ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետ. «Հայաստանից մեծածավալ արտագաղթ կազմակերպելու գործառույթները կբացառվեն» 10/03/2012 20:10 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք հայ-ռուսական միջկառավարական նիստում հայկական կողմը մեկ անգամ ևս ուշադրություն կհրավիրի Հայաստանի տարածքում Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության կողմից «Համերկրացիներ» ծրագրի իրականացման անթույլատրելիության վրա: Այս մասին Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հարցի:
Ըստ պատգամավորի, այս ծրագիրն իրականացվում է արտասահմանում բնակվող համերկրացիների ՌԴ-ում վերաբնակեցման պետական ծրագիր: Այն ստորագրած է ՌԴ նախագահի կողմից 2006թ.-ին և վերջերս երկարաձգվել է մի քանի տարով: Համաձայն ՌԴ օրենքի, համերկրացիներ են համարվում բոլոր այն անձինք կամ նրանց ժառանգները, որոնք պատկանում են այն ժողովուրդներին, որոնք պատմականորեն բնակվել են Ռուսաստանի տարածքում, որոնց նախնիները ապրել են ԽՍՀՄ-ում, Ռուսական կայսրությունում, ՌԽՍՀ-ում, ՌԴ-ում:
Արզումանյանը հայտնեց նաև, որ վերջին 4 տարում այս ծրագրին դիմել է շուրջ 20 հազար հայաստանցի, որոնցից վերաբնակչի կարգավիճակով ՌԴ մեկնել է մոտ 1,5 հազարը: Տարեսկզբից ի վեր ՌԴ միգրացիոն ծառայության աշխատակիցները յուրաքանչյուր ամիս երկու օր այս ծրագրով հետաքրքրվողներին ընդունում են Գյումրիում: Ծրագրին մասնակցող ՀՀ քաղաքացիները պետք է հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից և ընդունեն ՌԴ քաղաքացիություն:
ՀՀ վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանի կառավարությունն այս խնդրի կապակցությամբ իր մտահոգությունն արդեն իսկ հայտնել է: «Այս հարցը քննարկվել է մեր ռուս գործընկերների հետ բոլոր ատյաններում, այդ թվում նաև` միջկառավարական հանձնաժողովների նիստերում: Մեր քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. Ռուսաստանի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող այս պետական ծրագիրը ՀՀ-ում այն ձևով և այն ֆորմատով, որ իրականացվում է այլ հանրապետություններում, մեզ համար ընդունելի չէ: Մենք համաձայնություն չենք տվել մեր Ռուսաստանի գործընկերներին, որ այդ ծառայությունն իր գործունեությունը ծավալի ՀՀ-ում»,-հայտարարեց Տ.Սարգսյանը:
Ըստ վարչապետի, այդ դիրքորոշումը հայտնի է Ռուսասատանի քաղաքական ղեկավարությանը, և հայկական կողմը լիահույս է, որ ՀՀ-ի դեպքում այդ ֆորմատը չի գործի: Տ.Սարգսյանը հայտնեց նաև, որ եթե ՀՀ քաղաքացին ցանկանում է մեկնել ՌԴ, ապա այդ գործառույթը կարելի է կազմակերպել դիվանագիտական խողովակներով, դեսպանատան աշխատակիցների միջոցով, ինչպես եղել է նախկինում: «Բայց ՀՀ-ում ծավալել այդպիսի գործունեություն, մեր կարծիքով, անթույլատրելի է, և մենք մեր պաշտոնական տեսակետը հայտնել ենք, այդ թվում նաև վերջերս Հայաստան այցելած ՌԴ նախագահի խորհրդական Լևիտինին: Մեր ռուս գործընկերները մեր փաստարկներն ընդունում են և սովորական միգրացիոն գործառույթներ կազմակերպելու հարցում, ես համոզված եմ, մենք կգանք համաձայնության, բայց ՀՀ-ից այդպիսի մեծածավալ արտագաղթ կազմակերպելու գործառույթները Հայաստանում կբացառվեն»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ