ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա. Հովսեփյան. «Օսկանյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվելու» 10/02/2012 16:12 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եզրափակիչ ելույթում պնդեց իր միջնորդությունը՝ համաձայնություն տալ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար: Նա հավաստիացրեց, որ նախաքննությունն ընթանալու է թափանցիկ ու հրապարակային, և հանրությունը պարբերաբար իրազեկվելու է նախաքննության ընթացքի և արդյունքների մասին: Գլխավոր դատախազն ընդգծեց, որ որևէ կերպ չի խախտվում Օսկանյանի անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ Օսկանյանը չպետք է ապացուցի իր անմեղությունը, այլ նախաքննական մարմինը պետք է ապացուցի նրա մեղավորությունը:
Միջնորդագրի ներկայացումն, ըստ գլխավոր դատախազի, քաղաքական որևէ երանգ չի պարունակում այն պարզ պատճառով, որ միջնորդագրով Վ. Օսկանյանին կալանավորելու հարց չի դրվում, նա չի ձերբակալվում, չի կալանավորվում, չի խոչընդոտվում նրա քաղաքական, հասարակական գործունեությունը, ազատ տեղաշարժվելու իրավունքը: «Ես գիտեմ նախաքննության մարմնի մտադրությունները, որ պատրաստ են որևէ խափանման միջոց չընտրել, նույնիսկ ստորագորություն չհեռանալու մասին»,- ասաց Ա.Հովսեփյանը՝ հավելելով, որ միջորդագրի նպատակը օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի քննության ապահովումն է, ինչը պայմանավորված է նաև Օսկանյանի դատավարական կարգավիճակով:
Պատգամավորներից ոմանց այն հայտարարությունների կապակցությամբ, թե գործով չկա բողոք, չկա տուժող, Ա. Հովսեփյանը նկատեց, որ «նախաքննությամբ ակնհայտորեն պաշտպանվում են «Սիվիլիթաս» հիմնադրամի, նրա շահառուների, ինչպես նաև բարեգործություն կատարած Հանթսմանների շահերն ու բարի համբավը»: Նա պատահական չի համարում, որ նախաքննության արդյունքում շաբաթ օրը Օսկանյանի հաշվեհամարին մնացած 870 000 դոլարն ամբողջությամբ վերադարձվել է «Սիվիլիթաս»-ին: «Փաստորեն նախաքննության փուլում հիմնադրամին պատճառված վնասներն ամբողջությամբ վերականգնվեցին»,- ասաց նա:
Ըստ գլխավոր դատախազի՝ պատգամավորներից մեկի մատնանշած «Հիմնադրամների մասին» օրենքով իրավունք չի վերապահվում գումարները յուրացնել և ծախսել անձնական նպատակներով: Ըստ Ա. Հովսեփյանի, Վ. Օսկանյանի բանկային հաշիվներում դրամական շարժից ակնհայտ երևում է, որ 2011 հունվարի 13-ին Վ. Օսկանյանի հաշվին փոխանցվել է 1 մլն. 427 հազար դոլար՝ այդ օրվա դրությամբ այդ հաշվեհամարի մնացորդը կազմել է 0, դրանից հետո 1 մլն. 200 հազար ԱՄՆ դոլարը Վ. Օսկանյանը ձևակերպել է որպես անհատական ավանդ: Հաշվեհամարին մնացել է 227 հազար դոլար, ինչը երևում է շարժից՝ ամբողջությամբ ծախսվել է կանխիկացման կամ փոխանցումների միջոցով: 2011թ. օգոստոսի 31-ին այդ հաշվեհամարի վրա մնացել է 935 դոլար: Այդ ժամանակատվածում համեմատելով հաշվապահական փաստաթղթերի հետ, որ ներկայացվել է «Սիվիլիթաս»-ից, որևէ լումա չի փոխանցվել վերջինինս, և այդ միջոցներն ուղղվել են Օսկանյանի անձնական ծախսերի համար: Դրանից հետո, երբ արդեն բոլոր այդ գումարները ծախսվել են, Օսկանյանը իրոք ստացել է տարբեր փոխանցումներ, որը կազմել է 410 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարը մինչև 2012թ. փետրվարի 21-ը ամբողջությամբ դարձյալ ծախսվել է: Եվ դարձյալ այդ գումարից ոչ մի լումա «Սիվիլիթաս»-ին չի փոխանցվել: 1 մլն 200 հազարը, որը ձևակերպվել էր որպես ավանդ մեկ տարով, 2012թ. փետրվարի 21-ին այդ ավանդային պայմանագիրը խզվել է և այդ գումարը նստել է Օսկանյանի հաշվի վրա: Անմիջապես նույն օրը 297 հազար ԱՄՆ դոլար այդ հաշվից ուղղորդվել է այլ անձնական քարտերի վրա: «Սա բանկի կողմից ներկայացված պաշտոնական փաստաթուղթ է և աղավաղել այս փոխանցումները, կարծում եմ, ոչ ոքի չի հաջողվի՝ թեկուզ հենց քաղաքական նպատակներով»:
Օսկանյանը նշում է և բազում պատգամավորներ ելույթում նշել են, որ իր հնարամտության շնորհիվ տոկոսադրույքներ են ստացվել և օգուտ բերել «Սիվիլիթաս» հիմնադրամին: Ավանդային գումարներից ստացված տոկոսադրույքները դարձյալ մնացել են Վ. Օականյանի անձնական հաշվի վրա: Ակնհայտ է, որ սա կարող էր արվել և ավանդ ձևակերպվել «Սիվիլիթաս»-ի անունից և տոկոսադրույքները գնային հիմնադրամի հաշվին:
Ա. Հովսեփյանը նշեց, որ եթե գումարը չլիներ բարեգործական գումար, այլ նվիրատվություն, ենթակա կլիներ եկամտահարկով հարկման 103 մլն դրամի չափով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան