ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազների համակարգող խորհուրդն անհանգստություն է հայտնել 10/05/2012 20:16 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը 2012թ հոկտեմբերի 2-ին մասնակցել է Ուկրաինայում կայացած ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստին:
Ի թիվս այլ հարցերի` նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ միջազգային պայմանագրերի կատարման պրակտիկայի և այդ ուղղությամբ աշխատանքների կատարելագործմանը վերաբերող հարցը, որի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու փաստի վրա:
Այդ մասին «Pastinfo.am»-ին քիչ առաջ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Մ. Սարգսյանը նախ տեղեկացրել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կատարած ոճրագործության մասին, ով, Բուդապեշտում մասնակցելով ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին, 2004 թվականի փետրվարի 19-ին կացնով սպանել է քնած հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին՝ նրա ազգային պատկանելիության, հայ լինելու համար եւ ընդգծել, որ Հունգարիայի դատարանի կողմից 2006 թվականի ապրիլի 12-ին Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
«Ադրբեջանական և հունգարական իշխանությունների գաղտնի գործարքի արդյունքում Հունգարիան 2012թ օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովին հանձնել է Ադրբեջանին: Բաքու ժամանելուն պես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանցագործին ներում է շնորհել, նրան ազատել պատժի հետագա կրումից: Բացի այդ, ավագ լեյտենանտի կոչում ունեցող հանցագործին շնորհվել է մայորի կոչում, վճարվել 8 տարվա աշխատավարձը՝ այն տարիների համար, որոնք նա անցկացրել է Հունգարիայի բանտում, նվիրել են բնակարան: Իրավական տեսանկյունից Ադրբեջանի նախագահը ոչ թե ներում է շնորհել, այլ գործնականում արդարացրել է Սաֆարովին՝ փոխհատուցելով այն վնասները, որոնք նա կրել է պատժի կրման ընթացքում: Այդպիսով քաջալերել է էթնիկ հողի վրա կատարված սպանությունը, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում այսօրինակ հանցագործությունների կրկնության համար ոչ միայն Ադրբեջանում, այլ նաեւ այլ երկրների տարածքում»,- իր ելույթում նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը՝ արձանագրելով, որ այդպիսով Ադրբեջանը խախտել է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները: «ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը չի կարող համարժեք գնահատական չտալ Ադրբեջանի գործողություններին, այլապես Խորհրդի շրջանակներում ստորագրվող փաստաթղթերը՝ որոշումները, համաձայնագրերն ու պայմանագրերը կկորցնեն իրենց գործնական նշանակությունը»,-հայտարարել է Մ.Սարգսյանը եւ ներկայացրել 4 կետից բաղկացած բանաձեւ, որում մասնավորապես ասվում է.
«… Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները ներում շնորհելով հանցագործին, նրան տալով մայորի կոչում, վճարելով աշխատավարձ եւ նվիրելով բնակարան կոպտորեն խախտել են «Դատապարտված անձանց հանձնելու մասին», «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» կոնվենցիաների պահանջները, համամարդկային արժեքներն ու խրախուսել էթնիկ հողի վրա կատարվող սպանությունները եւ ըստ այդմ պարարտ հող են ստեղծել այդօրինակ հանցագործությունների կրկնության համար՝ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը ՝
1. Դատապարտում է Հունգարիայի դատարանի կողմից դատապարտված հանցագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի որոշումը:
2. Դատապարտում է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում հերոսացնելու, ինչպես նաեւ նրան մայորի կոչում տալու, ութ տարվա աշխատավարձ վճարելու ու բնակարան նվիրելու փաստը:
3. Գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտել են դատապարտված անձանց հանձնելու մասին կոնվենցիայի պահանջները:
4. Անհանգստություն է հայտնում, որ քնած հայ սպային էթնիկ հողի վրա սպանած հանցագործին Ադրբեջանում խրախուսելը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել նմանատիպ հանցագործությունների կրկնության համար»:
Բանաձևը ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կողմից ընդունվել է ի գիտություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից