ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոխվել է բարոյական նկարագիրը, պետք է փոխվի նաև իրավական գնահատականը 10/05/2012 15:39 | Վերլուծություններ
Տեսակետ
Հինգշաբթի՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան, Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդարանական խորհրդի վեհաժողովը քննարկեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու և դրանից հետո Բաքվի իշխանությունների կողմից թույլ տված իրավական և բարոյական անօրինությունների հարցը:
Հումանիտար արժեքների, մարդկության ապագայի և ժողովուրդների համակեցության հիմնարար բանաձևերով առաջնորդվողներից շատերն այս փաստն ընդունում են որպես արդարության մոտալուտ հաղթանակի վերաբերյալ ԵՄ-ի մայրաքաղաքից եկած Բարի լուր:
Անշուշտ ձեռքբերում է, որ եվրոպական հեղինակավոր կառույցն անդրադառնում է այդ հարցին, որը, ևս մեկ անգամ համաշխարհային հանրության մեջ կթարմացնի Գուրգեն Մարգարյանին կացնահարողին հերոսացնող Ադրբեջանի այլատյաց նկարագիրը: Սակայն, արդյո՞ք այդ բարոյական հարթության վրա ծավալված գործընթացը բերեց էական քաղաքական և իրավական հետևանքներ:
Բանն այն է, որ աշնանային նստաշրջանից առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոն հարցի բարոյական կողմի հակամարդկային և հակաօրինական իրողությունն ընդունելով հանդերձ, կատարել էր այնպիսի արմատական հայտարարություններ, որի գործնական կողմի օգտակարությունը ադրբեջանցիներն ընկալում էին շատ ավելի հստակ, քան բարոյական արժեքներին միշտ ապավինող Հայաստանը: Թեև ադրբեջանական Միլի Մեջլիսը հայտարարություն ընդունեց Սաֆարովի հարցի քննարկումն օրակարգային դարձնելու վերաբերյալ /համենայն դեպս՝ թուք ու մուր են թափելու գլխներին/, բայց և այնպես իրեն ինչ-որ տեղ ապահովագրված էր զգում, քանի որ ԵԽԽՎ-ի նախագահը մի քանի օր առաջ մամլո ասուլիսում հստակ հայտարարել էր, որ «լսումների արդյունքներով չկա անհրաժեշտություն որևէ հայտարարություն կամ որոշում ընդունելու, ինչպես նաև դադարեցնելու ադրբեջանական պատվիրակության իրավասությունները»:
Այս պարագայում ինչ է մնում Հայկական կողմին, եթե ոչ իր զգացմունքային կամ Եվրոպայի իրավական ապագայի մասին կանխագուշակումների հետ միասին, հոկտեմբերի 4-ի երեկոյան նիստից հետո, վերախմբագրել դիրքորոշումը: Չէ՞ որ Սաֆարովի արտահանձնման և ներման խայտառակությունը այո, նշավակվեց, սակայն այդպես էլ դուրս չեկավ բարոյական հարթությունից, ձեռք չբերեց գործնական որևէ հատկանիշ: Այսօր արդեն հայկական կողմը այդ հարցի վերաբերյալ իր պնդումներում հանդես է գալու, առնվազն, մեկ քայլ նահանջածի դիրքերից՝ սկսելու է ինչ-ինչ լոբբիստական նախաձեռնություններ, քարոզչություն է անելու, դիմագրավելու է ադրբեջանական հակաքարոզչությունը և այլն: Եվ սա այն դեպքում, երբ հոկտեմբերի 4-ի նստաշրջանը ամենաակտիվ և ամենափաստարկված հարթակն էր ադրբեջանական արմենոֆոբիային գնահատականներ տալու համապատասխան որոշում կամ բանաձև ընդունելու համար:
Ինչևէ: Այստեղ արվածն ու ասվածն արդեն անցյալում են: Սակայն «Սաֆարովյան սինդրոմի» քաղաքական հետևանքներն «սպառող» մեկ այլ ակտիվ գոտի դեռ պահպանում է ստոիկ համբերություն:
Խոսքը Ղարաբաղյան հարցը կարգավորելու կոչված Մինսկի խմբի մասին է, որի անդամներից մի քանիսը, ճիշտ է՝ տվեցին այդ հակաիրավական երևույթի գնահատականը, բայց դրանք, ըստ էության կարելի է դիտարկել նաև որպես մասնավոր անձանց կողմից արված հայտարարություններ:
Այնինչ, միջնորդական մեծ առաքելությամբ օժտված այդ կառույցը նախ ոչ միայն պետք է արձանագրի այդ երևույթը, այլև տա դրա վերաբերյալ համապատասխան մեկնաբանություն, գնահատական և, անշուշտ, արձանագրի իր նոր մոտեցումները՝ արմատականորեն այլ հարթություն և մթնոլորտ ստեղծված իրավիճակում բանակցային գործընթացի նպատակների սահմանման վերաբերյալ: Չէ՞ որ, եթե փոխվել է իրավիճակի բարոյական նկարագիրը, չեն կարող նույն մակարդակում պահպանվել նաև իրավական գնահատականները, արդարության մասին մոտեցումները, ակնկալվող կամ առաջարկվող լուծման տարբերակները:
Այո, նոր իրավիճակում բանակցային գործընթացը շարունակելու իրենց պատրաստակամության մասին հայտարարել են և Ադրբեջանի, և Հայաստանի նախագահները, սակայն այդ նոր իրավիճակի մասին Եվրոպական համայնքի կողմից ցուցաբերվող միայն բարոյական մոտեցումը հարցն, ի վերջո, կտեղափոխի տեսական և մասնավոր հարթություն:
Այդ ուղղությամբ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը նման քայլ, փաստորեն, արդեն, կատարեց: Հաջորդ քայլը, նրա կողմից, դժվար է ասել, թե որը կլինի: Սակայն պարզ է մի բան, եթե ԵԽԽՎ-ում ընդհանրական կամ ընդհանրացնող մոտեցումները չեն գործում, ապա մասնավորում գործող պայմանականությունը կարող է հեշտությամբ մերժվել:
Իսկ Սաֆարովի դեպքը հենց այդ ընդհանրականն է, որը, փորձ է արվում մասնավորեցնել:
Սաֆարովի հարցի ընդհանրական բնույթը այսօր Եվրոպային ապացուցելը Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ամենագլխավոր խնդիրն է: Հակառակ դիրքորոշումը, ակամա առաջ է բերում Խրիմյան Հայրիկի թղթե շերեփի ուրվականը: Բայց Հայաստանի շերեփը այսօր, հաստատ թղթե չէ:
Սամվել Մարտիրոսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից