ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Սարգսյան. «Գոմեշի միս ներմուծող ընկերությունների հետ ես առնչություն չունեմ» 09/27/2012 15:46 | ԼՐԱՀՈՍ
2011 թ.-ի ընթացքում 6 կազմակերպությունների կողմից Հնդկաստանից Հայաստան է ներմուծվել 10 324.93 տոննա գոմեշի մսի բրիկետ: «Մուշ» ՍՊԸ-ն ներմուծել է ընդհանուր ծավալի 2.3 %-ը, «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ն` 3.5 %-ը, «Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ն` 6.5 %-ը, «Մոկոնատ» ՍՊԸ-ն` 9.5 %-ը, «Պարգև» ՍՊԸ-ն` 17 %-ը և «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն` 61.2 %-ը: Այս մասին ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի նիստում հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
Ըստ նրա, 2012 թ.-ի 9 ամսվա կտրվածքով ներմուծվել է 5 284.651 տոննա գոմեշի մսի բրիկետ թվով 5 կազմակերպության կողմից ընդհանուր ծավալի նկատմամբ հետևյալ համամասնությամբ. «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ` 11.06 %, «Սամ Սեր գրուպ» ՍՊԸ` 13.05 %, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ` 18.14 %, «Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ` 23.52 %, «Պարգև» ՍՊԸ` 34.23 %:
«Գոմեշի միս ներմուծվում է այն կազմակերպություններից, որոնք ունեն` մսի արտադրության առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, ընդհանուր մեկ արտադրական տարածքում տեղակայված են միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս և սառցարան միջազգային արտոնագրող մարմինների կողմից տրված՝ վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (HACCP) համակարգի և ստանդարտների միջազգային կազմակերպության նվազագույնը ISO 9001:2000 ստանդարտի արտոնագրեր»,-պարզաբանել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը:
Նա նշել է նաև, որ Հայաստան արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի պատրաստման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության գծով ներկայացուցիչը: Նա արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի համար տեղում անմիջականորեն ապահովում է սպանդի ենթակա կենդանիների նախասպանդային անասնաբուժական զննման և դրանց մսեղիքի հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման վերաբերյալ փաստաթղթերի ու պատրաստի արտադրանքի համապատասխանության ստուգումը և տրամադրում դրա մասին տեղեկանք: Այն կցվում է ապրանքաուղեկից մյուս փաստաթղթերին:
Ա.Բախչագուլյանի մատուցմամբ սահմանային հսկողության ժամանակ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է բեռի տեսողական զննում և փաստաթղթային ստուգում: Տեսողական զննման արդյունքում խնդիրներ չհարուցվելու դեպքում թույլատրվում է բեռի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Ըստ նրա, վերջին 2 տարվա ընթացքում մեկ դեպք է եղել, երբ տեսողական զննման արդյունքում բեռը կասկած է հարուցել: «Մենք իրականացրել ենք լաբորատոր փորձաքննություն և անհամապատասխանություն չենք հայտնաբերել»,-վստահեցրել է Ա.Բախչագուլյանը:
Վերոհիշյալ ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին ի պատասխան, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ հայտնել է, որ ընկերություններում ուսումնասիրությունները շարունակվում են, և հարկային պարտավորությունների կատարման մասին կներկայացվի առանձին տեղեկանք։
«Հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ` կապելով Հնդկաստանից միս ներմուծող այս ընկերություններն իմ անվան հետ։ Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ թվարկված այս 5 ընկերությունների հետ որևիցե առնչություն ես բացարձակապես չունեմ` ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ, թաքնված անձինք այս ընկերությունների հետևում, ինձ հետ կապված չկան։ Թե այս 5 ընկերություններն ում են պատկանում, երևում է պարոն Բախչագուլյանի թվարկած ձեռնարկությունների անուններից, որոնք հայտնի են մեր երկրում: Առաջարկում եմ այդ տեղեկատվությունը տրամադրել զանգվածային լրատվամիջոցներին, որպեսզի բոլորն իմանան, թե ով է Հնդկաստանից Հայաստան միս ներմուծում, ինչ ծավալների»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նաև ընդգծել է, որ կառավարությունը կհետևի, որպեսզի այդ ընկերություններն իրենց պարտականությունները պետության նկատմամբ ամբողջ ծավալով կատարեն, «մսի խնդրում չլինի որակական որևիցե պրոբլեմ»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից