՝ ըստ «Armenpress»-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ