ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն կքննարկի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը 09/29/2012 14:17 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը կքննարկի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը: Ըստ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջի, Կարեն Անդրեասյանը դիմել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության և 9-րդ մասի 1-ին պարբերության, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: ՍԴ-ն որոշել է գործի դատաքննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով` «գործի համակողմանի քննության և կողմերի դիրքորոշումների ամբողջական բացահայտման անհրաժեշտությունից ելնելով»:
Նշենք, որ այսօր մամուլում հրապարակվել էր, թե ՍԴ-ն հոկտեմբերի 2-ին քննության է առնելու ՄԻՊ-ի դիմումի հիման վրա` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի դրույթների սահմանադրականության հարցը, մինչդեռ ՄԻՊ գրասենյակից ևս` ի պատասխան «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցի, հաստատեցին, որ քննության է առնվելու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը:
ՍԴ-ում վիճարկվող դրույթները վերաբերում են կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուներին: Նրանք, մասնավորապես, պարտավոր են տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել իրենց ողջ լինելու մասին ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը կամ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ` իրենց ողջ լինելու մասին: Օրենքը սահմանում է, որ կենսաթոշակը վճարվում է նաև ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագիրը կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում ներկայացնելու դեպքում: Կենuաթոշակ վճարելը դադարեցվում է` լիազորագիր չներկայացնելու կամ հայտարարություն չտալու դեպքում:
Այս գործի դատաքննության օրը երկու անգամ հետաձգվել է: Նախապես այն նշանակված էր մայիսի 15-ին, սակայն ՍԴ-ի աշխատակարգային որոշմամբ հետաձգվել էր մինչև սեպտեմբերի 25-ը, հաշվի առնելով գործով զեկուցող` ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի առաջարկությունը: Վերջինս իր առաջարկը հիմնավորել էր այն հանգամանքով, որ օրենքի վիճարկվող դրույթների վերաբերյալ դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչների ՍԴ ներկայացրած բացատրություններում առկա առանձին փաստարկներ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն և կարող են «էական ազդեցություն ունենալ դիմողի կողմից բարձրացված սահմանադրաիրավական վեճի բովանդակության վրա»:
Երկրորդ անգամ այս գործի դատաքննությունը ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ հետաձգել է` հաշվի առնելով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի առաջարկությունը` պայմանավորված սեպտեմբերի 24-28-ին Հայաստանից իր բացակայելու հանգամանքով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից