ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահն անթույլատրելի է համարել զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները 09/26/2012 16:54 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի, զորամիավորումների և հրամանատարների մասնակցությամբ:
Խորհրդակցությունը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ զեկույցում ներկայացված առաջին խնդիրը վերաբերել է մրցույթների թափանցիկությանը և մրցակցային միջավայրի ապահովմանը: Փաստացի մի շարք ցուցանիշները ներկայացնելուց հետո՝ վերահսկողական ծառայության ղեկավարն իր եզրակացության մեջ նշել է, որ դիտարկված մրցութային փաթեթներում բազմաթիվ են դեպքերը, երբ մրցույթներին մասնակցում են գրեթե նույն անձինք: Ընդ որում, կան դեպքեր, երբ գործում են «ունիվերսալ» կազմակերպություններ՝ իրականացնելով և՛ սննդամթերքի, և՛ ավտոպահեստամասերի, և՛ վառելիքաքսուքային նյութերի մատակարարման, ինչպես նաև շինարարության աշխատանքներ: Զեկույցի համաձայն, վերջին երկու տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ կազմակերպությունների կազմը գրեթե չի փոփոխվում: Ծառայության ուսումնասիրությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, որոնք նույնպես ազդեցություն ունեն մրցակցային միջավայրի ձևավորման և մրցույթների թափանցիկության վրա:
Զեկուցված երկրորդ խնդիրը վերաբերել է ՀՀ ՊՆ կարիքների համար ձեռքբերված ապրանքների և նույնանման ապրանքների շուկայական գների համեմատականին: Նշվել է, որ աշխատանքային խմբի կողմից ընտրանքային կարգով ուսումնասիրվել են ՀՀ ՊՆ 2012թ. կարիքների համար ձեռք բերված որոշ ապրանքների գնման պայմանագրերը և դրանց հիման վրա կնքված համաձայնագրերը: Ընդգծվել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՊՆ-ի կողմից ապրանքների ձեռքբերման շուկայական գների վերաբերյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 2011թ. ուսումնասիրությունների արդյունքում ներկայումս վիճակն անհամեմատ շտկվել է, և մատակարարված ապրանքների արժեքը հիմնականում համապատասխանում է մեծածախ շուկայում նմանատիպ ապրանքների համար առաջարկվող արժեքին: Այնուհանդերձ, ըստ եզրակացության, որոշ ապրանքներ հնարավոր է ձեռք բերել ավելի ցածր գներով: Միաժամանակ, աշխատանքային խումբը գտել է, որ ռիսկային կարող են լինել ոչ միայն ապրանքների բարձր գները, այլև դրանց փաստացի քանակները և որակը:
Խորհրդակցության ժամանակ ներկայացված հաջորդ խնդիրը վերաբերել է մրցույթներում հաղթող ճանաչված և ՀՀ ՊՆ-ի հետ պայմանագրեր կնքած այն ընկերություններին, որոնք փոխկապակցված են որոշակի անձանց հետ:
Նախագահն անթույլատրելի է համարել գնումների գործընթացում պետության սուղ միջոցների և զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները և խստորեն քննադատել այդպիսի մոտեցում ցուցաբերող անձանց: «Վատ է, երբ նախարարության ներսում չեմ տեսնում կատաղի պայքար այդպիսի մարդկանց դեմ: Ե՛վ պաշտպանության նախարարը, և՛ գլխավոր շտաբի պետը պետք է ուշադիր լինեն, որպեսզի այն մարդիկ, ովքեր այդ երևույթների դեմ պայքարում են՝ վաղը, մյուս օրը խնդիրներ չունենան»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ երբ գումարտակի, վաշտի կամ գնդի հրամանատարը տեսնի, որ իրենից վերև ղեկավարները պաշտպանում են այն մարդկանց, ովքեր անկեղծ են, իրավիճակն այլ կլինի և կազդի բարոյահոգեբանական ամբողջ մթնոլորտի վրա:
ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրել է Նախագահին, որ այսուհետ նախարարության կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ ավելի հետևողական կլինեն և Նախագահի հանձնարարության համաձայն, առավել կխստացնեն հսկողությունը ներկայացված գործընթացի բոլոր փուլերի՝ մրցույթների կազմակերպման և գնագոյացման, ձեռքբերված ապրանքների մատակարարման ու ընդունման-հանձնման ուղղությամբ: «Պարո՛ն նախագահ, աշխատելու ենք ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնել և ամեն ինչ կանենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը օրինակելի լինի գնումների գործընթացի իրականացման գործում»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը խորհրդակցությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի և նրանց տեղակալների հետ առանձին քննարկել է մարտական պատրաստվածության և սպառազինության հետ կապված հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ