ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որքանով է օրինական ոստիկանի պահանջը հավաքների ժամանակ 10/01/2012 17:56 | ԼՐԱՀՈՍ
«Հավաքների ազատություն իրավական կարգավորումը և գործնական կիրառությունը» թեմայով այսօր հրավիրված կլոր սեղան-քննարկման ընթացքում Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը հարց բարձրացրեց այն մասին, որ Վարչական դատարանում հայցեր են լինում` կապված ոստիկանի պահանջի օրինական լինելու հետ:
Ինչ ասել է օրինական պահանջ հարց հնչեցրեց դատավոր Ռ. Հակոբյանը` նշելով, որ լինում են դեպքեր, երբ քաղաքացու ներկայացմամբ` ինքը հավաքի մասնակից չի եղել, այլ պարզապես գտնվել է տվյալ վայրում: Ուստի գնահատել է, որ ոստիկանի պահանջն օրինական չէ և չի ենթարկվել նրան:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի խոսքով` «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը պատասխանում է այդ հարցին: «Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաև հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները»,- նշվում է օրենքի 6-րդ հոդվածում: Իսկ ինչ ասել է օրինական պահանջ հարցին ի պատասխան` Գ. Մուրադյանը նշեց. «Որպես կանոն իրավական պետությունում վարչական մարմինները պետք է օժտված լինեն այնպիսի հեղինակությամբ, որ իրենց պահանջներն ըստ կանխավարկածի օրինական լինեն, ենթադրվում է, որ քաղաքացին պետք է ենթարկվի ոստիկանի պահանջին»: Գ. Մուրադյանի խոսքով` այստեղ ևս կա ողջամտության խնդիր: «Եթե պահանջն ակնհայտ ապօրինի է, իսկ նման պահանջներ ևս կարող են լինել, քաղաքացին առնվազն կարող է ընդդիմանալ` ասելով, որ այդ վայրով քայլելու իրավունք ունի: Բայց, եթե ոստիկանը քաղաքացուն պահանջ է ներկայացնում, ենթադրվում է, որ այն օրինական է»: Այսուհանդերձ Արդարադատության նախարարի առաջին տեղակալի խոսքով` քաղաքացին հնարավորություն ունի վարչական կարգով վիճարկելու ոստիկանի` իրեն ներկայացված պահանջի իրավաչափությունը:
Հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցն արդյոք բացառում է խաղաղ հավաքների դադարեցման հնարավորությունը` հաշվի առնելով առաջիկա նախագահական ընտրությունները: «Հավաքների ազատություն իրավական կարգավորումը և գործնական կիրառությունը» թեմայով հրավիրված կլոր սեղան-քննարկման ընթացքում հնչած այս հարցին ի պատասխան Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը նշեց, որ ինչպես «Հավաքների ազատության մասին» օրենքը, այնպես էլ Ուղեցույցը բացառում են խաղաղ հավաքների դադարեցման հնարավորությունը: «Եթե հավաքը պահպանում է խաղաղ բնույթը, ապա դադարեցման խնդիր չկա: Սակայն եթե հավաքն անօրինական է, օրենքի ձևական պահանջների տեսանկյունից, կազմակերպիչները և մասնակիցները կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության»,- նշեց Գ. Մուրադյանը:
Ինչ վերաբերում է նախորդ հավաքներին` Արդարադատության նախարարի առաջին տեղակալը նշեց, որ չի կարող դրանք բոլորը գնահատել որպես խաղաղ և իրավաչափ: Համենայն դեպս ըստ նրա` օրենսդիրը և իրավակիրառողն ամեն ինչ արել են, որպեսզի այլևս ինչ-ինչ միջադեպեր, արհեստական լարվածություն չլինի: «Կարծում եմ` սա բավարար նախադրյալ է, որ առաջիկա ընտրություններում հավաքներն անցկացվեն իսկապես քաղաքացիական համերաշխության շրջանակներում»: Գ. Մուրադյանի խոսքով` «Հավաքների ազատության մասին» օրենքն արցունքաբեր գազի օգտագործման հնարավորություն տալիս է: Իսկ Ուղեցույցը բացառիկ դեպքերում է տալիս այդ հնարավորությունը. ուժի կիրառումը պետք է հնարավոր լինի միայն այն դեպքում, երբ սպառված են բոլոր հնարավոր այլ միջոցները: Գ. Մուրադյանի խոսքով` Ուղեցույցն ամրագրում է նաև բանակցային, լարվածության թուլացման սկզբունքը: «Ոստիկանությունը մատնացույց է անում օրենքի խախտումները, եթե օրենքը խախտում են առանձին ցուցարարներ, նրանց մեկուսանցում են: Եթե այս բոլոր միջոցներն արդյունք չեն տալիս՝ ոստիկանությունը հնարավորություն ունի հայտարարելու, որ հավաքը դադարեցված է, որպեսզի այդ անձինք հեռանան: Եթե նրանք չեն հեռանում` առաջանում է անձանց կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ: Միայն այդ ժամանակ ոստիկանությունը միջամտում է, այդ թվում նաև ուժի կիրառմամբ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից