ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հերթական միջազգային 17-րդ խորհրդաժողովը Դիլիջանում 10/08/2012 18:12 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 5-6-ը Դիլիջան քաղաքում անցկացվեց երևանյան 17-րդ միջազգային խորհրդաժողովը: Այդ մասին տեղեկացնում են ՍԴ մամուլի ծառայությունից:
Երևանյան ամենամյա միջազգային խորհրդաժողովների կազմակերպման ու անցկացման ավանդույթը սկզբնավորվել է ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից` Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» Եվրոպական Հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ համատեղ` սկսած 1996 թվականից:
Հետագայում խորհրդաժողովների կազմակերպմանն իրենց մասնակցությունն ու աջակցությունն են բերել` «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս» միջազգային կազմակերպությունը, ՀՀ Ազգային ժողովը, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցությունը, ՀՀ իրավաբանների միությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը (OSCE), Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (giz) երևանյան գրասենյակը:
Եվ ահա հերթական XVII-ը Դիլիջան քաղաքում: Թեման` «Սահմանադրական դատարանների և այլ հաստատությունների փոխգործակցությունը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման ապահովման գործում»:
Խորհրդաժողովը բացեց և մասնակիցներին ողջունեց ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա արժևորեց ավանդական խորհրդաժողովի կարևորությունը` որպես տարբեր երկրների Սահմանադրական դատարանների և միջազգային իրավական կառույցների փոխգործակցության ու փորձի փոխանակման կարևոր միջոց, միաժամանակ շեշտելով հյուրերին Հայաստան երկրին ծանոթացնելու հիանալի առիթը: Այս վերջին հանգամանքով է պայմանավորված խորհրդաժողովները երբեմն Հայաստանի տարբեր քաղաքներում անցկացնելը, ինչպես դա եղավ անցյալ տարի, երբ միջազգային XVI խորհրդաժողովը գումարվեց Ջերմուկ քաղաքում:
Վենետիկի հանձնաժողովի անունից բացման խոսքով հանդես եկավ Բուլղարիայի Հանրապետության ՍԴ նախագահ Եվգենի Տանչևը:
Ողջույնի խոսք ասացին` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության երևանյան գրասենյակի ղեկավար Վարդան Պողոսյանը:
Երկօրյա խորհրդաժողովի 5 նիստերում ներկայացվեցին երկու տասնյակից ավելի զեկուցումներ, որոնց շուրջ կայացան քննարկումներ: Տարբեր երկրների սահմանադրական դատարանների որոշումների կատարման ապահովման ու սահմանադրական արդարադատության իրականացման երաշխիքների շուրջ ծավալվող քննարկումները տարբեր երկրների մասնագետների համար փորձի փոխանակման լավագույն միջոց դարձան: Ավելին, խորհրդաժողովում ներկայացված զեկուցումների ու քննարկումների նյութերը հետայդու էլ ուսումնասիրման հնարավորություն կտան` շնորհիվ «Ալմանախ» քառալեզու տարեգրքի, որն ամեն խորհրդաժողովից հետո տպագրում է ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը և առաքում աշխարհի 60-ից ավել երկրներ:
Խորհրդաժողովը ներկայացուցչական կազմ ուներ` մասնակցեցին և ելույթներ ունեցան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի փոխնախագահն ու դատավորը, Հայաստանի, Բուլղարիայի, Սերբիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Լիտվայի, Տաջիկստանի սահմանադրական դատարանների, Սլովակիայի գերագույն դատարանի, Ղազախստանի սահմանադրական խորհրդի նախագահները, երկու տասնյակ երկրների Սահմանադրական դատարանների անդամներ:
Հայաստանի Հանրապետությունից խորհրդաժողովին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ իրավաբանների միության նախագահը, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովի հյուրերի համար նախատեսված էին մշակութային հետաքրքիր ծրագիր, ի մասնավորի` այցելություն Սևանավանք և Գոշավանք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ