ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սիվիլիթաս»-ի բողոքը մերժվեց. Արթուր Գրիգորյանի համար դա անակնկալ չէր 09/27/2012 13:18 | Քրեական խրոնիկոն
Սեպտեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, հրապարակեց «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ վերջինս՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մերժել էր «Սիվիլիթաս»-ի դիմումը փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու որոշումը վերացնելու մասին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժել:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թ. օգոստոսի 18-ի որոշումը քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Համբարձումյանի որոշումը վերացնելու մասին «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի բողոքը մերժելու մասին մնաց օրինական ուժի մեջ:
Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` խնդրելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Նշենք, որ վերջինս օգոստոսի 18-ին մերժել էր փաստաբանի դիմումը և չէր վերացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով Ազգային անվտանգության ծառայության կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումը։
«Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն անակնկալ չէր իր համար:
«Ակնհայտ է, որ մեր դատական համակարգը դեռ ունակ չէ դրսևորելու այն աստիճանի անկախություն, որպեսզի ԱԱԾ քննիչի որոշումը վերացնի, առավել ևս որ մենք ունենք Վճռաբեկ դատարան, որն այսօր մահակային սիստեմով բոլոր դատավորներին ստիպում է ընդունել այն որոշումները, որոնք իրենց նախադեպերին չհակասեն»,- նշեց Ա. Գրիգորյանը: Նրա խոսքով՝ դատարանի որոշումը բողոքարկելու ՀՀ Վճռաբեկ դատարան. «Եթե Վճռաբեկ դատարանի կողմից լինի որոշում վերադարձնելու մասին, ապա «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրենի և այլ շահագրգիռ անձանց հետ կքննարկենք միջազգային ատյան ներկայացնելու հարցը»: Փոխհատուցում արդյոք կպահանջեն, հարցին ի պատասխան՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչը նշեց, որ այս պահին դժվար է պատասխանել նման հարցի՝ «վստահորդի հետ քննարկելու և որոշելու հարց է»: Համենայնդեպս ըստ նրա՝ առավել հավանական է, որ բարոյական վնասի փոխհատուցման մասին խոսք կլինի, քանի որ «Սիվիլիթաս» հիմնադրամի բարի համբավն այս ամենի հետևանքով տուժել է:
Հարցին, թե հնարավոր համարու՞մ է, որ այս գործընթացին հաջորդի Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, Ա. Գրիգորյանը նշեց. «Ոչինչ չեմ բացառում, հատկապես որ բազմիցս արծարծվել է դատավարության՝ քաղաքական տարրեր կրելու հարցը: Գնալով այդ համոզմունքն ավելի է ամրապնդվում»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից