Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ԴԱՀԿ-ն ՄԻՊ-ին կոչ է արել ավելի հետևողական լինել 10/05/2012   14:02  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում 02.10.2012թ. զետեղված՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանն առնչվող տեղեկատվության կապակցությամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում 02.10.2012թ. զետեղված՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանն առնչվող տեղեկատվության կապակցությամբ ծառայությունն անհրաժեշտ է համարում նշել, որ հրապարակման մեջ պարունակվող փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ինչը, բնականաբար, հանգեցրել է սխալ մեկնաբանությունների և հետևությունների:  Ըստ ԴԱՀԿ-ի՝ մասնավորապես՝
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից 09.07.2012թ. ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին կատարման է ներկայացվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԳԴ1/0096/02/11 քաղաքացիական գործով 16.04.2012թ. տրված կատարողական թերթը, որի համաձայն՝ պետք է Նունե Կողպեցյանից հօգուտ «Արմենտել» ՓԲԸ բռնագանձել 104,578 դրամ:

Փաստորեն, կատարողական վարույթը հարուցվել է և արգելանք է դրվել ոչ թե «48,280 դրամ պարտքի պատճառով», այլ 104,578 դրամի բռնագանձման նպատակով:

Դրանից բացի, ս.թ. հուլիսի 17-ին պարտապան Նունե Կողպեցյանը ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում վճարել է 48,280 դրամ, որից 43,051 դրամն ուղղվել է «Արմենտել» ՓԲԸ պահանջի բավարարմանը, իսկ 5,229 դրամը գանձվել է որպես կատարողական գործողությունների կատարման ծախսի գումար:

Որպես պարտավորության գումարը մնացած մասով ուղղակիորեն «Արմենտել» ՓԲԸ-ին վճարելու վերաբերյալ ապացույց՝ Նունե Կողպեցյանը հարկադիր կատարողին ներկայացրել է ՀԴՄ կտրոններ: Սակայն, քանի որ այդ կտրոնները տեղեկություն չեն պարունակում այն մասին, թե ում կողմից և ինչ պարտավորության մարման նպատակով է կատարվել վճարումը, հարկադիր կատարողն իրավաչափորեն առաջարկել է ներկայացնել պահանջատիրոջ կողմից տրված՝ պարտքի մարումը հավաստող փաստաթուղթ: Պահանջատեր «Արմենտել» ՓԲԸ-ի կողմից նման փաստաթուղթ ներկայացվել է միայն սույն թվականի սեպտեմբերի 5-ին:

Փաստորեն, պարտապան Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու իրավական հիմք հանդիսացող ապացույց ծառայությունը ստացել է ոչ թե հուլիս ամսին, այլ սեպտեմբերին:

10.09.2012թ. հարկադիր կատարողը որոշում է կայացրել պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու մասին, իսկ 20.09.2012թ. դրությամբ ՀՀ բոլոր առևտրային բանկերում Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա տվյալ պարտավորության կատարման նպատակով դրված արգելանքները փաստացի վերացված են եղել:

Փաստորեն, հրապարակման օրվա դրությամբ, Նունե Կողմեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքներն արդեն իսկ վերացված են եղել:  

Հակափաստարկներից հետո ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը մտահոգություն է արտահայտել ոչ ստույգ տեղեկությունների հիման վրա ծառայության գործունեության վերաբերյալ արված հապճեպ մեկնաբանությունների ու եզրահանգումների կապակցությամբ և կոչ արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին այսուհետ առավել հետևողական լինել հրապարակային գնահատականների հիմքում ընկած փաստերը ստուգելու հարցում:

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 2-ին ՄԻՊ կայքում  հրապարակած տեղեկատվության համաձայն՝ «Գավառ քաղաքի բնակչուհի Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա, «ԱրմենՏել» ՓԲԸ-ին ունեցած 48 280 դրամ պարտքի պատճառով, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի կողմից արգելանք էր դրվել:

Այս տարվա հուլիս ամսին քաղաքացին ողջ գումարը վճարել էր և ստացել վճարման անդորագիր: Բայց մինչ օրս Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշումը չի կայացվել:

Նունե Կողպեցյանը Պաշտպանին ուղղված իր դիմումով խնդրում է Պաշտպանի աջակցությունը իր իրավունքների պաշտպանության հարցում:

Դիմումում նշված հանգամանքները պարզելու նպատակով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի համապատասխան աշխատակցի հետ հեռախոսազրույցից պարզվել է, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, որը կուղղվի, իսկ Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը շուտափույթ կվերացվի»:

Հետևությունները թողնում ենք ընթերցողին:


Արխիվ

[]