ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիրիահայերի համար բոլոր կարգի վճարները զրոյացվել են 10/04/2012 18:15 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարությունը վերջին երկու-երեք ամսում ընդունել է սիրիահայերին վերաբերող առնվազն 12 որոշում. պարզեցրել, զրոյացրել է բոլոր կարգի վճարները: Այդ մասին Ազգային ժողովի հոկտեմբերի 4-ի նիստում հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` համեմատության համար նշելով, որ Իրաքի 2001-2003թթ. դեպքերի ժամանակ կառավարությունը նման մեկ որոշում անգամ չի ընդունել:
Ըստ նախարարի՝ որպեսզի ՀՀ քաղաքացիություն ընդունած մեկ ընտանիքը գար Հայաստան և ստանար իր անձնագրերը, մոտավորապես 5 հազար դոլար պետք է ծախսեր` ճանապարհածախսի, առնվազն մեկ շաբաթ մնալու համար: Պարզեցվել է նաև վիզաների ստացման կարգը. սիրիահայերը նախկինում վիզաները պետք է ստանային միայն ՀՀ հյուպատոսությունում կամ դեսպանատանը, այսօր ստանում են ՀՀ սահմանին:
Նշվեց նաև, որ պոլիկլինիկական, շտապօգնության ծառայություններն ամբողջությամբ անվճար են: Քաղաքապետարանը լուծել է նաև առանց վարձավճարի երեխաների մանկապարտեզ հաճախելու խնդիրը: Բնականաբար` անվճար է նաև միջնակարգ կրթությունը:
Երկուշաբթի օրվանից կգործի դպրոցական սիրիական ծրագիրը, որովհետև նրանցից շատերը հեռահար ցանկություն ունեն վերադառնալ Սիրիա, այդ իսկ պատճառով ցանկանում են սովորել արաբերենով:
Հ. Հակոբյանը նշեց, որ այդուհանդերձ կրթական առումով կան ուսանողների հետ կապված որոշ խնդիրներ: Նախապատրաստական և բուհական մյուս ծրագրերում վարձավճարները հավասարեցվել են ՀՀ քաղաքացիների վճարին: «Կարծում եմ` այստեղ մենք անելիքներ ունենք. գտնել բարերարներ, օգնել, զիջել, որովհետև կան ուսանողներ, գոնե այս պահին իմ ձեռքի տակ 21 դիմում կա, որոնք ի վիճակի չեն վճարելու»,-հայտնեց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ սիրիահայերի համար մի քանի մասնագիտական կազմակերպություններ իրականացնում են իրավական խորհրդատվական ծառայություններ: «Խմբավորել ենք սիրիահայերին` ըստ մասնագիտությունների, և համապատասխան նախարարություններին ուղարկել տվյալ մասնագետների ցանկերը` նրանց աշխատանքի տեղավորելու նպատակով»,-ասաց Հ.Հակոբյանը` ընդգծելով, որ այսօր թիվ մեկ խնդիրն աշխատանքի տեղավորումն է: «Սիրիահայերը, որպես կանոն, սովոր են ինքնուրույն աշխատանքի, իրենք սովոր չեն ինչ-որ մեկի մոտ աշխատելու»,-նշեց նա:
Հ.Հակոբյանը հայտնեց նաև, որ մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք «պատրաստ են այս կամ այն հոգսը վերցնել իրենց վրա», ունեն կոնկրետ ծրագրեր: Օրինակ, կարիքավորներին ձմեռային հագուստի, կոշիկի տրամադրում: «Որպեսզի նախարարությունը չմտնի նման խնդիրների մեջ, մենք համախմբել ենք, սիրիահայերից ստեղծել ենք հասարակական կազմակերպություն, որը շուտով գրանցում կստանա ՀՀ արդարադատության նախարարությունում: Ես այն կարծիքի եմ, որ բոլոր օգնությունները պետք է իրականացնենք այդ կազմակերպության միջոցով: Թող իրենք որոշեն` ում և ինչքան են բաժանում: Նախարարությունը պետք է հեռու մնա նման խնդիրներից, բայց նախարարությունը պետք է ակտիվորեն դիմելով նաև այլ կազմակերպությունների, կառույցների, օգնի այդ կազմակերպությանը, որովհետև մենք փորձում ենք նաև տվյալների ամբողջական բանկ ստեղծել»,-նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Նա հայտնեց, որ Սփյուռքի նախարարությունում դեռևս ապրիլ ամսից պայմանագրային սկզբունքով աշխատանքի է վերցրել երկու սիրիահայերի, որոնց շնորհիվ այսօր արաբական մամուլը և ընդհանրապես տեղեկատվությունը շատ արագ հասու է դառնում:
Լուսանկարը՝ hayernaysor.am կայքից
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից