ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գալուստ Սահակյան. «Մի ժամանակ էլ Տիզբոն էին գնում, հայտարարություններ անում» 10/05/2012 21:41 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Օրինաց երկիր» խմբակցությունը մասնակցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը, քանի որ իր համար կարևոր է հասկանալ, թե ինչ է ուզում իրավապահ մարմինը, ինչպիսի խնդիրներ կան «Սիվիլիթաս» հիմնադրամում և ինչու չեն համընկնում հիմնադրամի ղեկավարի և իրավապահ մարմինների կարծիքները: Այս մասին հոկտեմբերի 5-ի ճեպազրույցում հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա հավելեց. «Քանի որ մեր գործընկերոջ հետ կապված ձեռբակալման կամ այլ որևէ լուրջ մոտեցում չկար, մենք ընդամենը, որպես խմբակցություն և կոալիցիոն գործընկեր, քննարկել ենք այդ խնդիրը և գտել ենք, որ պետք է տալ հնարավորություն, որպեսզի իրավապահ մարմինները ճշտեն առկա խնդիրները»: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Վ. Օսկանյանը որևէ խնդիր չի ունենալու, որովհետև, որքան ճանաչում են իրեն, «բավականին պարկեշտ անձնավորության տպավորություն է թողել»: «Առավել ևս, որ իր ելույթից հետո մեզ մոտ տպավորություն առաջացավ, որ որևէ լուրջ խնդիր չկա»,-ասաց Հ.Բիշարյանը:
***
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքով, Վ.Օսկայանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով «այս իշխանությունը, ցավոք սրտի, շարունակեց այն տխուր ավանդույթները, որոնք արդեն մի քանի անգամ ԱԺ-ում կրկնվել են և որոնք մշտապես վարկաբեկել են կամ հարվածել մեր պետության հեղինակությանը»: Ըստ պատգամավորի, այս բնույթի հարցերի օրակարգում ընկած է երեք օրինաչափություն: Առաջին` սովորաբար իշխանությունը խորհրդարան է մտնում պատգամավորին զրկելու հարցով կամ նախագահական ընտրություններից առաջ, կամ դրանցից հետո: Երկրորդ` անձեռնմխելիությունից զրկում են բացառապես ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Երրորդ` մշտապես նման դեպքերում տուժել է մեր պետությունը, պետության հեղինակությունը: Ըստ նրա, մինչ այժմ «չգերազանցված նախադեպը մնացել է 1996թ.-ի սեպտեմբերի 26-ի դեպքը, երբ նախագահական ընտրություններից հետո ժողովուրդն ընդվզում էր կեղծիքների դեմ, երբ նախագահ չէր ընտրվել, բայց խորհրդարան մտավ նախագիծ, որով ութ ընդդիմադիր գործիչներ, քաղաքական դեմքեր զրկվեցին անձեռնմխելիությունից և հիմնական մասն ուղարկվեց բանտ»: «Նույն տրամաբանության մեջ ես դիտում եմ նաև 2008թ.-ի մարտի 4-ը, երբ պատգամավորներին զրկեցին անձեռմխելիությունից, որոնք նույնպես ընդդիմության ներկայացուցիչներ էին»,-ասաց նա:
***
«ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հայտնեց, որ Վ.Օսկանյանի հարցում խմբակցության համար «քաղաքական ենթատեքստը նախագահական ընտրություններից առաջ ակնհայտ է, քաղաքական հետապնդման նշաններն ակնհայտ են»: Դաշնակցական պատգամավորը նշեց, որ «այստեղ հետաքրքիր մի էպիզոդ» կա. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ բոյկոտում է այս քառօրյան և լքեց ԱԺ դահլիճը: Նրան հետաքրքրում է, թե «ինչ են անելու շարունակության մեջ», վերադառնալու են ԱԺ, թե ոչ: Սա, ըստ նրա, կարող է նոր զարգացումների հանգեցնել:
***
«ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լիբերալ-դեմոկրատների խմբում ԲՀԿ պատգամավորների կողմից Վ.Օսկանյանի խնդիրը ներկայացնելուն և հարցը ԵԽԽՎ-ում ավելի լայն քննարկման թեմա դարձնելու մտադրությանը, ասաց. «Թույլ գործոն եմ համարում դա, բայց ճչացող, որովհետև այդ նույնը կարող էին կազմակերպել սեփական ժողովրդի Ազգային ժողովում»: Ըստ նրա, մինչդեռ «փաստորեն հիմնական բեռն իր վրա վերցրեց Վարդան Օսկանյանը»: «ՀՀԿ» խմբակցության ղեկավարի համոզմամբ, «Եվրախորհրդում կասեն, թե որտեղ կասեն», դա իրավական հարց է: «Կարծում եմ, իրավական հարթությունում մեր ժողովրդի համար լրիվ ապացուցված վերջաբան կունենա: Մի ժամանակ էլ Տիզբոն էին գնում, հայտարարություններ անում, դրա համար էլ երկիրը կործանեցին»,-նշեց Գ.Սահակյանը` հավելելով. «Իբրև թե եվրոպացիներն այնքան վճռական են Վարդան Օսկանյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի խնդիրներով, որ հանկարծ լուծումները կարելի է որոնել այլ ափերում»: Նրա մատուցմամբ, «սենսացիոն ոչինչ չկա, շատ սովորական երևույթ է, և հասարակությունն էլ որոշ ժամանակ հետո ակնհայտորեն կհանգստանա այդ երևույթի առումով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ