Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Ա. Հովսեփյան. «Միայն դատարանի դատավճռով կարող է որոշվել Վ. Օսկանյանի մեղավորության հարցը» 10/02/2012   18:58  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ գլխավոր դատախազի ամփոփիչ ելույթը խորհրդարանում

Հարգելի Ազգային ժողովի նախագահ և պատգամավորներ,

Նախ ասեմ, որ ես, որպես ՀՀ գլխավոր դատախազ, այս տարիների ընթացքում պայքարելով հանցավորության դեմ, պաշտպանելով մարդու և քաղաքացու իրավունքներն ու շահերը, անշուշտ, դրանով իսկ իրականացրել եմ այլ անձանց շահերից չբխող գործունեություն և բնական է, որ հարգարժան պատգամավորի ելույթը` նշված համատեքստում է: Չեմ ցանկանում շեղվել քննարկվող հարցի շրջանակներից և ասեմ, որ պարոն Օսկանյանը քաղաքական ու բարոյական թեմաներին վերաբերող շատ հուզիչ ելույթ ունեցավ, որը նկատելի ազդեցություն ունեցավ ներկաների վրա:
Ես չեմ ցանկանում կրկին անդրադառնալ արդեն իսկ միջնորդագրում մանրամասն ներկայացված առանձին հարցադրումների, սակայն երեկ հնչած որոշ եզրահանգումներին, այնուամենայնիվ, չեմ կարող չանդրադառնալ:

Որոշ կուսակցություններ այս քննարկումների ընթացքում փորձեցին որոշակի քաղաքական շահաբաժին ունենալ, ինչն ակնհայտորեն երևաց այդ քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորների ելույթներից, իսկ որոշ դեպքերում` աղավաղվեցին իրավական հասկացություններն ու ներկայացված փաստերը:

Միջնորդագրի ներկայացումը քաղաքական որևէ երանգ չի պարունակում, այն պարզ պատճառով, որ, ինչպես արդեն նշեցի, սույն միջնորդագրով Վ. Օսկանյանին կալանավորելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ հարց չի ներկայացվում, նա չի ձերբակալվում, չի կալանավորվում,  իր պատգամավորական մանդատից չի զրկվում, չի խոչընդոտվում նրա քաղաքական, հասարակական գործունեությունը, ազատ տեղաշարժվելու իրավունքը և նա շարունակելու է զբաղվել իր պատգամավորական գործունեությամբ:  Ավելին, գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում, որի ընթացքում ստուգվելու են մի շարք այլ հարցադրումներ:  Միջնորդագրի նպատակը գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության կատարման ապահովումն է, ինչը պայմանավորված է նաև Վ. Օսկանյանի դատավարական կարգավիճակով:

Պատգամավորների կողմից հարցադրումներ արվեցին, որ գործով չկա բողոք, չկա տուժող և ում շահերն է արդյոք պաշտպանում նախաքննության մարմինը: Կրկին անգամ ցանկանում եմ շեշտել, որ քրեական գործի նախաքննությամբ  ակնհայտորեն պաշտպանվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի և նրա շահառուների գույքային շահերը, ինչպես նաև բարեգործություն կատարած Հանթսմանների բարի համբավը: Եվ պատահական չէ, որ շաբաթ օրը Վ. Օսկանյանի հաշվեհամարին մնացած 870.000 ԱՄՆ դոլարը ամբողջությամբ փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին: Փաստորեն նախաքննության փուլում հիմնադրամին պատճառված վնասները վերականգնվել են:  

Ինչ վերաբերվում է պատգամավորի կողմից երեկ մեջբերված «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված կանոնադրությամբ նախատեuված շահառուներ հանդիսացող հիմնադրամի աշխատողների համար սահմանված բացառությանը, ապա հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել, որ այդ նորմն իրավունք չի վերապահում նրանց հիմնադրամի գումարները յուրացնելու և ծախսելու անձնական նպատակներով: Ավելին, ՀՀ արդարադատության նախարարության գրությամբ պարզաբանվել է, որ առաջնային նշանակություն ունի գույքի իրավաբանական անձի հաշվեկշռում հաշվառելը, իսկ հիմնադրամին պատկանող դրամական միջոցները պետք է պահպանվեն հենց հիմնադրամի բանկային հաշվին և ոչ թե դրա հոգաբարձուների խորհրդի ղեկավարի կամ այլ անդամների անձնական բանկային հաշիվներում:

Որևէ կերպ չի հերքվում այն փաստը, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները համապատասխան դեպքում կարող են հանդիսանալ կանոնադրությամբ նախատեսված շահառուներ, իսկ «Սիվիլիթաս» հիմնադրամի կանոնադրության 4-րդ կետի 4.2.3 ենթակետի հիմնադրամի շահառու է հանդիսանում նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, սակայն դա չի նշանակում, որ բացառապես բարեգործության համար նախատեսված Հանթսմանների գումարի շահառուն տվյալ պայմաններում կարող էր հանդիսանալ միայն Վ. Օսկանյանը  կամ նրա հետ կապ ունեցող այն անձինք, ում կողմից անձնական նպատակներով օգտագործվել  են շուրջ 181.800 ԱՄՆ դոլար:

Իսկ Վ. Օսկանյանի բանկային հաշվի քաղվածքից պարզ երևում է, որ երբ 1.427.000 ԱՄՆ դոլարը 2011 թվականի հունվարի 13-ին փոխանցվել է Վ. Օսկանյանի անձնական հաշվեհամարին, այդ օրվա դրությամբ հաշվի  մնացորդը եղել է«0: Դրանից 1.200.000  ԱՄՆ դոլարը ձևակերպվել է որպես տիպային ավանդ, մնացած 227.000 ԱՄՆ  դոլարից 181.000 ԱՄՆ դոլարը ելք է արվել և ծախսվել անձնական նպատակներով: Վ. Օսկանյանի կողմից նշված 410.000  ԱՄՆ դոլարն այդ նույն հաշվին փոխանցվել է 2011 թ. օգոստոսի 31-ին, իսկ մինչ այդ նա արդեն ամբողջությամբ ծախսել է 227.000 ԱՄՆ դոլարը, և այդ օրվա դրությամբ մնացորդը կազմել է 935 ԱՄՆ դոլար 20 ցենտ,  իսկ 410.000 ԱՄՆ դոլարից ոչ մի լումա «Սիվիլիթաս» հիմնադրամին չի փոխանցվել, և այդ հաշվից դրանք ելքագրվել են տարբեր այլ նպատակներով օգտագործելու համար: Վ. Օսկանյանի կողմից իր դրամական շարժի վերլուծությունն ակնհայտ աղավաղումներ է պարունակում ցույց տալու համար, որ իբրև թե հաշիվները խառնվել են և փոխանցումները կատարվել են և՛ իր, և՛«Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցներից, սակայն ակնհայտ է, որ  այդ գումարների շարժը տեղի է ունեցել առանձին-առանձին` ինչը պարզ երևում է այդ շարժի վերաբերյալ Վ. Օսկանյանի կողմից ներկայացված փաստաթղթից, որն այսօր առավոտյան խնդրել եմ, որ բազմացվի և ձեզ բաժանվի: Ի դեպ, Վ. Օսկանյանն անընդհատ շեշտում է, որ օգուտ է բերել հիմնադրամին` գումարը որպես ավանդ ձևակերպելով և դրա դիմաց տոկոսներ ստանալով, սակայն, չեմ կարծում, որ դա լուրջ ու հնարամիտ միջոց կարելի  է դիտել, քանի որ գումարը որպես ավանդ կարող էր ձևակերպել նաև հիմնադրամը և նույնպես ստանար համապատասխան տոկոսներ այդ գումարի դիմաց:

Բացի այդ երեկ պատգամավորի կողմից եկամտահարկով հարկվելու դրույթի մասին օրենսդրությամբ բացառելու վերաբերյալ հնչած միտքը, անշուշտ, իրավաչափ չէ: Մասնավորապես, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` եկամուտ են համարվում նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները, ու եթե եկամուտները վճարվել են օտարերկրյա իրավաբանական անձի կողմից, այսինքն` բացակայում է համախառն եկամտից նվազեցվող եկամուտը, մասնավորապես, տվյալ դեպքում ֆիզիկական անձանցից ժառանգության և նվիրատվության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները, ապա 1.427.000 ԱՄՆ դոլարը ենթակա է եկամտահարկով հարկման: Բնորոշ է այն, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկանք-հաշվարկ է ներկայացրել եկամտահարկով հարկման ենթակա գումարի վերաբերյալ:

Ցանկանում եմ նորից անդրադառնալ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի դիսպոզիցիայի մեկնաբանությանը, որին որոշ քաղաքական ուժեր այլ մեկնաբանություն տվեցին: Փորձեմ այդ հանցակազմը մեկնաբանել նպատակի առումով, որպեսզի ավելի պարզ դառնա նշված հոդվածի նպատակը, այն է` կանխել հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների օրինականացումը: Եթե հափշտակությունների, գողությունների, կողոպուտների, հարկային պարտավորություններից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեության տարբեր տեսակի տեսակներով զբաղվելու  միջոցով և այլ հանցավոր ճանապարհով անձինք ձեռք բերեն զգալի չափով եկամուտներ, նշված հոդվածի նպատակն է, ինչպես արդեն նշեցի, որ այդ եկամուտները հանցավոր խմբերն ու անձինք չկարողանան օրինականացնել ու դնել շրջանառության մեջ, այդ թվում` ծախսել անձնական նպատակներով: Այս համատեքստում նշեմ, որ  2006-2012 թթ.  ընկած ժամանակահատվածում փողերի լվացման և դրան նախորդող հանցագործությունների համակցությամբ քրեական գործերով կայացվել են 17 դատավճիռ` 20 անձի նկատմամբ: Ընդ որում, որպես նախորդող հանցագործություններ հանդիսացել են հիմնականում հափշտակության հանցակազմերով հարուցված քրեական գործերը:

Ինչ վերաբերում է երեկ բազմիցս նշված անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման վերաբերյալ պատգամավորների եզրահանգումներին, ապա ոչ ոք չի ժխտում, որ Վ. Օսկանյանի անմեղությունն ապացուցվելու է դատավարական կարգով, որ մեղադրանքն ապացուցում է մեղադրող կողմը, և որևէ մեկը չի պնդում, որ Վ. Օսկանյանն ինքը պարտավոր է ապացուցելու իր անմեղությունը: Ընդ որում, հանրահայտ է, որ անձը անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով uահմանված կարգով` դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով: Սույն միջնորդագրով Վ. Օսկանյանը ոչ թե մեղավոր է ճանաչվում, այլ ներգրավելու է որպես մեղադրյալ քրեադատավարական նորմերի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:

Խնդրում եմ նկատի ունենալ, որ Ազգային ժողովը դատարան չէ,  հարցաքննություն իրականացնող մարմին չէ, ապացույցներ գնահատող և մեղադրանքներ որոշող կամ դրանք մերժող մարմին չէ: Օրենսդրորեն սահմանված է պատգամավորական անձեռնմխելիության  ինստիտուտ և դրանից զրկելու ընթացակարգ, և Դուք, հարգարժան պատգամավորներ, պետք է իրացնեք միայն այդ ընթացակարգը կարգավորող նորմերը: Իսկ արդարադատություն իրականացնում են միայն դատարանները, որոնց oրինական ուժի մեջ մտած դատավճռով միայն կարող է որոշվել Վ. Օսկանյանի մեղավորության հարցը:

Եզրափակելով ելույթս, որպես երկրի գլխավոր դատախազ հայտարարում եմ, որ կապահովվի գործի նախաքննության հրապարակայնությունը և թափանցիկությունը ու նախաքննության ընթացքի և արդյունքների մասին հանրությունն օրենքով սահմանված շրջանակներում մշտապես կիրազեկվի:


Հարակից հրապարակումներ`

17:34 02/10/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկ Բաբուխանյան. «Սա հիմնադրա՞մ է, թե դուքյան»
16:12 02/10/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱ. Հովսեփյան. «Օսկանյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվելու»
15:57 02/10/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱԺ-ն բավարարեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը
15:00 02/10/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍկսվել է գաղտնի քվեարկությունը
14:10 02/10/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄիջնորդագրի քվեարկությունը` օրվա երկրորդ կեսին
11:28 02/10/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱԺ-ն այսօր որոշում կկայացնի ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի վերաբերյալ
00:02 02/10/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱ. Հովսեփյան. «Նախաքննության փուլում հիմնադրամին պատճառված վնասներից վերադարձվել է»
21:07 01/10/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՕսկանյանը շաբաթ օրը 807 հազար դոլարը փոխանցել է «Սիվիլիթաս»-ի հաշվին
18:47 01/10/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲՀԿ և ՀՅԴ պատգամավորները չեն մասնակցելու միջնորդագրի քվեարկությանը
15:42 01/10/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱղվան Հովսեփյան. Խախտվել են և «Սիվիլիթաս»-ի, և Հանթսմանների իրավունքները

Արխիվ

[]