Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Կարագի փոխարեն մանկապարտեզներին մատակարարվել է սփրեդ 09/24/2012   13:59  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտեց ուսումնասիրությունները՝ մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում: Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները:

Վարույթի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել է հանրապետության ողջ տարածքում գործող 575 մանկապարտեզների գործունեությունը: Արդյունքում բացահայտվել են ոչ միայն մրցութային կանոնների խախտման, այլ նաև մատակարար ընկերությունների կողմից անբարեխիղճ վարքագծի, այլ կերպ ասած՝ խաբեության տասնյակ դեպքեր: Եվ այսպես.

1. ՏՄՊՊՀ-ի կողմից բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ տնտեսվարողները  մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասերուցքային խառնուրդ՝ սփրեդ  կամ մարգարին, որոնք թե որակական և թե գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին: Ավելին, որոշ մանկապարտեզների փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով գնվել են այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես անհնար է պատկերացնել: Օրինակ՝ սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան և մսի պահածոներ, կծու պղպղեղ և այլն (կից ներկայացվում են մի քանի հաշիվ-ապրանքագրեր):

2. Հատկապես մարզերում բացահայտվել են նաև այնպիսի դեպքեր, երբ մանկապարտեզների տնօրենները գնել են հենց սփրեդ,  քանի որ հաշիվ-ապրանքագրերում հստակ նշված է այդ մասին: Եթե նախորդ դեպքում  տնօրենները նշում էին, որ խնդրի մասին տեղյակ չեն եղել, ապա այս դեպքում ակնհայտ է, որ նրանք իմացել են սփրեդի ձեռքբերման մասին:

3. ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ հատկապես մարզերում, մի շարք ընկերություններ մանկապարտեզների տնօրենների փոխադարձ համաձայնությամբ սննդի մատակարար են դարձել՝ առանց մրցույթների  անցկացման, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Նման գործելաոճը նպաստել է այս դաշտում անառողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը, քանի որ տասնյակ և միգուցե ավելի բարեխիղճ տնտեսվարողներ զրկվել են մրցույթներին մասնակցելու հնարավորությունից:

4. Մի շարք տնտեսվարողների վաճառքի փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ վերջինները մանկապարտեզներին «կարագ» են մատակարարել 1000-1600 դրամով, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում կարագի շուկայական գինը 2 անգամ ավելի թանկ է եղել, ինչը փաստում է, որ վաճառված ապրանքը կարագ չէ: Խուսափելով ՏՄՊՊՀ ներկայացնել ձեռքբերման փաստաթղթերը, տնտեսվարողները նշել են, որ կարագը կամ սփրեդը գնել են շուկայից` առանց փաստաթղթերի: Այնուհետև ՏՄՊՊՀ-ը տնտեսվարողներից պահանջել է  ներկայացնել ձեռքբերված ապրանքների համապատասխանության սերտիֆիկատները, որպեսզի ի վերջո  պարզի թե մատակարարները իրականում ինչ ապրանք են գնել և վաճառել: Արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողները հիմնականում ներկայացնում են միևնույն սերտիֆիկատները: Ստացվում է, որ տնտեսվարողը կարող է ձեռք բերել ցանկացած այլ ընկերության համապատասխանության սերտիֆիկատի պատճե և անհայտ ծագման ապրանքն իրացնել նշված փաստաթղթի ներքո: Բացի այդ, սերտիֆիկատները պարունակում են ընդհանուր բնույթի տեղեկատվություն, տրվում են երկար ժամանակահատվածով և դրանց մեջ չեն նշվում կոնկրետ ապրանքների խմբաքանակները և, ընդհանրապես այդ սերտիֆիկատներով հնարավոր չէ իդենտիֆիկացնել տվյալ ապրանքը:

ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով բացահայտված օրինախախտ ընկերություններն են.

Լուսաշխարհ ՍՊԸ, ԱԲԱՖ  ՍՊԸ , Սեար գրուպ ՍՊԸ, Երեքնուկ ՍՊԸ, Այգաբեր ՍՊԸ, Կրիստալ ՍՊԸ, Աբովյան Սիթի ՍՊԸ, Արմեն ԱՔԷ ՍՊԸ, Արարտ ՍՊԸ, Էթյունի ՍՊԸ, Ոսկե խարիսխ ՍՊԸ, Ամալյա Ներկարարյան ԱՁ, Թամարա Զոհրաբյան ԱՁ, Գառնիկ Խաչիկյան ԱՁ, Վոլոդյա Հովսեփյան ԱՁ,Կարապետ Կարապետյան ԱՁ, Վոլոդյա Փանոսյան ԱՁ, Մանուկ Մարգարյան ԱՁ, Նարինե Վիրաբյան ԱՁ, Նվեր Սևումյան ԱՁ, Ռիմա Տոնոյան ԱՁ, Ռիմա Մարգարյան ԱՁ, Երեմ Ասատրյան ԱՁ, Արամայիս Գևորգյան ԱՁ, Խանում Սիմոնյան ԱՁ, Արմեն Հովեյան ԱՁ, Արման Համբարձումյան ԱՁ:

Նշենք նաև, որ ՏՄՊՊՀ կողմից իրականացված ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած խախտումները նաև օրենսդրական բացերի արդյունք են:  Խոսքը մասնավորապես վերաբերում է մանկապարտեզներում երեխաների համար նախատեսված սննդի կազմակերպման կարգին, որը թերի է: Այդ կարգում բացակայում է, թե որոնք են երեխաների համար թույլատրելի և արգելված սննդամթերքները: Օրինակ Ռուսաստանի դաշնությունում գործում է նորմատիվային իրավական ակտ, որը հստակ սահմանում է երեխաների սննդի համար օգտագործվող սննդամթերքի ցանկը:

ՏՄՊՊՀ-ը անընդունելի և դատապարտելի է համարում տնտեսվարողների նման վարքագիծը, առավել ևս, որ խնդիրն առնչվում է մանկահասակ երեխաներին: Այդ իսկ պատճառվող որոշվեց կիրառել անբարեխիղճ մրցակցության համար օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափ` տվյալ տնտեսվարողի տարեկան հասույթի 1%-ի չափով:

ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկի ՀՀ Գլխավոր դատախազություն, ինչպես նաև բոլոր այն պետական մարմիններին, որոնց կարգավորման դաշտում գտնվում են վերոնշյալ խնդիրները:


Արխիվ

[]