ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծավալային հավելագրումներ շինարարության ոլորտում 09/27/2012 14:40 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Վերահսկիչ պալատը վերջին տարիներին շինարարական աշխատանքների վերահսկողության ընթացքում արձանագրել է բազմաբնույթ խախտումներ և թերություններ: Բացառություն չեն նաև 2011թ.-ին կատարված ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց առավել հատկանշական են ծավալային հավելագրումները, անորակ աշխատանքները, գների արհեստական թանկացումները: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ նախագծային ընկերությունների կողմից կազմվում են անորակ նախագծեր, շինարարական նորմերի և կանոնների խախտումով կազմված նախագծին տրվում է փորձագիտական դրական եզրակացություն, բացակայում են օգտագործված շինարարական նյութերի որակի հավաստագրերը, նախագծանախահաշվային փաստաթղթերը չեն համա¬ձայնեցվում համայնքի ղեկավարի հետ, բացակայում են ավարտված շինարարության շահագործումն ընդունող հանձնաժողովի ակտերը, թերի է իրականացվում տեխնիկական և հեղինակային հսկողությունը:
Ազգային ժողովի լիագումար նիստում, օրերս ներկայացնելով ՀՀ Վերահսկիչ պալատի 2011 թ. տարեկան հաշվետվությունը, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը շինարարության ոլորտից բերեց մի քանի օրինակներ:
Այսպես` Կրթական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության համար պետական բյուջեից 2009-2010թ.թ.-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ ՎՊ-ի կողմից ընտրանքային կարգով ստուգված 10 կրթա¬կան օբյեկտներում` 707 մլն 851 հազար իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են անորակ և վերականգնման ենթակա շուրջ 52 մլն 198 հազ. դրամ գումարի չափով խախտում:
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում ընտրանքային կար¬գով 16 օբյեկտներում իրականացրած 510 մլն 200 հազ. դրամի հիմնանորոգ¬ման-շի¬նարարական աշխատանքների ստուգման արդյունքում արձանագրվել է 32 մլն 932 հազ. դրամի անորակ և վերականգնման ենթակա գումարի չափով խախտում:
«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերահսկման և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկում ընտրված 20 օբյեկտներում իրականացված 971 մլն 70 հազար դրամի շինարարական աշխատանքներում հայտնաբերվել է 104 մլն 915 հազ. դրամի անորակ և վերականգնման ենթակա գումարի չափով խախտում:
ՎՊ նախագահը նշեց նաև, որ կոռուպցիոն ռիսկերից և ուռճացված գներից խուսափելու նպատակով ՎՊ-ն ՀՀ կառավարությանն առաջարկել է վերա¬նայել շինարարական նախագծերի նախահաշիվներում կիրառվող տոկոսադրույքների չափերը:
Նշենք, որ 2011-ի տարեվերջին` ՀՀ քաղաքաշինության նախարարության կրթական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, ինչպես նաև նախագծային աշխատանքների համար պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ՎՊ հաշվետվության հաստատմանը հաջորդած ասուլիսում ՀՀ քաղաքաշինության այն ժամանակվա նախարար Վարդան Վարդանյանը հայտնել էր, որ խախտումներ թույլ տված 8 շինարարական կազմակերպություններ տվյալ տարում զրկվել են լիցենզիայից և 7 կազմակերպություններ հայտնվել են Ֆինանսների նախարարության «սև» ցուցակում: Այսինքն` այդ կազմակերպություններն իրավունք չունեն մասնակցել պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի մրցույթներին:
Վ. Վարդանյանը հայտնել էր նաև, որ ՎՊ-ի կողմից արված բոլոր դիտողությունները և ստուգմամբ արձանագրված փաստերը քննարկվել են, կան մարդիկ, ովքեր ստացել են համապատասխան պատիժներ, և գրեթե 90-95 տոկոսով վերականգնվել են ՎՊ-ի կողմից արձանագրված խախտումները:
Ըստ այս ընթացիկ հաշվետվության, որից ՎՊ նախագահը օրինակ էր բերել ԱԺ նիստում 2011թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, ընտրանքային կարգով ստուգված 10 կրթա¬կան օբյեկտներում վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են անորակ և վերականգնման ենթակա շուրջ 52 մլն 198 հազ. դրամի գումարի չափով խախտում: Մասնավորապես` Արարատի մարզի Դալար գյուղի մասնաշենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքները իրականացվել են թերի կատարված նախագծային փաստաթղթերի հիման վրա, ադյունքում` կապալառուի կողմից թույլ են տրվել բազմաթիվ կոնստրուկտիվ բնույթի թերացումներ, որոնք կարող են վտանգ հանդիսանալ մարդկանց և շրջակա միջավայրի համար: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի դպրոցի հիմնանորոգման նախագծային փաստաթղթերում, տանիքի փայտե կոնստրուկցիաների մասնակի փոփոխման գծագրերում նշված չեն եղել հետազոտության արդյունքում հայտնաբերված փոփոխման ենթակա տարրերը` մանրակրկիտ տեղանշմամբ, համապատասխան չափերով և քանակով: Արդյունքում` փայտե տարրերի մասնակի փոփոխումը կատարվել է տարերայնորեն: Լոռու մարզի Լեռնապար գյուղի դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքում օգտագործվել էր նախագծայինից ցածր մակնիշի բետոն, տանիքի փայտամածի և կավարամածի հրապաշտպանությունը կատարվել էր թերի:
Ստուգված օբյեկտների գերակշիռ մասում, այլ աշխատանքների թվում անորակ էին կատարվել նաև հարդարման աշխատանքները` սվաղի, մանրահատակի, պրեսգրանիտե, խեցեսալե հատակների, ներկարարական և այլն:
Շինարարական ծրագրերում դեռևս չընդգրկված օբյեկտների թվով 4 նախագծերից ստուգումներ էին կատարվել 3-ում և հայտնաբերվել մի շարք բնութագրական խախտումներ: Տեղում կատարված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ նախագծով նախատեսված մի շարք շինարարական աշխատանքների ծավալներ տրված են եղել օբյեկտի նախնական զննման ու չափագրման թերի տվյալների հիման վրա, որի հետևանքով ներքոնշյալ օբյեկտներում նախահաշվային արժեքները չհիմնավորված ուռճացվել են. Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի մշակույթի կենտրոնի հիմնանորոգում` շուրջ 5 մլն 740 հազար դրամի, Էջմիածնի թիվ 7 միջնակարգ դպրոցի հիմնանորոգում` 29 մլն 490 հազար դրամի, չափով, Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնանորոգում` շուրջ 1 մլն 508 հազար դրամի չափով:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից