Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com

Կանխիկով գործարքները՝ միայն հսկիչ դրամարկղով 10/03/2012   12:25  |  ԳՈՐԾ #

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն  01.04.2010 թ.-ին  «Հայփոստ» ՓԲԸ-ի վրա ակտ է գրել: Համաձայն ակտի,  թիվ 5 փոստային բաժանմունքից հաստատված ժամանակահատվածում կատարվել են կանխիկ դրամով գնումներ,  որոնց դիմաց հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ չեն տրամադրվել:   Սակայն  «Հայփոստ» ՓԲԸ համաձայն չի եղել այդ ակտի բովանդակության հետ: Իր անհամաձայնությունը կապի ծառայությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ գործարքը կատարվել է  կապի ծառայությունների մատուցման հետ կապված բաժանորդային պայմանագրեր կնքելու և  վճարման քարտերի իրացման շրջանակներում : Նշենք, որ գնվել են տարբեր օպերատորների լիցքավորման քարտեր:

Դե, «Հայփոստ» ՓԲԸ-ն էլ դիմել է դատարան՝ պահանջելով ակտը անվավեր համարել: ՊԵԿ-ը և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը հանդես են եկել հակընդդեմ  հայցով և պահանջել, որ «Հայփոստ» ՓԲԸ-ից  բռնագանձվի 300 հազար դրամ:

ՀՀ վարչական դատարանը  19.10.2010 թ.-ի վճռով «Հայփոստ» ՓԲԸ-ի հայցը բավարարել է, իսկ ՊԵԿ-ի և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության հակընդդեմ հայցը` մերժել:

Այս հարցը լսվել է նաև ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, որը  19.04.2011 թ. որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը և դատարանի 19.10.2010 թ. վճիռը թողել է անփոփոխ:

Սակայն առաջին երկու ատյանի դատարանների որոշումների հետ համաձայն չի եղել   խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը և  ներկայացրել է վճռաբեկ բողոք:

Տեսչությունը գտել է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել մի շարք իրավական նորմեր և օրենսդրական դրույթներ,  որոնք պետք է կիրառեր: Դրան հակառակ  վերաքննիչը  կիրառել է հարցին առնչվող այնպիսի իրավական նորմեր, ըստ որոնց «բջջային կապի օպերատորների կանխավճարային քարտերին առնչվող «Հայփոստ» ՓԲԸ-ի գործարքները ենթակա են գնահատման՝  որպես «այլ տեսակի գումարների ընդունման, մշակման, փոխադրության և քարտերի հանձնման գծով» գործարքներ, և որ «Ընկերության նշված գործարքներն իրականացվել են փոստային գործունեության շրջանակներում»:

Մինչդեռ, ըստ բողոքարկողի, «լիցքավորման քարտերի վաճառքից առաջացած գումարները չի կարելի դիտել որպես «այլ տեսակի գումարների ընդունման, մշակման, փոխադրության և քարտերի հանձնման գծով» գործարքներ, քանի որ դրանք առաջացել են ոչ թե գումարների ընդունման, մշակման, փոխադրության կամ քարտերի հանձնման գործարքներով, այլ բջջային հեռախոսների լիցքավորման քարտերի վաճառքի արդյունքում»:

Քննելով գործը, դատարանը նշեց, որ վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը, նույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակացույցին համապատասխան, պարտադիր է, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի «ժդ» ենթակետի համաձայն` գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով` կանխիկ դրամով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հետևյալ գործունեության տեսակների մասով` փոստային և սուրհանդակային գործունեության իրականացման:

Հաշվի առնելով այս և էլի մի շարք իրավական նորմատիվային սահմանումներ  Վճռաբեկ դատարանը որոշեց, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացրել է մանրածախ վաճառք, սակայն կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկները կատարել է առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, ինչը պարտադիր էր»: Եվ  գտել է, որ  նման պայմաններում ՊԵԿ 01.04.2010 թ. կազմած  ակտն իրավաչափ վարչական փաստաթուղթ է:

Ելնելով քննության արդյունքում  արված եզրակացությունից՝  այս գործով Վճռաբեկ դատարանը որոշեց բավարարել բողոքը,  և  «Հայփոստ» ՓԲԸ-ի հայցը մերժել: Վճռաբեկը բավարարեց  նաև ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հակընդդեմ հայցը  և «Հայփոստ» ՓԲԸ-ից, հօգուտ Հայաստանի Հանրապետության որոշեց բռնագանձել 300.000 ՀՀ դրամ: Բացի այդ «Հայփոստ» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձվեց 6.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումի և 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:


Արխիվ

[]